Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Թաթուլ Մանասերյան. «ԵԱՏՄ միասնական արժույթի մասին մտածելուց առաջ երկրի բարձրագույն իշխանությունները պետք է հստակեցնեն մեր ազգային օրակարգը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը միանշանակ դեմ է, որ Հայաստանը ներքին և արտաքին խնդիրները չլուծած ԵԱՏՄ միասնական արժույթին միանալու մասին մտածի: Դրա համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնել, հակառակ դեպքում նման նախագծերը միանշանակ կխաթարեն երկրի բնականոն տնտեսության զարգացումը:
«Ես խիստ դեմ եմ այդ նախագծին: Եվրոպայում միասնական արժույթի կարողացան անցնել 2000 թվականին, սակայն ցանկությունը կար դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից՝ 1945 թ.–ից սկսած: Այսինքն՝ ուղիղ 55 տարի հետո Եվրամիությունը կարողացավ միասնական արժույթի անցնել, այն էլ զարգացած երկրներով: Հիմա կարո՞ղ են ԵԱՏՄ–ում օր ու ժամ նշանակել, թե այսինչ օրվանից պետք է միասնական արժույթի գոտի ստեղծվի, երբ այդ միության անդամ երկրները դժվարություններով առաջ շարժվող երկրներ են»,– ասաց Թ. Մանասերյանը:
Մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ անդամ երկրների անցումը միասնական արժույթին կարող է տեղի ունենալ այն ժամանակ միայն, երբ բոլորի համար տնտեսական համաձայնեցված և ներդաշնակեցված քաղաքականություն լինի և հարկային, մաքսային, դրամավարկային, սղաճի, գնաճի հետ կապված բոլոր հարցերը հստակեցված լինեն:
«Այսինքն, ընդհանուր շուկայից երբ անցում է կատարվում տնտեսական և քաղաքական ընդհանուր միություն, այդ ժամանակ տեղի ունեցող գործընթացների զարգացման տեմպերից կարելի է եզրակացնել, թե երբ նպատակահարմար կլինի անցումը միասնական արժույթին: Իսկ ո՞վ կարող ասել, թե 2025–ին դա կլինի, 2018–ին, թե ասենք՝ 2045 թվականին: Որևէ այլ մոտեցում միայն կխանգարի բնական պրոցեսների զարգացմանը և եթե արհեստական ճնշում իրականացվի, ապա պրոցեսները չեն կարող ի բարօրություն ժողովրդի զարգանալ»,– ասաց Թ. Մանասերյանը:
Տնտեսագետը վստահ է, որ ինչպես եվրագոտու երկրների դեպքում եղավ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների դեպքում՝ միության կայունությունը պահպանելու համար միությունը ստիպված պետք է լինի վճարել նաև անդամ երկրների նախկինում վերցրած պարտքերը:
«Դրանք այն ծախսերն են, որոնք պետք է վճարի միությունը միասնական արժույթ ունենալու համար: Եվ դրանից չի խուսափի անգամ Եվրասիական տնտեսական միությունը: Ու եթե ներդաշնակություն չկա անգամ մեկ արժույթ ունեցող երկրի տարբեր մարզերի միջև, քանի որ տնտեսական ու սոցիալական զարգացվածության անհամաչափությունները խնդիրներ են հարուցում և տարբեր մարզերում անգամ հնարավոր չէ նույնպիսի տնտեսական կամ հարկաբյուջետային ֆիսկալ քաղաքականություն վարել, ապա ինչպես հնարավոր կլինի մեկ միության շրջանակներում առանց խնդիրները լուծելու նման քայլի գնալ»,– ասում է Թ. Մանասերյանը:
Միասնական արժույթին անցնելու ժամկետի հետ նա համաձայն չէ նաև այն պատճառով, որ ԵԱՏՄ–ին անդամակցության առաջին քայլը դեռ չհաղթահարած արդեն խոսվում է հաջորդ քայլերի մասին: Ներկայացնելով զարգացման փուլերը Թ. Մանասերյանը մանրամասնեց, որ սեփական գոյությունն արդարացնելու համար ցանկացած տարածաշրջանային տնտեսական միություն պետք է չորս ֆիքսված տնտեսական փուլ հաղթահարի: Դրանք ազատ առևտրի գոտիների, Մաքսային միության, ընդհանուր շուկայի ստեղծումն է և եթե այդ բոլոր քայլերն արդեն հաղթահարված են, այդ դեպքում միայն հնարավոր կլինի փորձ կատարել ու միասնական արժույթը ստեղծելու քայլեր ձեռնարկել:
«Միասնական արժույթին անցնելուց առաջ ամենակարևոր հարցը, որը պետք է հստակեցնի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, այն է, թե որն է լինելու մեր ազգային օրակարգը: Եվ այն պետք է ֆիքսվի մեծատառերով: Մենք մինչ այս նման օրակարգ չենք ունեցել: Եվ նման օրակարգում հարկավոր է ներառել և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերները: Բացի այդ, կարևոր է, որ կարողանանք հաշվառել մեր ազգային թերություններն ու առավելությունները ու տեսնենք, թե դրանից բխող ինչ անելիքներ ունենք»,– ասաց Թ. Մանասերյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: