Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Պայքարը քաղաքակա՞ն, թե՞ բարոյական հարթության մեջ է

Մարտիմեկյան դեպքերը մշտապես եղել են հայ հասարակության ցավոտ թեմաներից մեկը: Ինչպես նշում էին պատկան մարմինները՝ այս տարիների ընթացքում ցավալի իրադարձության բացահայտման համար գործի են դրվել հնարավոր բոլոր լծակները: Սակայն ինչպես տեսնում ենք, այսօրվա իշխանություններն անցել են գործի վերաբացմանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը, իհարկե, սենսացիոն էր, սակայն վերջիններիս նկատմամբ կիրառված խափանման միջոցները, ինչպես քաղաքագետներն են նշում՝ վտանգավոր երկրի արտաքին ռազմավարության համար: Նշված թեման անհանգստացնող է առաջին հերթին դաշնակից Ռուսաստանին: Օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից»։ Այսօր արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, անդրադառնալով վերոնշյալ թեմային, արձագանքել է, թե ՀՀ-ում այլեւս նոր իրավիճակ է, բոլորը պետք է ադապտացվեն դրան: Թե ինչ պատասխան կստանա գործադիրի ղեկավարը, կամ ինչպես կազդի նման կոշտ հայտարարությունը Հայաստանի վրա կզգացվի հետագայում… Ինչևէ վերադառնանք ներքին քաղաքական կյանք:

Ձերբակալությունների ու համառ պայքարի ֆոնին ոչ պակաս սենսացիոն էր նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի եւ նախկին վարչապետի նախկին վարորդի եղբոր՝ Ամբիկ Գեւորգյանի ձերբակալությունները. նրանք կասկածվում են ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ: Հայտնաբերված զենքը ու դրա կապը մարտիմեկյան դեպքերի հետ մեծ զարմանք է առաջացնում. չէ՞ որ տրամաբանությունից զուրկ ու անգամ միամտություն կլինի կարծել, թե հանցագործության ենթադրյալ գործիքները խնամքով կարող են պահվել որպես թանգարանային նմուշ՝ տաս տարի շարունակ: Այնուամենայնիվ, թե որքանով կապ ունեն տվյալ զենքերը նշված իրադարձությունների հետ գործի քննությամբ պարզ կդառնա: Ինչևէ, թեմայի շուրջ երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հարցազրույցով, որում ասաց, որ ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված զենքերը որեւէ կապ չունեն իր հետ:

Այսպիսով, հայացք նետելով վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ հարց է առաջանում. արդյո՞ ք մարտիմեկյան դեպքերի քողի տակ՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, քաղաքական դաշտի խոշոր խաղացողներին ճնշելու փորձեր չեն արվում (չէ՞ որ Քոչարյանն էլ տված հարցազրույցում չբացառեց իր մասնակցությունն ապագայում կայանալիք քաղաքական գործընթացներին): Հարկավոր է հասկանալ, թե իրականում պայքարը որ հարթության մեջ է՝ քաղաքակա ՞ ն, թե ՞ բարոյական: Ահա այս հարցի պատասխանը գտնելուց հետո միայն հասարակությանը պարզ կլինի, թե հանուն ինչի կամ ինչի դեմ է պայքարում նոր իշխանությունը: