Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Socity

«Կա՛մ հրշեջ ես, կա՛մ հրկիզող». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակումը, որպես երևույթ, ըստ ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի, իր դրական հետևանքը կունենա: «Շատերն ինչ–որ տագնապ ունեն, թե պետությունը «խանձվեց», «քերծվեց», բայց ես չեմ կարծում: Նախ՝ կթարմացվեն տեխնիկական միջոցները, ինֆորմացիան կգաղտնագրվի ավելի հզոր միջոցներով, իսկ բովանդակային առումով, իհարկե, հետևություններ կարվեն: Իսկ նման հետևություններ արդեն եղել են, օրինակ՝ իշխանությունը երևույթը գնահատեց որպես գրոհ ու հարձակում պետականության վրա. կարևոր չէ՝ դրսի՞ց, թե՞ ներսից: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին էր, որ պատիժը խիստ է լինելու. մենք գիտենք՝ ով է շահելու այդ գրոհից, այդ հարձակումն ում է ձեռնտու և նրանց կպատժենք: Այսինքն՝ ովքեր պետք է շահեին՝ կտուժեն»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը: Վերջինիս համար «ասֆալտին պառկեցնելու» և ռեյդ իրականացնելու վերաբերյալ Ն. Փաշինյանի հայտարարությունը զգաստացնող էր. «Այն բարությունը թուլություն չհամարելու հայտարարություն էր: Իսկ ասֆալտին պառկեցնելը խորհրդանշական էր, թե չէ սալահատակի ու մանրահատակի վրա էլ կարելի է պառկեցնել: Մեծ հաշվով՝ իրավաչափ ուժ կիրառելու մասին էր»: Անդրադառնալով սևերի ու սպիտակների բաժանմանը և դրանից բխող քաղաքական ճգնաժամի հնարավորությանը՝ Ազատ Արշակյանը նկատեց. ««Այո»–ն պետք է այո լինի, «ոչ»–ը՝ ոչ: Սևին պետք է սև ասենք, սպիտակին՝ սպիտակ: Քաղաքական առումով մեր հակառակորդի հետ մենք պետք է վարվենք այնպես, ինչին արժանի է: Եթե սև են՝ մենք ուրիշ գույն պետք է ընտրենք, և հարմարը սպիտակն է: Իսկ մյուս գույների մեջ ամբողջ համակարգն է, ուր կան դաշնակիցներ, չեզոքներ, կոալիցիաներ: Իսկ պայքարի մեջ ազնիվ պետք է լինել, եթե դաշնակից ենք՝ դաշնակից ենք, մրցակից, ուրեմն՝ մրցակից: Բայց հրդեհի ժամանակ չեզոք լինելը չեմ հասկանում: Եթե հրդեհ է, դու կա՛մ հրշեջ ես, կա՛մ հրկիզող: Իսկ հրդեհը կարելի է նաև միասին հանգցնել, ուր դու կամ հրշեջների հետ ես, կամ հրկիզողների: Իսկ քաղաքական բազմակարծությունը միանգամայն այլ բան է»: Դիտարկմանը, թե տարիներ շարունակ նաև նույն սևի ու սպիտակի բաժանումը չէ՞ր, որ բերեց մի վիճակի, ինչը դեռ ունենք, նա պատասխանեց «Բաժանում չի եղել: Քաղաքական կյանքը խաթարված է եղել, ինչը բաժանում չէ: Իսկ հիմա նախկին քրեաօլիգարխիկ իշխանությունը ոչ միայն չի ուզում հանձնվել, այլև ուզում է օգտվել բարիքներից: Նա ռեսուրսներ է ուզում և չի ուզում պոկվել ռեսուրսներից: Նախկին իշխանությունը պայքարում է իր արտոնությունների համար: Տա՞նք այդ արտոնությունները, Հայաստանում արտոնյալներ լինելո՞ւ են: Եթե այո, ուրեմն նրանց պետք է թույլ տանք, որ շարունակեն իշխել: Եթե ես դեմ եմ նրանց արտոնություններ տալուն, սև ե՞մ, թե՞ սպիտակ: Եթե կողմ եմ նրանց արտոնություններին, ուրեմն դեմ եմ արդարությանը: Իսկ դա արդարություն չէ՝ անարդարություն է, և այդ «սևը» պետք է ջնջել»: Ինչ վերաբերում է ընտրական գործընթացներում նոր իշխանության պահվածքին, իշխանական սինդրոմին, Ազատ Արշակյանը նշեց, որ ցանկացած իշխանություն օգտվելու է իշխանության տված ռեսուրսներից: «Հակառակ դեպքում իշխանություն ոչ ոք չի ուզի: Մարդիկ իշխանությունն ուզում են այն, այսպես ասած, չարաշահելու համար, եթե «չչարաշահեն», իշխանությունն ո՞ւմ է պետք: Ընտրությունների ժամանակ այս իշխանությունն էլ կօգտվի ռեսուրսներից, չարաշահել բառը չակերտների մեջ եմ օգտագործում, որովհետև այլ հարց է, թե նոր իշխանությունը օրենքը կխախտի՞, թե՞ ոչ: Մենք ուշադիր հետևում ենք, բայց որ օգտվելու է իշխանության տված առավելություններից, չեմ կասկածում»,–եզրափակեց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում