Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Շանթ Հարությունյանին ասել եմ՝ ցանկացած պահի կհայտնվի ազատության մեջ, եթե համաձայնի առաջարկվող պայմաններին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շանթ Հարությունյանի գործին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, մանրամասնեց, որ վարչապետ ընտրվելուց հետո շատ արագ զբաղվել է Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին ազատ արձակելու հարցով: «Երբ այդ խնդիրը դրված էր, ինձ համար կարևոր էր հասկանալ, թե կառավարությունը ինչ օրինական լծակներ ունի, մասնավորապես, Շանթ Հարությունյանին և այդ գործով մյուս դատապարտվածներին ազատ արձակելու համար: Մենք գտանք այդ մեխանզիմը, դա հետևյալն էր. երբ այդ դե յուրե դատապարտված անձի փակ ռեժիմը փոխվում է, դառնում է բաց ռեժիմ, որից հետո նրան տրվում է արձակուրդ: Դրանից հետո 24 ժամ նա լինում է ազատության մեջ, պայմանով, որ պարտավորվում է ժամանակ առ ժամանակ գնալ ինչ-որ տեղ և թղթեր ստորագրել: Շանթ Հարությունյանը հրաժարվել է այդ մեխանիզմից օգտվել, որովհետև արձակուրդի համար պարտադիր է նրա կողմից դիմում գրելը»,- ասաց վարչապետը:

Վարչապետը մանրամասնեց, որ ինքը խնդրել է Շանթ Հարությունյանին ուղեկցել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակ, որտեղ նրա հետ հեռախոսազրույց է ունեցել: «Նա ասաց, որ պահանջում է, որ իրեն արդարացնեն:

Ես նրան բացատրեցի, որ պարտավորվել եմ, որ հրահանգներ չեմ տալու դատական իշխանությանը և չեմ կարող զանգել ու հրահանգել, որ Շանթ Հարությունյանին արդարացնեն, որովհետև եթե մենք այդ ճանապարհով գնանք, սխալ տեղ կհասնենք: Ես ինքս էլ նույնկերպ համարվում եմ 2008թ. մարտի 1-ի գործով դատապարտված անձ, ով համաներումով ազատ է արձակվել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ Շանթ Հարությունյանը շարունակել է պնդել, որ համաձայն չէ նման որևէ պայմանով ազատ արձակվել: «Ես նրան խնդրեցի և ասացի, որ ճիշտ կլինի, որ հիմա այդ թուղթը ստորագրի և հայտնվի ազատության մեջ, և ինչպես ես եմ ժամանակին փաստաբանների միջոցով ՄԻԵԴ-ում պայքարել արդարացման համար, այդ ճանապարհով գնա: Բնականոն ճանապարհը դա է: Եթե մենք դատական համակարգին հրամաններ չենք տալիս, բնականոն ճանապարհը դա է: Ես նրան ընկերաբար խնդրեցի, ասացի, որ ճիշտ չէ, որ ես լինեմ վարչապետի աշխատասենյակում, իսկ ինքը քրեակատարողական հիմնարկում: Ես նրան խնդրեցի այդ քայլն անել: Ես ինքս էլ համաներումով դուրս եմ եկել, դա չի նշանակում, որ ես դադարեցրել եմ պայքարը իմ արդարացման ուղղությամբ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ ինքը Շանթ Հարությունյաին ասել է, որ վերջինս ցանկացած պահի կհայտնվի ազատության մեջ, եթե համաձայնվի առաջարկվող մեխանիզմին: «Դրանից հետո ընդունել եմ նրա որդուն, նրան ներկայացրել եմ իրավիճակը, նրան էլ փոխանցել եմ, որ Շանթին խնդրի համաձայնվել այդ պամաններին:

Ինձ համար զարմանալի է, որ իմ մամուլի խոսնակի պարզաբանումից հետո ասում են, թե կառավարությունը ստում է: Հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ բանտը մի տեղ չէ, որտեղից բանավոր խոսքով դուրս են գալիս: Որպեսզի որևէ մեկը մարդու համար բացի բանտի դռները, դրա համար պետք է լինի դե յուրե փաստաթուղթ: Մենք չենք ուզում ապրել մի երկրում, որտեղ վարչապետի զանգով բանտի դռները ինչ-որ մեկի առաջ կբացեն և նույն այդ զանգով որևէ մեկը կհայտնվի բանտում»,- նշեց Փաշինյանը: