Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Սկեսուրն ինձ ասում էր` քո աղջկա դիակը մեր տնից պետք է տանես. նոր մանրամասներ է պատմում ինքնասպանություն գործած կնոջ մայրը. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղի 27-ամյա բնակչուհին Ազգանուշ Վարդանյանը 2017թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան հարևանությամբ գտնվող անասնագոմի առաստաղի տախտակից կախվելու միջոցով։

Երիտասարդ կնոջ մահը ցնցել էր ողջ գյուղը: Մեզ հաջողվեց կապ հաստատել Ազգանուշի մոր՝ տիկին Անահիտի եւ ամուսնու՝ Գագիկի հետ, ովքեր դեպքի վերաբերյալ մանրամասներ պատմեցին: Մայրը՝ տիկին Անահիտը մեզ պատմեց, որ աղջիկը ամուսնացել է 2007թ.-ին եւ ուներ երեք երեխաներ:

Ամուսինները շատ սիրով են ապրել, տան միակ տղան էր, սակայն նրանց տունը վեճերն անպակաս են եղել. «Սկեսուրը աղջկաս միշտ նեղել ա, ճնշել, ամեն բանի վրա խոսացել: Աղջիկս իրավունք չի ունեցել դուրս ու ներս անել, 10 տարի ամուսնացած է եղել, ձեռքով լվացք է արել: Տան ամեն ինչը փակի տակա եղել: Երբ ասում էի, որ լվացքի մեքենա կա տունը, ինչո՞ւ է աղջիկս ձեռքով լվացք անում, սկեսուրն ասում էր՝ պետք ա ձեռքով անի: Անցած ամառ իմ ամուսինը եւ փեսան գնացել են Ռուսաստան աշխատելու: Սակայն այդ ընթացքում էլ սկեսուրն ճնշել ա հարսին, անգամ սկեսուրն ու տալը ծեծել են աղջկաս, ողջ մարմինը կապտացրել: Աղջիկս զանգեց ինձ ասեց, ես վեր կացա, գնացի: Աղջկաս ասեցի, որ դու անտեր չես, արի ես քեզ տանեմ մեր տուն:

Սկեսուրը տեղից վեր թռավ ու գոռգոռալով, մեզ անիծելով ասաց, որ աղջիկդ ինքն իրենա էդպես կապտացրել, մենք բանից խաբար չենք, քո աղջկա դիակը մեր տնից պետք է տանես: Աղջիկս ասաց, որ չի գա, քանի որ շատ ա սիրում ամուսնուն, ասաց ամուսնու հետ կխոսի, նոր կգա: Էդ օր աղջիկս գնաց թրջած հաց բերեց ասաց, որ անգամ էս հացը չտվեց, որ երեխաները ունեն: Պատկերացնո՞ւմ եք, իրա 3 թոռն ու իմ աղջիկը սոված գնացել են քնելու: Իմ աղջկան ասեցի՝ ինչ նամուսի ու թասիբի տեր ես, որ այս ամենը հանդուրժում ես»: 

Տիկին Անահիտը պատմում էր, որ Ամանորին փեսան աղջկան եւ երեխաներին բերել է իրենց տուն, եւ 8 օր աղջիկը մնացել հոր տանը. «Աղջիկս կասեր՝ մա ջան, ինչի միջով էլ անցնեմ, ես կսիրեմ իմ մարդուն, իմ երեխեքին, իմ տունը: Երբ Գագոն եկավ Ազգանուշին տանելու, ինձ ասաց, որ իր ծնողների հետ խոսացել ա, որ ինքն իր ընտանիքից չի հրաժարվի, եւ եթե այսուհետ հաշտ չապրեն, կվերցնի կնոջն ու երեխեքին, կգնա առանձին կապրի: Դրանից հետո նորից տան մեջ կռիվ է եղել: Վերջին անգամ ես դեպքի օրն եմ խոսել աղջկաս հետ: Աղջիկս ասեց՝ մամա ջան, մեր տուն էլի վեճ ա»:

Աղջիկը մորն ասել է, որ իրեն ասում են թող գնա  տանից, իրենց տղան ուրիշ կին ու երեխաներ ունի, իսկ վեճը թեժացել է այն ժամանակ, երբ ամուսնու հեռախոսին սիրային «sms» է եկել․ «Երբ աղջիկս ամուսնուն հարցրել է, թե սա ինչ է, այդ ժամանակ հարված է ստացել։ Հենց նույն օրն էլ կախվել ա, մեզ շատ ուշ են խաբար արել, ովքեր տեսել են այդ տեղը, որտեղ կախվել է աղջիկս, զարմացել են, ասում են՝ հնարավոր չի, որ ստեղ կախվեն: Ես ծնող եմ, ամեն տարբերակ էլ կմտածեմ: Դեպքից 3 ժամ հետո, երբ իմացանք ու գնացինք, միլիցաները լցվել էին: Չթողեցին, որ աղջկաս մարմինը բացեինք ու տեսնեինք, ասեցին չմոտենաք մինչեւ դատական բժիշկը չգա: Դատական բժիշկը մեզ միայն ասաց, որ զգուշորեն մոտենանք, հրաժեշտ տանք: Ես ուզում էի աղջկաս մարմինը տեսնեի, արդյո՞ք ինչ-որ տեղ վնասված չէր: Ինչքան էլ դեմքը մշակել էին, աչքի տակի կապույտը մնացել էր: Աղջկաս մեր գյուղում ենք թաղել, անգամ թաղումին իրենցից ոչ մեկը չկար: Ես առաջինը կուզեմ պարզել աղջկաս անմեղությունը, նոր կմտածեմ երեխաների վերցնելու մասին»,-լացակումած ասաց տիկին Անահիտը:

Զրուցեցինք նաեւ Ազգանուշի ամուսնու՝ Գագիկի հետ, ով դժվարությամբ էր մեր հարցերին պատասխանում. «Չափից շատ ես եմ սիրել, ինքն էլ ինձ, ինչը դրդեց նման քայլի գնալ, չեմ հասկանում, միշտ հաշտ ենք եղել»:

-Ձեր ընտանիքում միշտ վեճեր են եղել, ձեր կնոջը միշտ ճնշել են, ինչ կասեք այս մասին:

-10 տարի ամուսնացել ենք: Դե ընտանիք է, կռիվ, դավի կլինի, ինչ-որ բաներով վիճել ենք, բարիշել ենք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: