Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
uncategorized

«Երազում մեր տունն ենք տեսնում, երազում Արծվաշենում ենք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

26 տարիների ցավը սրտում, բայց լավատես, ծիծաղով ու հույսով...

«Տուն-տեղ կորցրած, ամբողջ կյանքում վեդրոն ձեռս ցեխ եմ կրել, քարը քարին եմ դրել իմ ամուսնու հետ: Որ նոր էինք ամուսնացել, աղքատ ենք եղել: Ես ցեխ ու քար տվողն եմ եղել, ինքն էլ լավ ուստա: Ուստան գիտե՞ս ինչա: Պատշար, պլոտնիկ էլի: Գյուղավարի եմ ասում, կարողա չհասկանաս: Բայց սաղ կորցրել ենք, եկել բոխի ենք քաղում, որ ծախենք»: Դրախտիկում ապրող, բայց Արծվաշենը երազող 81-ամյա Հասմիկ տատն է: Անբացատրելի լավատեսությամբ, սիրով ու հումորով: 26 տարի հետ է գնում: Ասում է`

Գոնե հիշողությունը լավ չլիներ, չհիշեր անցածը, բայց…

1992-ի օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրոհով վերցրել էր Հայաստանի Կրասնոսելսկի (այսօր՝ Ճամբարակ) շրջանի Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվեց ավելի քան երկու տասնյակ զոհ: Մինչև ադրբեջանական կողմի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն:

«Ամեն դեպքում մենք Արծվաշենն ենք հիշում, երազում Արծվաշենում ենք: Կորցրել ենք մեր գյուղը, հողերը: Դե, 26 տարի է անցել: Ամեն ինչ կորցրինք, բայց արդեն կամաց-կամաց հարմարվում ենք: Բայց էլի ենք երազում, որ մեր տուն կմտնենք, էլի ենք երազում, որ հողի վրա կքայլենք, հանգստարանը կտեսնենք, բայց երևի չկա: Ասում են` չկա, քանդել են թուրքերը, հողին հավասարեցրել: Լավ ջահելներ ունեինք, կորցրինք: Մեր երազում մեր տունն ենք տեսնում: Ինչ էլ ուզում ա լինի` մեր մանկությունն ենք հիշում: Մենք հենց Արծվաշենից ենք: Արծվաշենը հարթ տարածություն ա եղել: 7 մարդ Շամշադինից եկել, վարել են, հողը փորել են ու գյուղ դրել, անունը` Բաշքենդ: Հետո ժողովուրդը, մեր տղերքն ու աղջիկները լավ աշխատել են: Տեղում են աշխատել, խոպան են գնացել. առաջ խոպան էինք ասում, հիմա Ռուսաստան ենք ասում»,-ծիծաղով ասում է Հասմիկ տատը:

«Այ տենց ոտքի ենք կանգնել, աղջիկ ջան, մենք մի հարկանի տուն ենք ունեցել գյուղում: Բայց պալատներ ենք սարքել ու թողել թուրքերին, եկել: Բայց իրանք սաղ քանդել են, տունն էլ, եղածը առել, գնացել: Ո՞նց կարանք մոռանանք, տուն էինք սարքում, հին տունը քանդում էինք, թազեն էինք սարքում…

Դե, հիմա, ընտելանում ենք կյանքին: Էս գյուղում մի քանի տեղից մարդիկ կան: Ապրուստ չի եղել, բայց իրար մեր ու քիր ենք դառել: Ուզում էին տանեին Նոյեմբերյան, բայց մեր գյուղից պաշտոնով մի մարդ ասեց, որ մեր «ռայոնը» պիտի ամուր պահենք, որ թուրքը չմտնի: Արծվաշենցիք բաժանված են, ով որտեղ կարողացել` այնտեղ ապրում է, բայց մենք չգնացինք: Բայց ոչինչ` արդեն հաց ենք ուտում, հաց թխում, շատ լավ չենք ապրում, բայց մեր գոյությունը պահպանում ենք»,պատմում է Հասմիկ տատը:

Հասմիկ տատը թոռան ու աղջկա հետ է ապրում, ամուսինը շուտ է մահացել: Աղջիկը` Անահիտ Չոբանյանը, ասում է, որ Արծվաշենից դուրս գալուց հետո Դրախտիկին դժվար են հարմարվել:

«Հիմա խնդիրները հարթվում են, կամաց-կամաց ժողովուրդը լավ է ապրում, կյանքը բարելավվում է, բայց դե կհիշենք մեր գյուղը` Արծվաշենը: Կամաց-կամաց վերքը սպիանում է: Դրախտիկը մեր գյուղն է, մեր գյուղացիներն են, բայց լավ կլինի, որ Արծվաշենը հայի ձեռը լինի. ուղղակի չգիտեմ` մերոնք էլի կգնա՞ն, թե՞ չէ»,-նշում է նա:

«Արծվաշենում թողել եմ հարազատների գերեզմաններ, հող ու ապրուստ»...

Բայց որ «գյուղովի» դուրս ենք եկել, մի քիչ կարողանում ես հարմարվես, «գյուղովի» ցավը տանելն ավելի հեշտ է, տենց ամեն ինչն էլ հեշտ է: Որ ժողովուրդը դուրս եկավ, շատ նեղն էինք: Ստիպված պիտի հողին կպնեիր, անասուն պահեիր, որ կարողանայիր գոյատևել: Էն ժամանակ գոյատևում էինք, հիմա, փառք Աստծո, լավ ենք: Ժողովուրդն իրա աշխատանքով ա առաջ գնում, էն ժամանակվա նման չի, ժողովուրդն առաջ ա ընկել: Հողագործություն համարյա չկա, հիմնականում` անասնապահություն: Մենք երեք հոգի ենք, ես եմ, մամաս ու տղես. դեռ չի ամուսնացել, ջահել տղայա»,-պատմում է նա:

Տիկին Անահիտի խոսքով` գյուղում 80 տոկոսը Արծվաշենից են:

«Բաքվից, Կիրովաբադից էլ կային, իրանք չեն հարմարվում, դուրս են գալիս: Իրանցից ով տունը ծախում է, արծվաշենցին ա առնում: Մեր գյուղացիք շատ աշխատող ժողովուրդ են: Հարմարվող են: Հարմարվում ես, համակերպվում: Ժամանակը բուժում է: Մի քանի տարի անցնում ա` համակերպվում ես, բայց Աստված չանի…

Հորեղբորս տղայի ընտանիքին թուրքերը վառել են: Արծվաշենից մինչև Կարմիր ընկած ճանապարհին: Կինը, երեք էրեխեն, հորողբորս տղու քեռու հարսը, հարևանի էրեխեն… 6 հոգու վառել են ավտոյի մեջ, ինքն էլ 7-րդն էր: Իր ընտանիքին որ վառեցին, ինքը ողջ էր մնացել, բայց 7 օր մնաց ու մահացավ: Էրեխեքը փոքր էին` մեծը 5 տարեկան էր, փոքրը երեք ամսական, մյուսն էլ` 4»:

Արծվաշենը 1992 թ. օգոստոսի 8-ից զավթված է Ադրբեջանի կողմից: 2018 թվականի օգոստոսի ութին կլրանա 26-րդ տարին: Այս ընթացքում բազմիցս բարձրացվել է արծվաշենցիների փոխհատուցման հարցը:

Տիկին Անահիտն ասում է, թե ինչ-որ բան լիներ` կիմանար:

«Մեկ ասում են` եղել է, մեկ էլ ասում են` տվել են, բայց մի քանի հոգով յուրացրել են: Չգիտեմ` սուտ ա, ճիշտ ա, բայց երևի տենց բան եղել է: Ժողովուրդը իրար մեջ ասումա, բայց խոսքը սուտ տեղը դուրս չի գալիս: Սպասում ենք փոխհատուցմանը: Եթե տան, ժողովուրդն առաջ կգնա, օգուտը շատ կլինի, լավ կլինի: Ամենքն արդեն իրանց ապրուստը կբարելավեն, «ռեմոնտ» կանեն: Էսօր մեկը «կրիշնա» փոխում, մեկը կողքից սենյակ ա սարքում, մեկը` գոմ, մեկն էլ ավտո առնում: Որ տան, ռուսի ասած` իրանց կյանքը «պերիոդ» կընկնի»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում