Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Վաստակավոր մարզիչները արդարություն են պահանջում

Որոշակի ժամանակ է, ինչ անառողջ իրավիճակ է «Բռնցքամարտի ֆեդերացիայում»: Սկզբում ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հրաժարական տվեց, հետո նորից վերընտրվեց նույն պաշտոնում, սակայն ֆեդերացիայում առկա խնդիրները, կարծես թե, գնալով ավելի են սրվում: Այսօր արդեն, մարզիկներն ու մարզիչները ակցիա էին կազմակերպել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մոտ և պահանջում էին միջամտել, որպեսզի իրենց կողմից բարձրացված հարցերը վերջապես լուծում ստանան:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը Past.am լրատվականի հետ զրույցում նշեց, որ ինքը մտահոգված է հայկական բռնցքամարտի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, քանի որ շուրջ 60 տարի լինելով բռնցքամարտում՝ տեսնում է, որ իր գործընկերների միջև առկա են խնդիրներ, ինչն իրեն հիասթափեցնում է:

«Ես բոլորին էլ համարում են իմ գործընկերը, որովհետև մենք բոլորս էլ միասին ենք ճանապարհ անցել, բայց տեսնելով այս վիճակը ես շատ-շատ հիասթափություն եմ ապրում: Անկեղծ եմ ասում: Պատճառներից մեկն այն է, որ շատ մարզիչներ, ովքեր բռնցքամարտի շարժիչ ուժն են, դժգոհություն են հայտնում, որ ներկայիս գլխավոր մարզիչը՝ նախկին փայլուն բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանը, ժամանակի ընթացքում չի կարողացել ձևավորել մի այնպիսի կոլեկտիվ, որ մարզիկների անձնական մարզիչները նույնպես ներկա լինեն ուսումնամարզական հավաքներին և մրցումներին, որի պատճառով էլ առաջացել են հիմնական դժգոհությունները»,- ասաց Դ. Գաբրիելյանը:

Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ են 48 ֆեդերացիաներ, որից 30-ը օլիմպիական մարզաձևերով, 18-ը ոչ օլիմպիական մարզաձևեր: Եվ ասել, որ կոմիտեն «ոչինչ չի արել», կամ «ի՞նչ իրավունք ունի խառնվելու հասարակական կազմակերպության աշխատանքին», նա համարում է ոչ կոռեկտ և ոչ ճիշտ:

«Օլիմպիական խաղերից հետո ազգային օլիմպիական կոմիտեն սպորտի նախարարության հետ միասին պետք է պատասխան տան մեր պետության առջև, որովհետև, իմ տվյալներով, այսօր շուրջ 34 մարզաձև է ֆինանսավորում: Եվ եթե ֆեդերացիաների ֆինանսավորումն իրականացվում է նախարարության միջոցով, ուստի հենց այդ պատճառով էլ նախարարությունը պետք է վերահսկի ֆեդերացիաների աշխատանքը: Ես կարծում եմ, որ բոլորս պետք է աշխատենք միասնական լուծում գտնել այս «շղթայի» մեջ: Եվ եթե այն կտրվի, մեր աշխատանքերը կձախողվեն, ինչը հիասթափեցնող է: Բոլորին է հայտնի, որ պատերազմում երկու կողմերն էլ զոհեր են ունենում, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ: Այս դեպքում մենք հարցը չպետք է դրան հասցնենք, այլ պետք է միասին նստենք կլոր սեղանի շուրջ և հանգենք ընդհանուր որոշման: Երկու կողմն էլ իրավունք չունեն միմյանցից երես թեքել: Չէ՞ որ մենք մեկ միասնական ընտանիք ենք»,- ասաց ՀԱՕԿ նախագահի տեղակալը:

Ի դեպ, կարգի համաձայն, մինչև ազգային օլիմպիական կոմիտեն չհաստատի մարզիկի անուն ազգանունը, մարզիկն օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք չի ստանա: Դ. Գաբրիելյանի, խոսքով Արթուր Գևորգյանը եղել է փայլուն բռնցքամարտիկ, իր հետ ճանապարհ է անցել և միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքը մնացել է մինչ օրս, որն այդպես էլ շարունակվելու է, իսկ առաջացած խնդիրները անպայման կլուծվեն:

«Խնդիրն այն է, որ բռնցքամարտում երկու ուղղություն կա՝ պրոֆեսիոնալ և սիրողական: Երկուսն էլ օլիմպիական մարզաձև են համարվում: Եվ մենք, իհարկե, պետք է կարողանանք սիրողական բռնցքամարտիկներին հնարավորություն տալ, որ այդ ասպարեզում հաջողության հասնելուց հետո անցնեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի: Բայց Դավիթ Թորոսյանը նպատակային ձևով շեշտը դրել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա, որի արդյունքում սիրողականը մի քիչ մնացել է ստվերում: Մյուս կողմից, եթե վաղը-մյուս օրը այս ասպարեզում հաջողություն չլինի, կառավարությունը սպորտի նախարարից չի հարցնի՞, թե սիրողական բռնցքամարտը զարգացնելու համար տրամադրված գումարներն ինչի՞ վրա են ծախսվել: Չէ՞ որ հայկական բռնցքամարտն ունեցել է հզոր մարզիկներ, սկսած Վարզդատ թագավորից մինչև Վլադիմիր Ենգիբարյան, Իսրայել Հակոբկոխյան, նույն Դավիթ Թորոսյանը: Այնքան մեծ է ցուցակը, որ ես չեմ կարողանում բոլորին թվարկել: Իմ ցանկությունն է, որ մեր բռնցքամարտիկների մեծ ընտանքին բոլորը մատնացույց անեն որպես համերաշխ ու միասնական ընտանիքի: Բացի այդ, կարողանանք կրկին 70-80 –ական թվականների համբավը ձեռք բերել հանուն սպորտի, բռնցքամարտի և Հայաստանի Հանրապետության»,- ասաց Դ. Գաբրիելյանը:

Եվրոպայի առաջնությունից 4 մեդալ, աշխարհի առաջնության 6 ուղեգիր և երրորդ տեղը գրաված հավաքականի մարզիչ Վազգեն Բադալյանին նույնպես ազատել են աշխատանքից: Վիկ Դարչինյան, Լեռնիկ Պապյան, Սուրեն Օհանյան և այլոց, 5 միջազգային սպորտի վարպետներ պատրաստած մարզիչն աշխատանքից ազատելու համար իրեն վիրավորված է զգում, քանի որ համարում է, որ իր աշխատանքը չեն գնահատում ֆեդերացիայում:

«Բոքսի զարգացմանը Հայաստանում երեք քաղաք է մասնակցում, բայց ո՛չ Վանաձորում, ո՛չ էլ Գյումրիում մրցումներ չեն անցկացվում: Թիմը ցանկություն ունի Թուրքիա, Ադրբեջան գնալու, ֆեդերացիայի նախագահն ասում է՝ չենք գնում: Թուրքիայից օլիմպիական խաղերի միայն 5 ռեյտինգային տեղ ենք բերել, որը շատ մեծ բարձունք կարելի է համարել: Մենք ուզում ենք ֆեդերացիայի արդար ընտրություն լինի, քանի որ այն արդար չի եղել: Այստեղ անձնական խնդիրներ չկան, պարզապես ցավալի է, որ բռնցքամարտն այսօր նահանջ է արձսանագրում այն դեպքում, երբ ժամանակին առաջնային դիրքերում էր: ՀՀ 12 վաստակավոր մարզիչներ, որոնք կերտել են Հայաստանի բռնցքամարտի փայլուն պատմությունը եկել են այստեղ, որ բողոքեն: Արթուր Գևորգյանին ես էլ եմ մարզել, նա էլ լավ գիտի, թե ես ինչ մարզիչ եմ, և շատ վիրավորված եմ, որ առանց ինձ տեղեկացնելու ազատել են աշխատանքից: Իմ փոխարեն մեկ այլ մարզչի է աշխատանքի ընդունել, ով իմ ցուցանիշներից կեսով պակաս արդյունք է ապահովել: Այս ամենի պատճառը անառողջ վիճակն է, որի հետևանքով ջլատվել է ողջ կոլեկտիվը: Եվ այս բողոքի ակցիան, կազմակերպել ենք, որ Հայաստանի բռնցքամարտը հետքայլ չունենա, մասսայականություն վայելի և կարողանան որակյալ մարզիկներ ձևավորվեն: Եվ եթե ես կարողացել եմ Չինաստանում և Հնդկաստանում աշխարհի առաջնություններում հաղթել և աշխարհի չեմպիոնով Հայաստան վերադառնալ, ապա դա արդյո՞ք պատիվ չի բերում մեր երկրին»,- ասաց ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը:

 

Արմինե Գրիգորյան