Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Socity

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ Եվրոպական մշակութային տարվա շրջանակում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտում մեկնարկեց «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» միջազգային ֆորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոմիտասի թանգ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին տեղի ունեցած զարգացումների համատեքստում դատական համակարգում փոփոխությունների անհրաժեշտությունը, դատավորների անկախության հարցը շարունակում է օրակարգում մնալ: Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նախ նկատում է՝ թեև որոշակի անցում ենք կատարել, այնուամենայնիվ, դատաիրավական համակարգում մնացել են այն մարդիկ, ովքեր նախկին համակարգի մեթոդներով են աշխատում: «Մենք նշված իրավիճակից պետք է եզրակացություններ անենք. արդյո՞ք այս համակարգն ի վիճակի է լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են հետհեղափոխական ժամանակահատվածում, ի վիճակի՞ է այսօրվա մարտահրավերներին լուծում տալ, գնահատական տալ նախկին ռեժիմին և ի հայտ բերել այն մեղավորներին, ովքեր պատասխանատու են նման ռեժիմի ձևավորման, հաստատման և կենսունակության համար: Ըստ իս՝ այսօրվա դատաիրավական համակարգն ի վիճակի չէ իրականացնել այդ ամբողջ գործառույթը: Պետք է ստեղծել անցումային մարմիններ, որոնք կունենան թե՛ հանրային վստահություն և թե՛ անկախություն՝ գործելու համար: Շատ է խոսվում անցումային արդարադատության մասին, բայց նաև պետք է հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանում հանցագործությունների ծավալն այնքան մեծ է, որոնք պետք է արդարադատության այդ մարմինները լսեն: Իմ առաջարկը ճշմարտության հանձնաժողովների հիմնումն է, որը գործել է տարբեր երկրներում: Այդ հանձնաժողովները կհավաքագրեն խնդիրներն իրենց ամբողջ ծավալով, փաստական ու ճշգրտված հանգամանքներով վեր կհանեն ճշմարտությունը: Իսկ մենք այժմ ունենք ասեկոսեներ, որոշ հոդվածների մակարդակով հնչեցված ու նետված մարտահրավերներ, բայց մենք չունենք ճշմարտության բացահայտում. այսինքն՝ ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք այդ տեղի ուենցածը ազդել է մարդկանց հետագա կյանքի վրա և ի՞նչ ծավալով է ազդել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ օրինակ բերելով Մարտի 1–ի գործը:


Նրա խոսքով՝ կա փաստահավաք խմբի զեկույցը, որը, թեև շատ խորը փաստագրված է, բայց ինֆորմացիան այնքան մեծ ծավալով հավաքագրված չէ, որ ճշմարտության հանձնաժողովներին բավարար լինի:

«Այդուհանդերձ՝ նոր կառավարությունը համարում է, որ ՀՔԾ–ն և ԱԱԾ–ն ի վիճակի են ամբողջ ծավալով բացահայտել, բայց, օրինակ, ձայնագրությունը ցույց տվեց, որ այնտեղ էլ ամեն ինչ վերահսկվող չէ, ամեն ինչ կայուն չէ: Այսինքն՝ հնարավոր է գաղտնալսել, այս կամ այն բանն անել: Սա խնդիր է: Եթե գտնում են, որ այդ մարմիններն այդքան էլ թափանցիկ չեն գործում, ամուր չեն, կան անվստահելի մարդիկ, և գոյություն ունեն տարբեր կապեր, որոնք կարող են ազդել, ուրեմն՝ պետք է ստեղծվեն ճշմարտության հանձնաժողովներ, որոնք պետք է գույքագրեն հանցագործություններն իրենց ամբողջ ծավալով: Պետք է հաշվի առնել նաև, որ բացի Մարտի 1–ից, մենք ունենք տնտեսական բազմաթիվ խայտառակ հանցագործություններ: Դրանք մարդու իրավունքների տեսանկյունից բավական լուրջ ոտնձգություններ են եղել, դրանց հետևանքով բազմաթիվ ճակատագրեր են խեղվել»,–նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ հանցագործություններին դեռ ո՛չ գնահատական ենք տվել, ո՛չ էլ արդյունք գրանցել:

Ինչ վերաբերում է կոնկրետ դատավորների անկախությանը, դրան հասնելու ճանապարհներին, Զառա Հովհաննիսյանը շեշտեց. «Դատավորներն անկախ լինեն ումի՞ց: Այդ՝ «ումի՞ց» հարցը շատ կարևոր է այս դեպքում: Անկախ լինեն այսօրվա Բաղրամյան 26–ից, թե՞ նախկին Բաղրամյան 26–ից: Հարցը կարևոր է, իսկ հանցավոր շղթայի կապերը խզելը շատ դժվար: Ճշմարտության հանձնաժողովների հիմնումը հնարավորություն կունենան բացահայտել նաև այդ բոլոր կապերը և բացառել ազդեցության գործոնները տվյալ դատավորների վրա: Իհարկե, չեմ բացառում՝ դատաիրավական համակարգում կան անկախ դատավորներ, ովքեր նախկինում չեն ծառայել և հրաժարվել են նման մեթոդներով աշխատել: Բայց նրանց հնարավորություն չի տրվել կարիերայի այնպիսի աճ ունենալ, որ ազդեցություն ունենան համակարգի վրա: Տարիներ առաջ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը մի արտահերթ զեկույց էր հրապարակել դատական համակարգի և արդար դատաքննության վերաբերյալ, որն այդ համակարգի իրական դեմքն էր ցույց տալիս: Զեկույցում նշվել էր, որ գոյություն ունեն երեք խմբի դատավորներ: Առաջին խումբն անվերապահորեն ծառայում է համակարգին և կատարում բոլոր պատվերները, ու առանց հեռախոսազանգի դատական որևէ ակտ տեղի չի ունենում: Այդ դատավորներն ամենասիրվածն են այն ժամանակվա համակարգի կողմից: Երկրորդ խումբը գործել է ազատ, բացառությամբ այն գործերի, որոնք ինչ–ինչ կապեր են ունեցել նախկին համակարգի հետ: 3–րդ խումբը գործել է անկախ, բայց համակարգի համակրանքը չի վայելել. քաղաքական կամ տնտեսական աղմկահարույց գործեր նրանց երբեք չի վստահվել: Հիմա այս ամբողջը գոյություն ունի, վերանայել է պետք, որովհետև չի կարելի թույլ տալ, որ այդ դատավորներն այսօր ունենան նաև գործեր, որոնք հանրության համար հույժ կարևոր նշանակություն ունեն»:

Զառա Հովհաննիսյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ այդ դատավորները նախկին համակարգի անվերապահ վստահությունն են ունեցել. «Անկախ գործել այսօրվա կառավարությունից, այո՛, հնարավոր է, բայց նախկին հանցավոր կապերը չեն քանդվում: Բացի նրանից, որ չեն քանդվում, ունենում են նաև ազդեցության տարբեր մեխանիզմներ՝ սկսած շանտաժից, մինչև ֆինանսա–տնտեսական կախվածություն: Ակնկալել, որ եթե Բաղրամյան 26– ից զանգ չի լինում, նույն դատավորները կգործեն անկախ, խորը միամտություն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում