Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Politics

Համաժողովրդակա՞ն, թե՞ հերթական ընտրություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը անվերապահ հաղթանակ տարավ, այսինքն՝ այնպիսի հաղթանակ, որի մասին խոսում էր Փաշինյանը քարոզարշավի ընթացքում: Իշխանությունների համար այս ցուցանիշը, բնականաբար, հուսադրող և մոտիվացնող է լինելու առաջիկա քաղաքական գործընթացներում: Փաշինյանն արդեն իսկ հայտարարել է, որ Երևան գալուն պես սկսելու է բանակցություններ ԱԺ–ն ցրելու մասին:

Ինչպես սովորաբար, այնպես էլ հիմա առավել քննարկվում է ընտրություններում ուժերի հավաքած ձայների համամասնությունը: Սա նորմալ և ընդունված մոտեցում է:

Սակայն ուշադրության է արժանի նաև ընտրողների մասնակցության ցուցանիշը: Անցյալ տարի տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ցուցանիշի համեմատ, այս տարի մասնակցությունն աճել է 3 տոկոսով: Ընդհանուր մասնակցության տոկոսը՝ 43 տոկոս: Թե ներհայաստանյան, թե միջազգային ընտրությունների մասնակցության միջին չափանիշներով սա բավականին նորմալ թիվ է: Ըստ էության, եթե փաստենք, որ Երևանում ընտրելու իրավունք ունեցողների ինչ– որ մաս երկրում չէ, ապա իրական ընտրելու հնարավորություն ունեցողների թվի համեմատ մասնակցության տոկոսն ավելանում է:

Խնդիրը, սակայն, այլ տեղ է: Ի սկզբանե այս ընտրությունները հայտարարվել էին որպես վստահության հանրաքվե, հեղափոխությունը կապիտալիզացնելու ընտրություններ: Քարոզարշավն անցնում էր հեղափոխության տրամաբանության մեջ, Փաշինյանի ակտիվ մասնակցությամբ, սևերի ու սպիտակների բաժանումներով, ասֆալտին պառկեցնելու և պատերին տալու մասին կոչերով: Այսինքն՝ իշխանությունը հեղափոխական ողջ գործիքակազմը դրել էր ի նպաստ ավագանու ընտրությունների: Հենց այս կոնտեքստում է, որ մասնակցության ցուցանիշները կարող են ցածր թվալ:

Այսինքն՝ ինքնին ցածր չլինելով, սակայն սահմանված սպասելիքների շեմին չհասնելով է, որ կարող ենք խոսել ցածր մասնակցության թվերի մասին: Բնականաբար, իշխանության հակառակ ճամբարում այս ցուցանիշն անմիջապես վերածվեց կազմակերպված տեղեկատվական գրոհի, որի հիմքում կեղծ թեզն է առ այն, որ երևանցիները, չմասնակցելով, դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին և «Իմ քայլը» դաշինքին: Այս մոտեցումը կեղծ է թե՛ դասագրքային իմաստով, թե՛ հայաստանյան իրականությունը հաշվի առնելով: Իրականությունն այն է, որ բավական ակտիվ ընտրողների շերտի կողքին Հայաստանում շարունակում է ապրել բավականին պասիվ մի շերտ, որն ընտրություններին մասնակցելու անհրաժեշտություն չի տեսնում տարբեր պատճառներով:

Այստեղ է, որ ցածր մասնակցության թվերը մտահոգիչ են դառնում, որովհետև համաժողովրդական ցանկացած շարժման արդյունավետությունը զգացվում է նախ լայն զանգվածների՝ քաղաքական կյանքին հնարավորինս շատ ներգրավվածությամբ: Այս իմաստով, ակնհայտ է, որ իշխանություններն անելիքներ ունեն՝ հնարավորինս շատ մարդկանց դարձնել մասնակցային քաղաքականության մաս: Անելիքներ ունեն, բնականաբար, նաև ոչ իշխանական ուժերը:

Պատճառներից մեկը, որ մասնակցության թիվը եթե ոչ ցածր, ապա առնվազն բարձր չէ, այն է, որ ինքը՝ Փաշինյանը, քանիցս երկրի թիվ մեկ քաղաքական հարթակ է հռչակել հրապարակը՝ կամա թե ակամա նվազեցնելով որոշումների կայացման այլ հարթակները՝ մասնավորապես ընտրության ինստիտուտի դերակատարությունը: Վստահաբար կարող ենք պնդել, որ Փաշինյանի և հեղափոխության համակիրների մոտ հանրահավաքն ու հանրահավաքին մասնակցելն ավելի արժեքավոր գործողություն են դիտվում, քան ընտրությունն ու դրան մասնակցելը: Սա ևս խնդիր է, որն ապագայում, քաղաքական գործընթացների առավել խաղաղ հուն տեղափոխվելուց հետո թակելու է բոլորիս դուռը: Ընտրությունների ինստիտուտը ազատ և թափանցիկ դարձնելուն զուգահեռ կենսական է դրանք իսկապես ազդեցիկ և բովանդակային դարձնելը:

Ցավոք, այսօր Հայաստանում քաղաքական քննարկումները ընթանում են այնպիսի տրամաբանությամբ, որի դեպքում արագ փակուղին անխուսափելի է: Մասնակցության ոչ բարձր թվերի հետ կապված տեղի ունեցավ նույնը: Իշխանության մրցակիցները որսացին այդ թվերն ու դրանց մակերեսային մեկնաբանությունների վրա սկսեցին կառուցել քարոզչական գրոհ, իշխանությունն էլ սկսեց ժխտել մասնակցության ցածր թվերը ու հայտարարել, թե աննախադեպ մեծ մասնակցություն կա: Այս փակուղուց պետք է դուրս գալ ու իրավիճակը գնահատել իրատեսորեն՝ հաշվի առնելով թե՛ ռիսկերը, թե՛ դրական կողմերը: Պարտադիր չէ, որ ռիսկերը լինեն անպայմանորեն կործանարար կամ մահաբեր, որպեսզի դրանք հաշվի առնվեն: Հենց այս տրամաբանությամբ է պետք նայել մասնակցության թվերին և աշխատել հասարակության հնարավորինս լայն շերտերին քաղաքական պրոցեսներին մասնակից դարձնելու ուղղությամբ, այլապես դրանով կարող են զբաղվել ուրիշները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում