Պալաչը սննկացել է բիզնես հոտառություն չունենալու պատճառով
Սևակ Բրուտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օգոստոսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել է վարույթ ՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունների նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանի (Պալաչ) բողոքի համաձայն։
Նշված ընկերությունները իրականացրել են Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով ուղեվորափոխադրումներ ։ Նույն ժամանակահատվածում նույն ուղղություններով անվճար ուղեվորափոխադրումներ են իրականացվել նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տրամադրած ավտոբուսներով։ Այսօր, սննկացած Պալաչը, իր ընկերությունների ֆինանսական կորուստների ամբողջ բեռը փորձում է բարդել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված անվճար երթուղայինների վրա և պնդում , որ իր կրած վնասները բարեգործության նպատակով իրականացված փոխադրումների պատճառով են եղել։
«Մարդ իր խելքից է տուժում» հայտնի խոսքը միգուցե Պալաչը երբևէ չի լսել, այդ իսկ պատճառով նրան մի քանի անհերքելի իրողություններ են պետք հիշեցնել։
«Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունների երբեմնի սեփականատերը ընկերությունները հիմնել է մեծ վարկով՝ գրավ դնելով նաև հայրական տունը , բայց չունենալով բիզնեսմենի հասարակ հոտառություն, իրեն թագավորական ճոխություններ է թույլ տվել։
Պալաչը, բիզնեսը զարգացնելու և վարկերի մարման փոխարեն իրեն ճոխ մեքենաներ է գնել, թիկնապահներ վարձել և այսօր իր մեջ սխալները տեսնելու փոխարեն անհիմն մեղադրանքներ է հնչեցնում։
Պալաչի «անաղուհաց» տեսակն անգամ մոռացել է, որ իր հայրական տունը գրավի դիմաց առգրավվելու փորձը Գագիկ Ծառուկյանի մեծահոգությամբ և անձնական միջոցների տրամադրմամբ կասեցվել է և նրա ծնողները պարբերաբար ստացել են օգնություն հենց Գագիկ Ծառուկյանից։
Երբ Պալաչին պարբերաբար հարցնում էին , պե՞տք են արդյոք անվճար բարեգործական երթուղայինները, վերջինս պատասխանում էր , որ միանշանակ պետք են , իսկ այսօր իր ցոփ ու շվայտ կյանքը վայելած Պալաչը սննկանալու մեջ իր մեղքի բաժինը փնտրելու փոխարեն այլ մեղավորներ է փնտրում։ Նման վարքագծի տեր մարդուն տղամարդ անվանելը առնվազն ճոխություն կլինի , քանի որ նա փորձում է անհիմն մեղադրել Գագիկ Ծառուկյանին՝ մոռանալով, որ վերջինս մի շարք առիթներով օգնել է իր նման անարժանին։