Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
uncategorized

Երվանդ Վարոսյան. «Բարձրագույն դատական խորհուրդը մեռելածին է. պետք է ցրվի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորման ընթացքից մինչ օրս մամուլի ուշադրության կենտրոնում է, տարբեր հարթակներում իրենց մտահոգություններն են հայտ նում նաև փաստաբանները : «Փաստ»–ն օրերս անդրադարձել էր այսօր կայանալիք` դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնվել է դատավորների 1/5–ի պահանջով: Դատավորների դժգոհության պատճառը ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից առժամանակ կասեցված առաջխաղացման մրցույթներն են. նրա և ԲԴԽ այլ անդամների թեթև ձեռքով մրցույթում «հաղթում» են, այսպես կոչված, դրսի մարդիկ՝ առավելապես շեշտադրելով գիտական գործունեությունը, այլ ոչ թե աշխատանքային փորձը:

Սահմանադրության վերջին փոփոխություններով ԲԴԽ–ն պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդն է ՀՀ նախագահին առաջարկելու նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու և մի շարք այլ հարցեր:

Հաշվի առնելով ԲԴԽ նշանակությունը, դերը` փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ զրույցում խոսեցինք այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է այդ մարմնի շուրջ:

Երվանդ Վարոսյանի խոսքով` պատճառը շատ պարզ է:

«Բացի նախկին նախագահից (երրորդ նախագահ Սերժ Սարգսյան–խմբ.), Հայաստանում ոչ ոք չգիտի, թե այդ կառույցը ինչ սկզբունքով է ձևավորվել, ինչպե՞ս է կատարվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը, ո՞ր արժեքների, ո՞ր կենսագրության համար, ինչպես նաև` իրենց կողմից կյանքում և մասնագիտական ոլորտում թողած ինչ հետագծի համար: Ինչպես ընդունված է Հայաստանում, ինչ–որ մեկը որոշել է, որ Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը պետք է լինեն, և Պողոսը, Պետրոսն ու Մարտիրոսն էլ եղել են: Նման պայմաններում այդ մարմնից դատական համակարգի հետ կապված ինչ–որ դրական փոփոխություններ սպասելը կատարյալ միամտություն է: Լավագույն դեպքում այդ մարմինը կարող է անհայտ հանգամանքներում դատավոր ընտրել, հետո իր իսկ ընտրությունը չեղարկել: Հետո կարող է նորից ընտրել այդ մարդուն ու նորից չեղարկել: Բայց ես կարծում եմ, որ մենք կրկեսի վերածելու դատական համակարգ չունենք»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը:

Նրա խոսքով, պատճառը միայն այն չէ, որ կառույցը նախկին իշխանությունների ղեկավարման ժամանակահատվածում է ձևավորվել: «Խնդիրը միայն «Սերժ Սարգսյանի օրոք» բառերը չեն: Բանալին այդտեղ չէ, որ թաքնված է: Ավելի կարևոր է, թե ինչ կերպ է դա արվել: Ո՞վ են այդ մարդիկ, որ իրենց վրա վերցնեն այդ պատասխանատվությունը: Ճանաչո՞ւմ եք նրանց, իհարկե, բացի մեկից, ով կոմունիզմի շրջանից մեզ հետ զուգահեռ գալիս է: Մինչդեռ հասարակության լայն շերտերի և առնվազն արդարադատության ոլորտում աշխատող ու ծառայություն մատուցող անձանց համար նրանք պետք է հայտնի լինեն: Հայտնի լինելը նշանակում է նաև լինել կանխատեսելի: Հանրությունը պետք է հասկանա` քո դիրքորոշումն ինչպիսի՞ն է, այս կամ այն հարցի շուրջ դու ձևավորված ինչպիսի՞ կարծիք ունես: Կամ քո կարծիքը քո ապրած կյանքի ո՞ր դրվագներով է ձևավորվել: Այդ ամենը պետք է պարզ լինի: Եթե պարզ չէ, ապա «ծանոթով», «մեկը խնդրեց», «մեկի մեկի քավորն է, մեկը մեկի սանիկն է», «մեկի պապան փող ունի», «մեկի մաման չգիտեմ ում հետ լավ է» սկզբունքներով ձևավորված ոչ մի մարմին չի աշխատելու: Անունը ինչ ուզում է լինի, կյանք չի կարող ունենալ, բայց գոյություն` կարող է: Մարդիկ կարող են գնալ աշխատանքի ու գալ, ծառայողական ավտոմեքենաներ և քարտուղարուհիներ ունենալ, հնարավոր է` իմ և ձեր հաշվին աշխատավարձ էլ ստանան: Բայց եթե այդ մարմինը ձևավորվել է փակ, միանձնյա որոշումներով, բնականաբար, մեռելածին է, չի կարող որևէ բան անել: Կարող է, բայց` ձևական: Կարող են գնալ մարզեր, նստել, դեմքի լրջագույն արտահայտություն ընդունել, դատավորների հետ մի սեղանի շուրջ ինչ–որ հարց քննարկել»,–ընդգծեց փաստաբանը: Երվանդ Վարոսյանի խոսքով` լուծումը մեկն է:

«Սերժ Սարգսյանի կողմից միանձնյա ձևավորված կառույցի յուրաքանչյուր անդամ պետք է հասկանա, որ Սերժ Սարգսյանը չկա, նրա անփառունակ իշխանությունն ավարտվել է, և իրենք այնտեղ անելիք չունեն: Այդ մարմինը պետք է ցրվի: Հետո զրոյից թափանցիկ, հասարակության համար հասկանալի մեխանիզմներով պետք է ընտրվեն ու նշանակվեն նոր անդամներ»,–նշեց նա:

Իսկ թե որքանով կարող են ԲԴԽ անդամներն այդ կամքը դրսևորել, Երվանդ Վարոսյանը նկատեց. «Ես թերահավատ եմ, որ իրենք դա ինքնուրույն կանեն ու կհասկանան, որ միակ ելքն է: Բայց եթե իրենք չհասկանան, չի նշանակում, որ դա բացառվում է: Հասարակությունը պետք է կանգնի ու ասի` ցտեսություն, պարոնա՛յք»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում