Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Չղջիկները կո՞ւյր են. պարզվում է՝ ոչ

Մենք գիտենք, որ...

 

Թռչող մկները (չղջիկներ) տեսնում են միայն էխոլոկացիայի միջոցով, այսինքն՝ նրանք կույր են:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Չղջիկները, ինչպես և էխոլոկացիա օգտագործող այլ կենդանիներ, ունեն սովորական տեսողություն: Էխոլոկացիան ընդամենը էվոլ յուցիայի ընթացքում զարգացած կարողություն է, որն օգնում է այդ կենդանիներին արդյունավետ որս կատարել և կողմնորոշվել վատ տեսանելիության (ասենք՝ մթություն) պայմաններում:

Ի դեպ, թռչող մուկ արտահայտությունը այնքան էլ ճիշտ չէ: Սրանք մկների ընտանիքի հետ ընդհանրություններ չունեն: Ի դեպ, նշենք նաև, որ կան թռչող աղվեսներ, թռչող շներ: Սրանք առանձին ընտանիք են և կոչվում են ձեռնաթևավորներ, այսինքն՝ թռչող կենդանիներ: Ձեռնաթևավորները հիմնականում սնվում են միջատներով, բայց կան տեսակներ, որոնք սնվում են նաև մանր թռչուններով, մողեսներով, երկկենցաղներով, ձկներով և այլն: Կան նաև խոտակերներ: Հարավային Ամերիկայում կան երեք տիպի թռչող մկներ, որոնք սնվում են թռչունների և ողնաշարավոր կենդանիների արյունը ծծելով, ինչպես, օրինակ, մոծակները: Չղջիկների մարյա բոլոր տեսակները գիշերային կենդանիներ են: Ցերեկը նրանք քնում են՝ կա՛մ գլխիվայր կախված, կա՛մ էլ ժայռաճեղքերի, տերևների մեջ թաքնված: Իրենց աչքերի շնորհիվ նրանք հասկանում են, որ գիշեր է, և դուրս են գալիս որսի: Տեսողությամբ նրանք նաև կողմնորոշվում են տարածքում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը գետնից, շրջանցում են մեծ արգելքները: Իհարկե, նրանց տեսողությունը լիարժեք զարգացած չէ և մթության մեջ նրանք ունակ չեն միայն դրա օգնությամբ թռչող միջատներ որսալ կամ խուսափել անսպասելի արգելքներից: Այս դեպքում էլ հենց նրանց օգնության է գալիս էխոլոկացիան:

Թռիչքի ընթացքում չղջիկը երգում է (որոշ տեսակներ դրա համար օգտագործում են քթանցքները, որոշներն էլ՝ բերանը): Այդ նպատակի համար նա օգտագործում է մարդկանց լսողության համար անընկալելի բարձր հաճախականության ուլտրաձայնային վանկերի բարդ համադրություններ: Յուրաքանչյուր չղջիկ արտաբերում է իրեն յուրահատուկ վանկերի համադրություն և կարողանում է այն տարբերել այլ թռչող մկների արձակած ձայներից: Ուլտրաձայներով կենդանիները տարբերակում են դրա տիրոջը՝ ճանաչում են միմյանց, հասկանում հիերարխիկ դերերը երամում, նաև բազմացման համար զուգընկեր գտնում: Բացի այդ, արձակած ուլտրաձայնը, հանդիպելով արգելքի, օրինակ՝ թռչող միջատի, անդրադարձվում է, որը և չղջիկի ականջը որսում է և ուղարկում ուղեղի լսողական կենտրոն, ինֆորմացիան մշակվում է, և թռչող մուկը արդեն իմանում է հավանական կերի հեռավորությունը և դիրքը: Փորձերը ցույց են տվել, որ չղջիկները ունակ են 17 մետրից տարբերել 0,4 մմ հաստությամբ լարը, որը նրանց համար կարող է թռիչքի արգելք հանդիսանալ: Այսինքն, նրանք բավականին զարգացած էխոլոկացիա ունեն:

Պետք է նշել, որ որոշ դեպքերում անգամ էխոլոկացիան չի օգնում թռչող մկանը կեր հայթայթել: Որոշ միջատներ նրանց դեմ պայքարի մեթոդներ են ստեղծել: Օրինակ, կան տեսակներ, որոնք հեռվից լսում են ուլտրաձայնը և անմիջապես հեռանում են այդ տարածքից, թիթեռների որոշ տեսակներ այս «որսորդներին» կեղծ լուսային ազդանշաններ են տալիս, այսինքն՝ ես միջատ չեմ, կամ էլ հաջողացնում են խլացնել ուլտրաձայնային անդրադարձը:

Կամո Խաչիկյան