Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams
Socity

Թեժ աշուն, ցուրտ ձմեռ, սպասելիքների գարուն.հեղափոխության ամենաբարդ փուլն սկսվեց

Խորհրդարանական արտահերթ ընտրություների անցկացումը դեկտեմբերին այլևս փաստացի իրողություն է: Քաղաքական դաշտում ներկա ուժերն ու սուբյեկտները այս կամ այն կերպ միաձայն ընդունել են այդ ընտրությունների անցկացումը որպես փաստ: Ու չնայած ընտրությունները տեղի են ունենալու ձմռան սկզբին, բայց նախընտրական շրջանը՝ իրեն բնորոշ վայրիվերումներով, համընկավ աշնան հետ, որն ակնհայտորեն թեժ է լինելու:

Ապրիլ–մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններով ստեղծված քաղաքական ոչ ներդաշնակ վիճակը, ըստ էության, մոտենում է իր հանգուցալուծմանը՝ իշխանությունն այլևս ամբողջականացվելու է: Քաղաքական ճգնաժամի, հնարավոր ռիսկերի չեզոքացման առումով սա, բնականաբար, կարևոր քայլ է: Բայց միաժամանակ պետք է գիտակցել, որ իշխանության ամբողջացում չի նշանակում, թե հեղափոխությունը և հեղափոխությամբ ստեղծված նոր իրավիճակը միանշանակորեն ավարտել են իրենց առաքելությունը կամ հաջողել են: Ավարտվում է հեղափոխության փուլերից միայն մեկը՝ իշխանության ամբողջական անցումը և սկսվում է լրիվ այլ, որակապես այլ մեխանիզմներ պահանջող փուլ՝ իշխանությունն իրացնելու փուլը:

Շատերը պնդում էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում դրսևորվող շտապողականության պատճառը ցուրտ ձմռան օբյեկտիվ դժվարություններից, ամանորյա լեփ–լեցուն սեղաններից հետո փետրվարին սպասվող խումհարից խուսափելն է: Դժվար է ասել, արդյո՞ք այս կենցաղային, բայց այնուամենայնիվ կարևոր մոտիվը դեր ունեցել է արտահերթ ընտրություններն արագ անցկացնելու գործում, թե՞ ոչ: Բայց մի բան պարզ է՝ հեղափոխության հաջորդ փուլը՝ իշխանության իրացման փուլը, համընկնելու է ցուրտ ձմռան և տաք, բայց միաժամանակ սպասելիքներով առատ գարնան հետ:

Ընդ որում, այս անգամ սպասելիքները լինելու են բոլորովին այլ բովանդակությամբ, քան նախկինում էին: Եթե ապրիլ–մայիս ամիսներից ու դրանից հետո իշխանությունից եղած սպասելիքներն առավելապես կապված էին հին համակարգի դեմոնտաժի ու իշխանության ամբողջական ստանձնման հետ, ապա արդեն արտահերթ ընտրություններից հետո սպասելիքների որակն ու բաղադրությունն էականորեն փոխվելու են: Փոխվելու է նաև այդ սպասելիքների չափաբաժինը: Եթե մինչ այս սպասելիքները ու դրանց իրականացումն արտահայտվում էին հակահեղափոխության վտանգները չեզոքացնելու գործում, որտեղ սպասելիք ունեցողներն ու այդ սպասելիքները արդարացնողները գտնվում էին նույն ճամբարում , ապա այսուհետ, երբ հեղափոխությունը կստանա ամբողջական տեսք, իսկ հակահեղափոխությունը կամ այն, ինչ դրա տակ է հասկացվում, կդառնա մարգինալ, սպասելիքներ ունեցողներն ու դրանք բավարարելու առաքելություն ստանձնածները հայտնվելու են դեմ առ դեմ:

Հետևաբար թվացյալ հանգստությունն ու երանությունը, որն այժմ առկա է հեղափոխության, դրա իրականացնողների ու համակիրների շրջանում և որի առիթը արտահերթ ընտրություններն են, պետք է սահմանափակվի հենց արտահերթ ընտրության փաստով ու չտարածվի դրան հաջորդող ժամանակաշրջանի վրա, որովհետև ընտրությունների հաջորդ օրը սկսվում է հեղափոխության կամ նոր իշխանության գործունեության ամենաբարդ փուլը:

Գուցե առաջին հայացքից թվա, թե որևէ բարդություն չկա, որովհետև չկան այն ստեղծող հակահեղափոխականները: Գուցե խաբկանք ստեղծի այն վիճակը, երբ չեն լինի ցնցումներ ու հետևաբար չի լինի դրանց օպերատիվորեն արձագանքելու կարիք՝ փողոցներում և հրապարակներում: Բայց ոչ այդ ակներև խնդիրների, ոչ հակահեղափոխականների բացակայությունը չպետք է ստեղծի տպավորություն, թե Հայաստանում ամեն բան լավ է: Հենց այստեղ է նոր շրջափուլի դժվարությունը: Առաջին հայացքից անտեսանելի, ամենօրյա, առօրեական, կենցաղային, համակարգային խնդիրները տեսնել ու լուծել դրանք, լուծել ամենօրյա, հաճախ գուցե ձանձրալի, դրայվից ու հանրահավաքային ռիթմից զուրկ աշխատանքով:

Եվ այս իմաստով հասարակության սպասելիքները այլ են լինելու, քան նախկինում էին: Ավելին՝ սպասելիքները բաժանվելու են բազմաթիվ մանր սպասելիքների, ամեն խավ, ամեն խումբ ունենալու է առանձին վերցրած իր կոնկրետ սպասելիքները: Ու սրան արդեն դժվար կլինի պատասխանել հակահեղափոխության մարտահրավերների դեմ պայքարելու կոչով: Ընտրություններն, ի վերջո, ամենազոր չեն: Դրանք, իհարկե, կարող են լուծել իշխանության ամբողջական իրացման առջև ծառացած խոչընդոտները լիկվիդացնելու խնդիրը: Բայց դրանք չեն լուծում իշխանության իրացման որակը: Այդ խնդիրը լուծվում է անկախ ընտրություններից: Ունի՞ նոր իշխանությունը քաղաքական այնպիսի օրակարգ ու բովանդակություն, որը պատրաստվում է հրամցնել առաջիկա ամիսներին, ունի՞ այնպիսի օրակարգ, որը արդեն կապված չի լինի բացառապես հնի մերժման, հնի հնարավոր ռևանշի դեմ պայքարի հետ: Սրանք հիմա գուցե ոչ մոդայիկ հարցեր են, առաջին հայացքից անկարևոր, բայց հարցեր են, որոնք անխուսափելիորեն դրվելու են արտահերթ ընտրություններից հետո:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան