Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Socity

Ահազանգ. Գիտնականների նամակը հետ է վերադարձել՝ առանց վարչապետին հասնելու

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տիրող սոսկալի վիճակի, շահագործման խախտումների և այլ բացերի մասին: Մի քանի տարի է՝ նա պնդում է, որ մինչև հանքարդյունաբերության ոլորտը օրինական հարկային դաշտ չտեղափոխվի, հնարավոր չի լինի շատ խնդիրներ կանոնակարգել: Բայց, ցավոք, ոլորտի մասնագետների առաջարկներն ինչպես հնչեցվում են, այնպես էլ մնում են թղթի վրա, իսկ ոլորտի պատասխանատուները գլուխները ավազի մեջ թաքցրած՝ շարունակում են քար լռություն պահպանել՝ ձևացնելով, թե ամեն ինչ կարգին է: Երբ հայտնի դարձավ, որ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են VTB բանկում, կրկին հարցեր ծագեցին, որոնք նորից մնացին օդում: Եվ երբ բնապահպանական խնդրահարույց հարցերը նախորդ իշխանությունների ժամանակ էին նման վերաբերմունքի արժանանում, ինչ–որ տեղ կարելի էր հասկանալ, բայց համաձայնեք, որ իշխանափոխությունից հետո նույնանման աշխատաոճով շարունակելը չի կարող ընդունելի լինել:

Կանաչների միության նախագահը Oragir.info-ի հետ զրույցում նշեց, որ բնապահպանության նախարարությունը երկար տարիներ զբաղված է բնությունն ավերելով, քանի որ բոլոր՝ Թեղուտի, Ամուլսարի և մնացած ծրագրերը թեև իրականացվել են բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա, բայց այդ թույլտվություն կոչվածն ընդամենը դակել է վերևների հրամանները:

«Խնդիրն այն է, որ մենք նորմալ օրենսդրական դաշտ ունենք, բայց բնապահպանության նախարարությունը մշտապես խաբել է կառավարությանը և սխալ տեղեկություններ է տվել: Օրինակ՝ սկզբում հանքավայրերի մասին սխալ տեղեկություններ է փոխանցում կառավարությանը, որը հետագայում դառնում է գործ և սկսում է ավիրել Հայաստանը: Նախագծերն առանց ուսումնասիրելու տալիս են դրական եզրակացություն: Եվ դա արդեն երկար տարիներ շարունակվում է: Ասեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության բոլոր նախարարությունների մեջ բնապահպանության նախարարությունը ամենամաֆիոզ և ամենավտանգավոր կառույցն է եղել և շարունակում է այդպիսին մնալ»,– ասաց Հ. Սանասարյանը:

Բնապահպանական կազմակերպության ղեկավարի խոսքով, այս գերատեսչության անբարեխիղճ աշխատանքի արդյունքում երկրին հասցված վնասներն այնքան շատ են ու տարբեր, որ դրանք թվարկելու համար երկար ժամանակ է հարկավոր: Իսկ երկրին հասցված վնասը վերականգնել պարզապես հնարավոր չէ: Այն կարելի է անգամ անդառնալի կորուստ համարել Հայաստանի համար: Այս ամենի և Ամուլսարի խնդիրների մասին իրազեկելու համար Կանաչների միության նախագահը մոտ 40 հայտնի գիտնականների ստորագրությամբ նամակով դիմել է վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանին: Բայց նամակն առանց վարչապետին հասնելու հետ է վերադարձել արդեն բնապահպանության ներկա նախարարի պաշտոնակատարի եզրակացությամբ, թե Ամուլսարի նախագիծն անցել է փորձաքննություն:

«Այսինքն, Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկություններ են հայտնում, և այս պայմաններում ի՞նչ անի Նիկոլ Փաշինյանը, ոչինչ էլ չի կարող անել: Բացի այդ, եթե մի գերատեսչություն տարիներ շարունակ քանդել է երկրի տնտեսությունը և այսօրվա դրությամբ չի էլ ցանկանում փոխել իր մոտեցումներն ու աշխատակարգը, ապա նման նախարարությունը պետք է պարզապես լուծարել ու վերացնել: Բնապահպանության նախարարության աշխատակիցներին կտրականապես արգելված է որևէ մեկին որևէ տեղեկություն տալը: Ես ցավում եմ, որ այսքան ասելիք է կուտակվել, բայց վարչապետն այդպես էլ չի կարողանում մեզ ընդունել: Բայց շատ կարևոր է նրան բացատրելը, որ օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտից ստացվող բոլոր շահույթները գնում են մասնավորի գրպանը: Եվ արդեն երկար տարիներ է՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներից սկսած, այդ ոլորտն ուշքի բերելու ցանկություն եղել է, բայց քանի որ հանքատերերը հիմնականում եղել են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, այդ պատճառով էլ բոլոր պաշտոնյաներն օրենքները շրջանցել են ու երկիրը հասցրել նման իրավիճակի»,– ասաց Հ. Սանասարյանը:

Ըստ Հ. Սանասարյանի՝ երկրի ընդերքը թալանելու սցենարի համաձայն, սկզբում ինչ–որ մարդիկ գալիս, ասում են, որ իրենք ունեն թե՛ ֆինանսներ, թե՛ գիտելիք և ուզում են մեր երկրի հանքերը շահագործել: Բայց հետո պարզվում է, որ ո՛չ ֆինանսներ ունեն, ո՛չ էլ գիտելիք: Ու այդպես էլ պարզ չի դառնում, թե ում թեթև ձեռքով են երկրի հարստություն հանդիսացող հանքերը հայտնվում են նմանների տիրապետության տակ:

«Այսինքն, այս ոլորտում տեղի ունեցած և ունեցող բոլոր գործընթացները դատական գործեր են: Ամեն ինչ այն աստիճանի հանցագործ կանոններով է իրականացվել, որ արդյունքում այդ կալվածքները մնացել են բանկերին: Բայց, քանի որ բանկերն էլ են իրենցը, կարողացել են հանքերը հանգիստ գրավադրել: Եվ ոչ ոք չի հարցնում, թե ինչ իրավունքով են նման քայլեր ձեռնարկել: Այսինքն, սա հանցագործության ամենավառ դրսևորումն է, որն իրականացրել են Հայաստանի մաֆիոզ իշխանությունները, ինչը, ցավոք, շարունակվում է մինչ օրս: Բայց երկիրը փրկելու և հանքարդյունաբերության ոլորտում տիրող քաոսային իրավիճակին վերջ դնելու համար, իմ կարծիքով, հարկավոր է այն վերադարձնել պետությանը և հանքերը շարունակել շահագործել օրենքի և իրավունքի տառին հավատարիմ մնալով»,– ասաց Հ. Սանասարյանը:

Հեղինակ՝ Արմինե Գրիգորյան