Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Politics

«ՀՀԿ–ին բացասական կերպարի խարանից մաքրվել չի հաջողվի, անգամ մինչև 22 թվականի ընտրություններ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Նարեկ Գալստյանի դիտարկմամբ, վերջին 20 տարիների ընթացքում մեկ իշխող կուսակցության կողմից քաղաքականություն թելադրելու հնարավորությունից զրկվելուց և իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտն ինչ–որ տեղ կոլապսի է ենթարկվել: Վակուումային այդ իրավիճակի պատճառն, ըստ նրա, խոսում է կուսակցական համակարգի անկատարության մասին:

«Բանն այն է, որ այդ տարիների ընթացքում մեզ մոտ ձևավորվել էր մեկ գերիշխող կուսակցության համակարգ, որն անընդհատ իշխանության ղեկին էր: Մյուս կուսակցությունները հիմնականում եղել են իշխող կուսակցության կրտսեր գործընկերները: Այդ հինավուրց ու խորը արմատներ գցած «ծառի» տապալվելուց հետո դաշտում վակուում է առաջացել, և քաղաքական արևին սկսել են ձգտել շատ ու շատ կուսակցություններ: Նաև շատ ու շատ քաղաքական խմբեր են ի հայտ եկել, որոնք ցանկանում են իշխանության մաս դառնալ: Եվ բավականին մեծ է հավանականությունը, որ մենք այլ կուսակցությունների ծնվելուն ականատես կլինենք»,– ասաց Ն. Գալստյանը

Սա որոշակի ակտիվություն է բերելու քաղաքական դաշտում, համոզված է քաղաքագետը, բայց, մյուս կողմից, քաղաքագիտական տեսանկյունից ավելի ուշագրավ է «ծառի» տապալումից հետո տեղի ունեցած իրադարձությունների ամբողջությունը:

«Տեսադաշտում հայտնված քաղաքական ուժն իշխող դիրք գրավեց Նիկոլ Փաշինյանի հեղինակության գերակշռող լինելու, ոչ թե իր կուսակցության շնորհիվ: Բայց այդ դաշտում նույնպես պետք է որոշակի վերադասավորումներ լինեն, որպեսզի Փաշինյանի իմիջը տրանսֆորմացվի որպես ինստիտուցիոնալ իմիջ: Խոսքը «Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցությունների մասին է»,– ասաց Ն. Գալստյանը:

Ինչ վերաբերում է առաջիկայում սպասվող վերադասավորումներին, ապա, ըստ քաղաքագետի, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ որոշակի քաղաքական էներգիայի պարպումից հետո շատ ավելի տեսանելի կլինի, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ով ուր է ցանկանում գնալ: Իսկ բուն պայքարը ոչ թե գաղափարախոսական է լինելու, այլ՝ գաղափարական, քանի որ ողջ աշխարհում զարգացումներն այդպիսին են:

«Ազդեցիկ են դառնում այն կուսակցությունները, որոնք տարբեր գաղափարների կուսակցություններ են և այդ հենքի վրա են հասնում իշխանության, ինչպես Մակրոնի կուսակցության դեպքում եղավ: Կարծում եմ՝ առաջիկայում կտեսնենք այդպիսի մրցապայքար, ինչը շատ ուրախալի է»,– ասաց Ն. Գալստյանը:

Քաղաքագետի կարծիքով, առաջիկա խորհրդարանական ընտրությունները թեև բավականին բարդ են ընթանալու, սակայն մարդիկ առավելապես իրենց քվեն կնախընտրեն տալ ոչ թե ծրագրերին, այլ՝ անձանց: Եվ քանի որ պարզ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում կադրային հարցերն ակնառու են, ապա չի բացառվում, որ հրապարակում նրան ընտրած մարդիկ գնան այլ ճանապարհով: Ավելին, հրապարակում ոչ թե Փաշինյանի կուսակցությունը վարչապետի պաշտոնում իր թեկնածուին ներկայացնելու լիազորություն ստացավ, այլ անձամբ Փաշինյանը, անկախ նրանից, թե ով է իր քաղաքական հենարանը:

Խոսելով Է. Շարմազանովի օրերս արած այն հայտարարության մասին, որ Հանրապետականը խորհրդարանը լուծարելու անհրաժեշտություն չի տեսնում և մինչև 22 թվականը պատրաստ է աշխատել, Ն. Գալստյանը տեսակետ հայտնեց, որ ստեղծված իրավիճակի պայմաններում ՀՀԿ–ն փորձում է իր հաշվարկներով առաջ գնալ:

«Նրանք կփորձեն հնարավորինս ձգել ժամանակը, ժամանակ առ ժամանակ հարվածել ներկա իշխանություններին՝ ձգտելով նրանց իմիջը թուլացել: Կփորձեն նաև նոր իմիջով, վերակազմավորված, նոր դեմքով հանդես գալ, բայց միևնույն է, ՀՀԿ–ի 20 տարվա դոմինանտ կուսակցություն լինելու կերպարը և այդ ընթացքում նրանց կատարած գործողությունները չեն մոռացվի: Այսինքն, նրանց բացասական կերպարի խարանից մաքրվել չի հաջողվի, անգամ մինչև 22 թվականի ընտրություններ»,– ասաց Ն. Գալստյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի քաղաքականություն վերադառնալով նոր վերադասավորումների և քաղաքական նոր ծանրության կենտրոն ձևավորելու մասին, քաղաքագետը նշեց, որ չնայած նրա պոտենցիալին, այնուամենայնիվ, Քոչարյանը նույնպես բավականին բացասական իմիջ և, բնականաբար, նույնանման հիշողություններ է արթնացնում, ինչը պակաս կարևոր չէ: Իսկ նախկին իշխանությունների կողմից ռևանշի հնարավորությունը նա բավականին քիչ է համարում:

«Որոշ շրջաններում միգուցե ՀՀԿ–ն կարողանա վերականգնել իր իշխանությունը, բայց հանրապետության մասշտաբով՝ համապետական իշխանական բոլոր մարմիններում, ես կարծում եմ, որ իրենց դիրքերը վերականգնելու հնարավորություն չեն ունենա»,– ասաց Ն. Գալստյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում