Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank
Socity

2000 թվականից ոլորտը հայտարարվեց գերակա ճյուղ, բայց միայն Հովիկ Աբրահամյանի ժամանակ գումար հատկացվեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն երկար տարիներ է՝ իշխանությունները տնտեսական հաջողություններից ու առաջընթացից խոսելիս նշում են, որ IT ոլորտն այն միակն է, որի շուրջ պետք է կառուցվեն երկրի տնտեսական բուրգի մնացած բոլոր նիստերը: Այն, որ ողջ աշխարհն այս ուղղությամբ իսկապես մեծ քայլերով առաջ է գնում՝ գաղտնիք չէ: Որ հայ ծրագրավորողներն էլ արդեն հասցրել են ոլորտի աշխարհի քարտեզի վրա Հայաստանի տեղը նշագրել, դա էլ գիտեն բոլորը: Մարդիկ համակերպվել են այն մտքի հետ, որ հասարակությունն արագ տեմպերով վիրտուալանում է: Եվ դա էլ վաղուց նորություն չէ: Այսինքն, աշխարհից հետ չմնալու համար, ուզած թե չուզած, բոլորը օր օրի զբաղվում են իրենց գիտելիքները կա՛մ թարմացնելով, կա՛մ լրացնելով:

Բայց արդյո՞ք այս ամենը բավարար է ասելու, որ այս ոլորտը Հայաստանում արագ տեմպերով զարգանում է, և եթե ոչ այսօր, ուրեմն՝ վաղն իսկապես IT–ն կփոխի ոչ միայն բոլորիս կյանքն ու սոցիալական կարգավիճակը, այլև երկրի քայքայված տնտեսությունը: Այս և այլ հարցերի մասին է «Փաստ» օրաթերթի լրագրողի զրույցը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ:

Ոլորտը կարող է հանգիստ շունչ քաշել

– Պարոն Վարդանյան, տարիներ շարունակ իշխանությունները երկրի տնտեսության ապագայի ու թռիչքաձև աճի մասին խոսելիս առաջին հերթին հիշատակում են բարձր տեխնոլոգիաները: Արդյո՞ք IT ոլորտն իրականում կարող է դառնալ երկրի տնտեսության զարգացման առանցքային ուղղությունը, թե՞ այնուամենայնիվ կշարունակի մնալ որպես բարի ցանկություն:

–Ամեն ինչ պայմանավորված է ծավալներով և այն հանգամանքով, թե ոլորտի հանդեպ իրականում ինչպիսի՞ գործնական տրամադրվածություն ունեն իշխանությունները: Այսօրվա դրությամբ ոլորտի պատասխանատուն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար Հակոբ Արշակյանը, մեր կոլեգան է և շատ լավ գիտի մեր խնդիրները: Եվ ես կարծում եմ, որ առաջընթաց ենք ունենալու: Բացի այդ, մեր կազմակերպությունը վերջերս դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների ուղղությունները, որոնք տարբեր նախարարությունների միջև են բաշխված, կենտրոնացվեն և ստեղծվի բարձր տեխնոլոգիաների և ինովացիաների նախարարություն, և ոլորտի խնդիրները ցրված չլինեն նախարարությունների մեջ ու «վերմակն իր վրա քաշելու» միջգերատեսչական քաշքշուկների պատճառով ոլորտը չհայտնվի զոհի կարգավիճակում: Հուսով եմ, որ մեր հորդորը տեղ կհասնի:

-Ո՞րն է այսօրվա հրատապ խնդիրը, որը թույլ չի տալիս ավելի արագ զարգանալ:

–Առաջին խնդիրը կրթությունն է, և այդ ուղղությամբ մենք արդեն սկսել ենք լուրջ ծրագիր իրականացնել: Արդյունքներն արդեն տեսանելի են, քանի որ մենք առաջարկել էինք ոչ թե տեսական մի բան, այլ նախկինում փորձարկված: Դա «Արմաթ» լաբորատորիաներն են, որոնց թիվն արդեն 230–ին մոտ է, իսկ մինչև տարվա վերջ կհասնի 250–ի: Մեր խնդրանք–պահանջն այն է, որ «Արմաթ»–ներ ունենան բոլոր դպրոցները, քանի որ անգամ ամենափոքր դպրոցում, որտեղ ընդամենը 28 աշակերտ կա, լաբորատորիայի պարապմունքներին մասնակցում են 18– ը: Սա կադրերի այն նախնական դարբնոցն է, որտեղ եթե երեխան 3–4 տարի հաճախի, ապա 14–15 տարեկանում կարող է ռեալ գործ անել և գումար վաստակել: Մեր լաբորատորիաների մեծ մասը գտնվում է շրջաններում, և գյուղում ապրող ու ռեալ գումար վաստակող երեխան կարող է վաղը–մյուս օրը ապագա տեղական մեծահարուստ դառնալ: Բացի այդ, նույն այդ երեխան բանակ կգնա լուրջ գիտելիքներով և այնտեղ կկարողանա լուրջ ներդրում ունենալ տարբեր ուղղություններով, սկսած անօդաչուների սպասարկումից մինչև տեխնոլոգիական ցանկացած ուղղություն: Ուզում եմ նաև նշել, որ նման գիտելիք ունեցող երեխաները դպրոցն ավարտում են որպես պատրաստի կադրեր և նույնիսկ համալսարան գնալու կարիք չեն ունենում: Այսինքն, որպես սկսնակ կարող են նաև իրենց գիտելիքներն օգտագործելով աշխատանք գտնել:

Հաջորդը կրկին շատ զիլ նախագիծ է, որն արդեն երրորդ տարին է փորձարկվում: Կրթական հաստատությունները և աշխատավայրերը, գտնվելով նույն վայրում, դպրոցում, աշակերտներին իրենց գիտելիքները պրակտիկ աշխատանքում օգտագործելու հնարավորություն են տալիս: Եվ այդ՝ սովորել–աշխատել համատեղումն օգնում է գիտելիքն օգտագործել և արդյունքը գնահատել: Մեր նպատակն է, որ այս նախագիծն էլ «Արմաթ»–ի նման շուտով տարածվի, բայց տարածման համար անհրաժեշտ կլինի մարզերում էլ գրասենյակներ բացել: Այս նախագիծը Երևանում արդեն փորձարկել ենք, հիմա սկսելու ենք Գյումրիում, Վանաձորում և Գորիսում փորձարկել:

Կարող ենք նաև գործազրկության հարց լուծել

-IT ոլորտի բոլոր նախագծերը միայն դպրոցահասակների համար են, բայց կա տարիքային մի խումբ՝ մոտ 30–40 և ավելի տարեկանների, ովքեր ավարտելով բուհը, համալրել են գործազուրկների բանակը: Չի բացառվում, որ նրանցից շատերը նույնպես ցանկություն ունեն իրենց ուժերն այդ ասպարեզում փորձել՝ աշխատանք գտնելու կամ, ինչու ոչ, նույնիսկ սեփական գործը հիմնելու ակնկալիքով: Այդ տարիքային խմբի համար ունե՞ք ծրագիր կամ նախագիծ:

–Եթե պետական մարմինները ցանկանան, կարող են «Արմաթ» լաբորատորիաներն օգտագործել՝ այն դարձնելով համայնքային վերապատրաստման կենտրոն: Եվ մարդիկ, ովքեր վերապատրաստվելու ցանկություն ունեն, կարող են նաև պահանջարկ ունենալ աշխատաշուկայում: Ոլորտը նախորդ տարիներին դժվար էր զարգանում, քանի որ մեր հիմնական պատվիրատուներն արտերկրի ընկերություններն են եղել: Դրան զուգահեռ, քանի որ գումարը դրսից է եկել, մեզ միշտ ստիպել են, որ էլեկտրոնային լուծումները հիմնականում դրսից գնեն: Այսինքն, այնպես են արել, որ իրենց ընկերությունները հաղթեն: Բայց հիմա այդ արատավոր պրակտիկային պետք է վերջ տալ, և հայկական ընկերությունները պետք է ակտիվորեն ներգրավվեն համակարգերի ստեղծման գործում: IT ոլորտում, սակայն, այլ խնդիրներ էլ կան՝ մասնավորապես հարկային ոլորտի հետ կապված: Մենք սահմանային գոտում գործող IT–ի եկամտահարկից ոչ մի կոպեկ չենք ստանում: Եվ եթե սահմանային գոտում եկամտահարկն իջեցվի 5%, ապա ունենալով նաև մեր սաների բազան, ապա բավականին արդյունավետ պայման կստեղծվի սահմանային գոտում որևէ փորձառու մասնագետի միջոցով նոր ընկերություններ ստեղծելու և զարգացնելու համար:

Ավելի շահեկան, քան հանքարդյունաբերությունը

– Բայց տպավորությունն այնպիսին է, որ ոլորտը մի կողմ է գնում, մնացածը՝ մեկ այլ կողմ, և նրանց ճանապարհները այդպես էլ չեն հատվում: Այսինքն, մարդիկ մի տեսակ վախով, սարսափով են մոտենում ոլորտին՝ համարելով, որ իրենք այդտեղ անելիք չունեն: Ի՞նչ եք կարծում, դրա պատճառն արդյոք մասնագիտությունից եկող՝ «պարփակված» լինե՞լն է, թե՞ այլ պատճառներ էլ կան:

–Մենք մամուլում այնքան նյութ ենք հրապարակում, որ եթե մարդիկ այդ ամենի մասին չգիտեն, ապա իրենք իրենց մեջ պետք է մեղքը փնտրեն: Այսինքն, դա նշանակում է, որ այն իրեն չի հետաքրքրում: Օրինակ՝ մենք Թալինից 14–15 տարեկան երեխաներ ունենք, ովքեր հաղթել են հայկական մրցույթում, մասնակցել են Հարավ–արևելյան մրցույթում և հիմա պատրաստվում են մեկնել Միացյալ Նահանգներ և ներդրումներ բերել: Եվ այդ ընկերության հիմնադիրներից մեկը 14 տարեկան է, մյուսը՝ 15: Այսօր նրանք արդեն պատրաստ են աշխատել և արդեն սեփական պրոդուկտն ունեն: Նման դեպքերը շատ են, պարզապես հարկավոր է հետաքրքրվել: Ի դեպ, ներկայում IT ոլորտում ավելի շատ աշխատող կա, քան հանքարդյունաբերությունում, միջին աշխատավարձն էլ հանքարդյունաբերությունից 3 – 4 անգամ ավելի է:

–Ստացվում է, որ այս ոլորտը Հայաստանում կարող է բազմաթիվ խնդիրներ լուծել: Եթե այդպես է, ինչո՞ւ այն ավելի վաղ ժամանակներից նման տեմպերով չէր զարգանում: Ի՞նչն էր խանգարում անցած 15 տարիների ընթացքում այս քայլերն անելու և գործազուրկների թիվը զգալիորեն կրճատելու համար:

IT ոլորտի զարգացման մասին իրենց ծրագրերում գրել են դեռևս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տարիներից սկսած, բայց Հովիկ Աբրահամյանը միակ մարդն է եղել, ում հետ պայմանավորվեցինք «Արմաթ» լաբորատորիաների ուսուցիչների աշխատավարձերի գումարը ֆինանսավորել, և նա դա իրականացրեց: Այսինքն, եթե հետ նայենք, 2000 թվականից՝ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակվանից է ոլորտը հայտարարվել որպես գերակա ճյուղ, բայց միայն Հովիկ Աբրահամյանի ժամանակ էր, որ նման մեծամասշտաբ ծրագիր իրականացնելու համար գումար հատկացվեց: ԿԳ նախարարը որոշում կայացրեց, որ ծրագիրը շարունակվի, ուսուցիչների ֆինանսավորման հատկացումներն արդեն եղել են: Հիմա մենք սպասում ենք հաջորդ որոշմանը, որպեսզի կարողանանք բոլոր դպրոցներում էլ «Արմաթ» լաբորատորիաներ տեղադրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում