Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խումբն արձագանքել է ՀՔԾ-ի հայտարարությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն արձագանքել է Հատուկ քննչական ծառայության պարզաբանմանը, որով ծառայությունը հերքել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայտարարությանը, թե «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթն իրականացնող մարմնում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումին համապատասխան, 2017 թվականին ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի արձագանքը ՀՔԾ-ի պարզաբանմանը.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հրապարակային հայտարարություններին հրատապ արձագանքել է ՀՔԾ պաշտոնական կայքի 05.09.2018. «Պարզաբանում» վերտառությամբ հրապարակմամբ:

Ինչպես և նախկինում, հատուկ քննչական ծառայությունը /նշվածը չի վերաբերում ծառայության ամբողջ անձնակազմին, այլ միայն գործով որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող և հրապարակային հայտարարություններ կատարող անձանց/, «մասնագիտական բարձունքից» նախատինքի խոսքեր է հնչեցնում ոչ կոմպետենտության, փաստեր խեղաթյուրելու, հասարակությանը մոլորեցնելու վերաբերյալ, մինչդեռ դա կատարվում է այնպիսի փաստերի շարադրմամբ, որոնք ինքնին վկայում են այդպիսի մեղադրանքները հենց հատուկ քննչական ծառայությանը հասցեագրելու անհրաժեշտությունը:

Ներկայացված հարցադրման և ելույթի ամբողջական բովանդակությունից, փաստաբանի խոսքից մեկ հատված ներկայացնելը, այնուհետև դա ջանասիրաբար հերքելը, այն դեպքում, երբ այդ խոսքը ուղղված էր ոչ թե մասնագիտական շրջանակներին, այլ լայն հանրությանը և նպատակ ուներ իրողությունը և որոշումները հանրության համար հնարավորին մատչելի եղանակով ներկայացնելու, չի վկայելու հատուկ քննչական ծառայության ենթադրյալ մասնագիտական ունակությունների մասին, որովհետև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը հասանելի է ամբողջ հասարակությանը (որոշման դետալները և ամբողջ տեքստին հղումը բերված են ստորև): Անհրաժեշտություն է առաջանում «կոմպետենտ» անձանց պարզաբանել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը կազմված չէ միայն եզրափակիչ հատվածից, այն ներառում է նաև դիմումի համառոտ բովանդակությունը, դատարանի հետազոտած փաստական և իրավական հանգամանքները, դատարանի իրավական դիրքորոշումները, որոնց նույնպես անհրաժեշտ է քաջատեղյակ լինել:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրել է ՍԴ հիշյալ որոշման հիմնական դրույթները, ինչքանով որ դրանք վերաբերելի են քննարկվող հարցին.

«ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2017 թվականի ապրիլի 4-ին կայացրել է թիվ ՍԴՈ-1360 որոշումը:
- Ներկայացված դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրել է որոշել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 19-րդ կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխա­նության հարցը:
Պատասխանողը /ՀՀ Ազգային ժողովը/ դիրքորոշում է հայտնել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա «ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձնագրերի անմիջապես վերադարձ դրանց տերերին, <…> հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին» (որոշման 3-րդ կետի վերջին պարբերություն):

«Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձնագիրը կասկածյալից կամ մեղադրյալից կարող է վերցվել բացառապես խափանման միջոցի կիրառման դեպքում» (որոշման 7-րդ կետի նախավերջին պարբերություն):
«ՀՀ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել նաև շեշտել, որ խափանման միջոցի վերացման պահին անձի անձնագիրը ենթակա է անհապաղ վերադարձման: Ձևավորված պրակտիկան, երբ անձի անձնագիրը պահվում է իրավասու մարմնի մոտ «ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացնելու դեպքում, խախտում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը: Այս առնչությամբ ՀՀ Ազգային ժողովը ևս իր գրավոր բացատրության մեջ նշել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ձևավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձնագրերի անմիջապես վերադարձ դրանց տերերին, հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին» (որոշման 7-րդ կետի վերջին պարբերություն):

Սահմանադրական դատարանը որոշել է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» և «Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես» դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակության շրջանակներում, համաձայն որի` հետաքննության կամ նախաքննության մարմինը կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես կարող է վերցնել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) կիրառելու մասին որոշման առկայության պայմաններում:

Ընդունում ենք, որ արված հայտարարությունը ձևական առումով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին, այսինքն՝ օրենքի նորմը ինքնին չի ճանաչվել ՀՀ Սահմանադրությանը հակասող, եթե դրան չի տրվում այլ մեկնաբանություն, քան նշվել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից:
Միևնույն ժամանակ, վերանայելով փաստաբանի ելույթն ամբողջությամբ՝ պարզ է, որ օրենքի նշված դրույթի՝ սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիրքորոշումը հայտնվել է հենց նշված նորմին՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով: Նշվել է, որ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձի անձնագիրը չի կարող պահվել քննչական մարմնի մոտ, եթե առկա չէ համապատասխան խափանման միջոց: Արամ Օրբելյանն իր խոսքը կառուցել է պարզ, հանրությանը հասկանալի ձևակերպումներով, պահպանելով ՍԴ որոշման բովանդակային էությունն՝ առանց ներկայացնելու բարդ և իրավաբանական տերմիններով հագեցած տեքստը։ Եթե ՀՀ Սահմանադրական դատարանը արտահայտում է դիրքորոշում, որ օրենքի դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը՝ սակայն կոնկրետ մեկնաբանությամբ, ապա տարբերվող մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը (ինչի մասին ուղղակի մի շարք նշումներ կան հենց որոշման մեկնաբանական մասում):
Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որ հրապարակային հայտարարությամբ ընդունել են ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը քաջատեղյակ լինելը, ինչն ապագայում կբացառի ոչ իրավաչափ գործողություններ կատարելը՝ մասնագիտական անփութությամբ պատճառաբանելու հնարավորությունը: Նշված որոշման լույսի ներքո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշումից հետո մինչև սեպտեմբերի 5-ը, երբ ՀՔԾ-ն նոր խափանման միջոց ընտրեց, Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը չէր կարող իրավաչափ կերպով պահվել ՀՔԾ-ում»: