Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Ինչո՞ւ է «նոր» Հայաստանում հարուստ լինելը մեղք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատասխանելով վերնագրում հնչեցրած հարցին` կարող ենք արձանագրել, որ հարուստ լինելը մեղք է համարվում ոչ միայն «նոր», այլև՝ «հին» Հայաստանում: Այս իմաստով Հայաստանում կատարյալ կայունություն է: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, հարուստները, որոնց իշխանական և ընդդիմադիր մամուլի, պետության, հարկային մարմինների համատեղ ջանքերով կոչում են օլիգարխներ, քավության նոխազների անվանակարգում զբաղեցնում են առաջին տեղը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մեր լեզվամտածողության մեջ օլիգարխ է անվանվում անխտիր ամեն ոք, ով շատ ռեսուրսներ ունի: Մեղմ ասած, Հայաստանում շրջանառվող օլիգարխ եզրույթը հեռու է օլիգարխ տերմինի ակադեմիական բոլոր հնարավոր մեկնաբանություններից: Կարևորն այստեղ այլ բան է. կապիտալը՝ ի դեմս խոշոր կապիտալ ունեցողների` հայտարավում է որպես արատավոր երևույթ:

Գանք սկզբից: Հասկանալի է, որ կապիտալի նախնական կուտակման պրոցեսը ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ նորանկախ Հայաստանում չի անցել «ստանդարտներին» համապատասխան: Բայց նման դեպքերի համար կա դասական և աշխատող մի սցենար: Նախնական կուտակման ավարտից հետո երկրի իշխանության քաղաքական կամքի, քաղաքական որոշումների արդյունքում սահմանվում են խաղի նոր կանոններ, այլ կերպ ասած` ներվում են հին մեղքերը, և խոշոր կապիտալ ունեցողները սկսում են աշխատել թափանցիկ, տեսանելի ու օրինական դաշտում: Ավելին՝ նրանք սկսում են կապիտալի ընդլայնմանը զուգահեռ ստանձնել սոցիալական պարտավորություններ: Ընդ որում, որպեսզի այս ամենը չվերածվի բարեգործության, սա կարգավորվում է մի դեպքում օրենքով, օրինակ շքեղության հարկով կամ այլ հարկատեսակներով, մեկ այլ դեպքում՝ խաղի նոր կանոններով:

Ինչո՞ւ է այս ամենն արվում: Խնդիրը բնավ հումանիզմի, գեղեցիկ աչքերի կամ քաղաքական խտրության դաշտում չէ: Խնդիրը քաղաքական հեռատեսության դաշտում է: Խոշոր կապիտալ ունեցողները ժամանակի ընթացքում դառնում են խոշոր հարկատուներ, խոշոր գործատուներ, ստեղծում են բիզնես համակարգեր: Պետության խնդիրը կողմնորոշվելն է՝ գնալ բացառապես բարոյախրատական ճանապարհով ու սկսել փորփրել խոշոր բիզնեսմենների մութ անցյալը, թե գերադասել պետության և տնտեսության կայունությունն ու առողջացումը՝ խաղի նոր կանոններ սահմանելով, կապիտալին թափանցիկ դաշտ բերելով ու ըստ այդմ նույն այդ կապիտալի համար լեգիտիմության միջանցքներ ստեղծելով: Այն պետությունները, որոնք գնացել են երկրորդ ճանապարհով՝ հաջողել են:

Գալով հայաստանյան իրողություններին: Տարիներ շարունակ իշխանությունը՝ քաղաքական բարձր ղեկավարությունից սկսած, վերջացրած հարկային համակարգի շարքային աշխատողներով, բիզնեսմեններին վերաբերվել է որպես պայմանական դրամապանակի՝ որից կարելի է անվերջ փող վերցնել՝ հղում անելով նույն այդ բիզնեսմենների անօրինական դաշտում աշխատելու հանգամանքին: Այդ հանգամանքն ամրապնդելու համար իշխանությունները չեն վարանել հասարակական կարծիքն ուղղորդել ու ստեղծել «բոբո օլիգարխի» կերպար, ինչի արդյունքում ստացել են ևս մեկ լծակ խոշոր բիզնեսմեններին ճնշելու, հետևաբար ավելի անկաշկանդ նրանց որպես դրամապանակ վերաբերվելու համար: Այս խրախճանքին միացել է նաև ընդդիմությունը՝ «բոբո օլիգարխների» կերպարը շահարկելով իշխանության համար պայքարում: Ի վերջո օլիգարխի կերպարը դարձել է համընդհանուր, հասարակական, նույնիսկ ժողովրդական ֆոլկլ յորի ընկալման անբաժանելի մաս: Նոր իշխանությունները շարունակում են այս քաղաքականությունը, անկախ նրանից, գիտակցում են դա, թե ոչ, երբ հայտարարում են , օրինակ, օլիգարխների թիկնազորին ասֆալտին պառկեցնելու մասին:

Իշխանության և կառավարության խնդիրը մեկն է՝ կապիտալը բերել օրինական դաշտ: Եթե, Փաշինյանը լինելով իշխանություն՝ հայտարարում է, որ կան օլիգարխներ, ապա նրա խնդիրը ոչ թե նրանց թիկնազորը զինաթափելն է, որքան էլ նրանք ՀՀԿ–ական լինեն (չնայած Խաչատուր Սուքիասյանն, օրինակ, որի թիկնազորը ևս հայտնվել է գիշերային ռեյդի ցուցակում, ՀՀԿ–ական չէ), այլ այդ օլիգարխներին բացառապես իրավական մեխանիզմներով թափանցիկության դաշտ բերելն ու քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելը: Այլապես ստացվում է, որ կան օլիգարխներ, բայց նրանք չեն բերվում թափանցիկ, օրինական դաշտ, շարունակում են մնալ օլիգարխներ, բայց պայմանով, որ ժամանակ առ ժամանակ պետք է հանդես գան քավության նոխազի դերում, երբ դրա կարիքը կզգա քաղաքական իշխանությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում