Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
Socity

«Բոլորս նստած իրար ենք նայում և սպասում, թե ով ինչ կարող է անել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու ցանկությունը մեծ է՝ հնարավորությունները, ըստ մասնագետների, ոչ այդքան: «Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոն» հ/կ ղեկավար, ճարտարապետ Աշոտ Միրզոյանը մի քանի խնդիր է առանձնացնում, որոնց լուծման դեպքում գոնե մոտ ապագայում հնարավոր կլինի տեսանելի արդյունք գրանցել:

Գյումրին դառնում է մի կծիկ, որը պետք է քանդել

«Գյումրիում զբոսաշրջության զարգացման ճանապարհը ենթադրում է ձևաչափ, որը պահանջում է այն կանոնները, որոնք գործում են բոլոր քաղաքային բնակավայրերի տուրիզմի զարգացման դեպքում: Արդարացնելու համար չեմ ասում, բայց… Խնդիրները բազմաբնույթ են, և այդ պատճառով տուրիզմը Գյումրիում շատ ավելի բարդ է զարգացնել, քան մի փոքր բնակավայրում: Շահերը, սեփականությունը և այդ ամենի հանրագումարը ստեղծում են այն ահավոր սարդոստայնը, որը կա քաղաքներում, հատկապես՝ Գյումրիում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Միրզոյանը՝ ընդգծելով, որ այդ ամբողջ սարդոստայնի մեջ իրենց դերակատարությունն այս կամ այն ձևով ունեն թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները, թե՛ կառավարությունը, թե՛ բիզնեսը և թե՛ բնակիչները:

«Պատկերացրեցիք, չէ՞, որքան տարբեր համակարգեր կան: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին. արդյո՞ք պատկերացնում ենք, թե ի՞նչ ռեսուրսներ, ի՞նչ ներդրումներ են պետք, և ինչպե՞ս գտնել դրանք ու տեղաբաշխել ճիշտ ուղղություններով: Սրանք հարցեր են: Տուրիզմը չի զարգանա՝ հիմնվելով զուտ տնտեսական տրամաբանության և շահութաբերության վրա: Արդյո՞ք մեր գործարարներն ունեն այն գիտելիքները, որ նշվածի համատեքստում ճիշտ կողմնորոշվեն: Կա՞, այսպես ասած, հեռանկարային մտածելակերպ, թե՞ այսօր կառուցեց և հենց այսօր էլ ուզում է շահ ստանալ: Ներդրումների հնարավորություն առաջացնելու, ֆինանսական մեխանիզմների բացակայության խնդիր կա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում այդ ամենն ապահովելու նոր միջոցներ են ստեղծվել: Օրինակ են արժեթղթերը: Մենք այդ ամենը դեռ չենք կարողանում օգտագործել, այդ պատճառով էլ Գյումրին դառնում է մի կծիկ, որը պետք է քանդել»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Հաճույքով չեն բաժանվում «աղետի գոտի» հասկացությունից

Աշոտ Միրզոյանի խոսքով՝ Սպիտակի երկրաշարժից արդեն գրեթե 30 տարի անց մի մոտեցում կա, ինչն իրեն մտահոգում է:

«Շատ են քննարկում այն, թե ժողովուրդը երկրաշարժից հետո փոխվել է: Այսինքն՝ միայն սպասում է, որ որևէ կողմից՝ լինի կառավարություն, թե բարերար, մի օգնություն գա: Այնպիսի տպավորություն է, որ բնակչի միջից հանել ենք իր սեփական պատասխանատվության զգացումը: Կարծես չկա այն գիտակցումը, որ քայլ անողն ինքն է: Երևի ես էլ կհամաձայնեմ՝ կա նման բան: Բացի այդ՝ խորհրդային շրջանն էլ չի սովորեցրել տեսնել գլխի ճարը: Ինչ–որ տեղ, կարծես, մեր բնակչությունը հաճույքով չի բաժանվում «աղետի գոտի» հասկացողությունից, չենք բողոքում ու ասում՝ հերիք եղավ, մենք այլ համակարգի մեջ ենք արդեն: Իսկ պատմամշակութային շենքերի պահպանության հարցը կապ ունի մարդու համար կարևորությունների հերթականության հետ: Մարդիկ ասում են, որ կարևորն իրենց համար ընդամենը առողջությունն է, երեխաների կրթությունը: Հետո նոր հերթը հասնում է երկրորդական գերակայություններին, որի մեջ նաև այդ պահպանությունն է: Այստեղ, ցավոք, պետությունն էլ շատ անելիք չունի, որովհետև չկան միջոցներ: Եվ այսպես՝ ստացվում է, որ բոլորս նստած իրար ենք նայում և սպասում, թե ով ինչ կարող է անել»,–նշեց Ա. Միրզոյանը:

Կապը պետք է ամուր ցանց դառնա

Նոր կառավարությունից Գյումրիում սպասելիքներ ունեն. «Դեպի Գյումրի նոր կառավարության գործունեության առումով շատ ակտիվ շարժեր դեռ չեմ կարող արձանագրել, բացառությամբ մշակույթի նախարարության, որը Գյումրիում փորձում է պատմական ժառանգության հետ կապված որոշ պլաններ իրականացնել: Նախարարը մի քանի անգամ եկել է, բայց դեռ որևէ կոնկրետ քայլ չկա: Մենք սպասելիքներ ունենք և այս պահին հուսով ենք, որ գոնե կոռուպցիան դուրս կգա վերոնշյալ կծիկից: Այդ կծիկի ամենամեծ էլեմենտներից մեկը նաև կոռուպցիան էր:

Իսկ ամենաբարդն, ըստ իս, կառավարության, ՏԻՄ–երի, բնակչության և հ/կ–ների միջև կապ ստեղծելն է: Թեև տեսական բան եմ ասում և թերահավատ եմ իրականացման առումով, բայց այդ կապը պետք է ամուր ցանց դառնա: Եթե փորձենք ուժեղացնել այդ կապը, կարող է ինչ–որ բան տեղից շարժվել»,–եզրափակեց հ/կ ղեկավարը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում