Ռոմանոս Պետրոսյանի վարքագիծը հունից հանել է մարզի բնակիչներին
Հասմիկ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լրատվական դաշտում արդեն վատ առումով հայտնի դարձած Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի աննկարագրելի վարքագծի մասին նույնիսկ թերթերն են գրում, իսկ մարզի բնակիչները չեն դադարում իրենց դժգոհությունները արտահայտել։ Իսկ թե ինչու իրենց բողոքներով հրապարակավ հանդես չեն գալիս համայնքապետերը պարզ է մեկ պատճառով, քանզի ՔՊ-ական մարզպետը մարզի համայնքների ղեկավարներից հրաժարականները «չորով» պահանջելուց հետո ահաբեկել է, որ այդ ամենի մասին բարձրաձայնելու դեպքում ազգային անվտանգության և դատախազության միջոցով նրանց բանտ «կնստցնի»։
Նախ եկեք մեկընդմիշտ հիշենք և չմոռանանք, որ միմիայն ժողովուրդը իրավունք ունի իր ընտրած համայնքապետից պահաջել հրաժարական։ Սակայն ինչպես տեսնում ենք, այս դեպքում մարզպետը չի գիտակցում իրավիճակի լրջությունը և փոխանակ շտկի լարված իրավիճակը, մի բան էլ սրում է այն։
Պետք է գիտակցել, որ նման մթնոլորտը խոչընդոտներ է առաջացնում մարզի զարգացման գործընթացում և չի կարող շարունակական բնույթ կրել, հակառակ դեպքում հարցը կլուծվի լրիվ այլ եղանակով, ինչը ցանկալի չէ ոչ ոքի։ Նաև տեղեկություններ են պտտվում, որ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքը աղանդավորական կրոնական կազմակերպության անդամ է, ինչով էլ, չի բացառվում, որ նաև պայմանավորված լինի վերջինիս գործունեության նման ոճը:
Սակայն նման ոճով շարունակելու դեպքում «չորով» հարցեր լուծող մարզպետը կկանգնի մարզի բնակչության բողոքի ալիքի առաջ, որը կարող է պայթել ամեն օր, քանզի նրա՝ արդեն ամիսներ տևող այս գորածելաոճը հասցրել է լուրջ դժգոհություն առաջացնել մարզի բնակիչների շրջանում։