Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Հովիկ Աբրահամյանի հին ու նոր «աբիժնիկները»

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՔԾ-ն իրեն ներկայացրել է մեղադրանք: Հովիկ Աբրահամյանը չի մանրամասնել, թե հատկապես ինչի մասին է մեղադրանքը, չեն մանրամասնում նաեւ ՀՔԾ-ից՝ համառոտ հայտնելով, որ խոսքը երկու մեղադրանքների մասին է՝ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը: Խոսքը «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի մասին է: Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները։ Հարուցվել էր գործ՝ բիզնեսը խլելու հատկանիշով:

Ֆեյսբուքի իր էջում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե մեղադրանքը ներկայացրել են իր հարցազրույցից անմիջապես հետո, որտեղ նա անընդունելի էր համարել ներկայիս իշխանության գործելաոճը: Մասնավորապես, անդրադառնալով Մարտի 1-ի եւ հայտնաբերված անօրինական զենք-զինամթերքի գործով իր հանդեպ մեղադրանքներին, Աբրահամյանը ամթանք էր տվել իշխանություններին՝ ասելով, որ երիտասարդ են ու չեն ընկալում, որ մարդկանց հանիրավի անվանարկել չի կարելի: Հիվիկ Աբրահամյանը տեղեկացնում է, որ հարցազրույցից ընդամենը մեկ օր անց ծանուցում է ստացել՝ մեկ այլ քրեական գործով որպես վկա ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին, որտեղ սակայն նրա դեմ հարուցվել է վերոնշյալ երկու մեղադարանքները եւ ստորագրություն վերցվել Հայաստանից չհեռանալու պայմանով:

Նախկին վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ մեկ ամիս առաջ իր եւ բարեկամների տանը կատարված խուզարկության ժամանակ ապօրինաբար իրենից վերցրել են անձնագիրը: Այն, որ նոր իշխանությունների ժամանակ իրավապահ մարմինները եւ ի մասնավորի ՀՔԾ-ն թաղի սեփական կանոններն են մշակել եւ իրավաբանությունն իջեցրել պլինտուսի մակարդակի ու բռնել քաղաքական հետապնդումների կուրսը, այլեւս հասկանալի է շատերին: Նրանք մոտավոր ու սիրողական արդարադատություն են իրականացնում հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ արժեզրկելով նաեւ պետական ինստիտուտների դերը, դիցուք, որպիսին է նախագահների ինստիտուտը եւ նրանց անձեռմխելիության հարցը: Հետեւաբար Հովիկ Աբրահամյանի հետ կատարվածից արդեն զարմանալ չի լինում, ավելին երիցս կիսում ես նրա ամոթանքը՝ ուղղված իրավապահներին: Սակայն, Հովիկ Աբրահամյանի նկատմամբ նորերի հետաքրքրասիրությունը մեծ հաշվով չի հիմնավորվում: Ի վերջո, նա չի տեղավորվում <<սեւերի>> կամ հնարավոր սաբոտաժի պատրաստվող նախկին իշխանավորների շարքում, եթե չասենք, որ նա վաղուցվանից հարաբերություններ չունի ոչ Սերժ Սարգսյանի, ոչ ՀՀԿ-ի հետ, ավելի նրա եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները նույնպես սառեցված են: Դա չի խանգարում, սակայն, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ նույնպիսի վերաբերմունք դրսեւորվի նաեւ սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությամբ իշխանության եկած այրերի կողմից: Միայն թե նրանց անհանգստությունը կրկին պայմանավորված է մոտավոր, հնարավոր սցենարներով՝ ասենք, կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիայի հեռանկարով: Սակայն վտանգավորն այն է, որ մարդկանց լռեցնելու գործընթացն ուղեկցվում է տնտեսական սանկցիաներով, ձեռնարկատիրություններ այցերով եւ հսկայական տուգանքներ սահմանելով: Հասկանալի է, որ ներդրումների հոսքը կտրուկ նվազել է եւ նոր իշխանությունը կանգնած է գումար հայթայթելու խնդրի առաջ, բայց հարց է ծագում, եթե արտադրամասերը չդիմանան այդ ճնշումներին ու կասեցնեն գործունեությունը, ապա ինչով է դրանք փոխարինելու նոր իշխանությունը, թե երկիրը սահուն կերպով տանելու են տնտեսական կոլապսի: