Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
uncategorized

Նախընտրական թնջուկ. ինքնահաստատման ճանապարհից մինչև ձայների փոշիացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

9 կուսակցություն և 4 դաշինք՝ 13 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, դեռ լավ է, որ սեպտեմբերի 23–ը՝ ընտրությունների օրը ուրբաթ չէ և ուրբաթ 13–ից կխուսափեն գոնե սնահավատները: Իսկ եթե ավելի լուրջ, ապա նախորդ ընտրությունների համեմատ Երևանի ավագանու ընտրություններում ականատես ենք մեկ այլ ծայրահեղության՝ նախորդին, ինչպես գիտենք, մասնակցեց ընդամենը երեք ուժ՝ ՀՀԿ–ն, «Ելքը» և «Երկիր ծիրանին»: Թե ինչու այսպես եղավ հիմա, կարծես թե հասկանալի է՝ երկրում իրավիճակ է փոխվել, սակայն մյուս կողմից հասարակոթյունը մեծ հաշվով շատ չի փոխվել, չեն փոխվել առնվազն մի շարք ուժերի նկատմամբ հանրային տրամադրությունները:

Սակայն, անկախ նրանից, որ ավագանու ընտրություններում հայտ են ներկայացրել նաև թղթի վրա գրանցված, սակայն բովանդակության մեջ նորահայտ մի շարք կուսակցություններ, որոնք հասկանալի չէ՝ ձգտում են մտնել քաղաքականություն, թե ինչ–որ այլ նպատակներ են հետապնդում, պիտի արձանագրենք, որ առնվազն խառնաշփոթը երաշխավորված է, որովհետև երևանյան հանրությունը, հայտնի 4–5 ուժերից զատ, մյուսներին չի էլ հասցնելու ճանաչել ու հասկանալ շատ օբյեկտիվ պատճառներով՝ նախընտրական քարոզարշավի շատ կարճ ժամանակահատվածի:

Թե ինչ է տալու ավագանու ընտրություններին մասնակիցների այս քանակը զուտընտրությունների մշակույթի տեսանկյունից, դժվար է ասել, միակ բանը, որը կարող ենք արձանագրել այս պահին, այն է, որ սպասվում են բավական մրցակցային ընտրություններ: Դե, շատ է խոսվել նաև այն մասին, որ ակնկալվող խորհրդարանական ընտրություններից առաջ Երևանի ավագանու ընտրությունները լավ հնարավորություն են ինչպես կազմակերպչական, այնպես էլ հանրային իրական տրամադրությունները շոշափելու տեսանկյուններից:

Ընտրություններին մասնակցող ֆավորիտ և առավել հայտնի ուժերից զատ մյուս կուսակցությունների պարագայում ամեն ինչ բավական անորոշ է: Անշուշտ, բավական անշնորհակալ գործ է դեռ քարոզարշավը չմեկնարկած ենթադրություններ ու կանխատեսումներ անելը, սակայն մյուս կողմից, գրեթե ակնհայտ է, որ մի շարք քաղաքական ուժեր պարզապես ներկայացված են լինելու քվեաթերթիկներում՝ առանց որևէ լուրջ հեռանկարի ու անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորության: Այս դեպքում արդեն տրամաբանական հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու ավելորդ ժամանակ ու գումար վատնել ընտրարշավի վրա:

Չէ, հասկանալի է նաև, որ միգուցե ավագանու ընտրությունները, երկրում փոխված իրավիճակը, նոր քաղաքական իրականությունը, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հեռանկարը համեմատաբար երիտասարդ քաղաքական ուժերի համար լավ հնարավորություն են քաղաքական ասպարեզում առաջին քայլերն անելու համար: Սակայն, ավաղ, վերջին 25–30 տարիների փորձը ցույց է տալիս, որ այսօրինակ ընտրական գործընթացներում հանկարծակի հայտնվող քաղաքական կուսակցություններն ընդամենը հատվածային կյանք են ունենում և գլխավորապես մեկ այլ ուժից «ձայն փախցնելու», տրամադրություններ շեղելու և իրավիճակը պղտորելու գործառույթներ են ունենում:

Արդյո՞ք մենք ունենք երաշխիքներ, որ նույնը չի լինելու նաև ավագանու ընտրությունների դեպքում, արդյո՞ք կան երաշխիքներ, որ տեղի չի ունենալու ընտրողների ձայների փոշիացում: Ըստ էության՝ այս հարցերի պատասխանը միանշանակ չէ, որովհետև եթե նայենք ընտրությունների ֆավորիտներին, ապա հասկանալի է՝ նրանք ունեն իրենց ընտրազանգվածը, բայց մյուս կողմից, ինչպես նշել էինք մեր նախորդ հրապարակումներից մեկում, ավագանու ընտրություններն ընթանում են առանց ընդդիմության, ինչը նշանակում է, որ երևանյան հասարակության մի հատվածը մնալու է չկողմնորոշված, արդյունքում էլ կամ պարզապես չի մասնակցելու ընտրական գործընթացին, կամ էլ ձայնը տալու է այս կամ այն անծանոթ նորահայտ ուժին: Երկու դեպքում էլ այդ հատվածի ձայները փոշիանալու են, երկու դեպքում էլ ձևավորված ավագանին չի ներկայացնելու երևանյան հանրության բոլոր շերտերը:

Ըստ էության՝ նույնն էր տեղի ունեցել նաև նախորդ ընտրություններում՝ հակառակ՝ մասնակիցների սակավության պատճառով: Նման պայմաններում արդեն հարց է առաջանում, թե ո՞րն է, ի վերջո, լուծումը՝ այսօրինակ իրավիճակներից խուսափելու համար: Այդ լուծումն, անշուշտ կա, սակայն այն ժամանակ և ջանքեր պահանջող լուծում է, քանի որ նման քաղաքական, ընտրական թնջուկներից խուսափելու համար անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, անհրաժեշտ են կուսակցությունների մասին նոր օրենսդրական կարգավորումներ, անհրաժեշտ է, վերջապես, քաղաքականապես հասուն հանրություն: Սրանք բոլորը նախապայմաններ են որակապես նոր մակարդակի ընտրական գործընթացներ ունենալու համար: Ի դեպ, խոսքն այստեղ ոչ թե ընտրական գործընթացների օրինականության և կեղծիքներից զերծ լինելու մասին է, այլ զուտ քաղաքական, կուսակցական մշակույթի:

Երբ բոլոր քաղաքական ուժերը, խորհրդարանը, գործադիրն ու հասարակությունը համատեղ ջանքերով կարողանան լուծել այս խնդիրները, այդժամ էլ արդեն կխուսափենք ցանկացած քաղաքական գործընթացում, այդ թվում՝ ընտրական, տարբեր անհասկանալի ու ծայրահեղ իրավիճակներից և պատրաստ կլինենք կատարել ընտրություն բոլորովին այլ հիմքերի, սկզբունքների ու պատկերացումների հիման վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում