Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
uncategorized

«Օրենսդրական դաշտը տարբերություն չէր դնում թատրոնի գործունեության և նրբերշիկի արտադրության միջև». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ շաբաթ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով կրճատվեցին նախարարության ենթակայությամբ գործող մի քանի մշակութային հաստատությունների՝ վարձակալությամբ տրվող դահլիճների վարձավճարները:

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի վարձակալությամբ տրվող դահլիճների օրավարձը թեև չի փոխվել (մեծ դահլիճի՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը՝ 250 հազար, իսկ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ–ներին և կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար՝ 150 հազար դրամ է), բայց թատրոնի ղեկավարությունը դահլիճները օրավարձով տրամադրելիս միշտ առաջնորդվել է մեկ սկզբունքով. եթե դու տրամադրում ես դահլիճը մեկին ամբողջ օրվա համար, իսկ մյուսին 3–4 ժամով, ապա գները պետք է լինեն տարբեր: Այսինքն՝ թատրոնը մի քանի ժամ տևողությամբ փորձի կամ միջոցառման համար ամբողջական օրվա վարձավճար երբեք չի պահանջել:

Թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի խոսքով, իրենց մոտ հաճախ ոչ կոմերցիոն բնույթի միջոցառումների համար են դահլիճ վերցնում՝ մանկական, հաշմանդամություն ունեցող անձանց կամ բարեգործական նպատակներով: Նայած՝ ով է վարձակալը, կարողանում են այդ գումարի մեջ ճիշտ կողմնորոշվել:

«Փաստ»–ի հարցին, թե նախարար Լիլիթ Մակունցի նախարարություն գալով մշակույթի ոլորտում նոր շունչ տեսնո՞ւմ եք, պատասխանեց, որ նրա հետ մեկ անգամ է շփվել, իր վրա լավ տպավորություն է թողել: Բաբայանի խոսքով, այդ հանդիպմանը նա բարձրացրեց ոչ թե թատրոնի պրոբլեմները, այլ՝ թատերական ասպարեզի, որը, կարծում է, օրենսդրական դաշտում է:

«Դրանք պահանջում են մի փոքր երկար ժամանակ և որոշակի գործողություններ: Կառավարությունը ժամանակավոր է, իսկ մշակույթի ոլորտն այդ տեսակետից բարդ ոլորտ է, որոշակի բարեփոխումներ անելու համար ժամանակ է պահանջվում: Պետք է աչքի առաջ 3–4 տարի ունենալ, որովհետև բարեփոխումներ մեր ոլորտում այս 25 տարիների ընթացքում բացարձակապես տեղի չեն ունեցել: Օրենսդրական դաշտը իր շատուշատ կետերով պարզապես չի խթանել թատրոնի գործունեությանը, հակառակը՝ խանգարել է, քանի որ այն տարբերություն չէր տեսնում թատրոնի գործունեության և կոպիտ ասած՝ նրբերշիկի արտադրության միջև»,– նշեց Բաբայանը:

Հարցին, թե լիահո՞ւյս է, որ նոր կառավարության օրոք այդ բացերը կլրացվեն, պատասխանեց՝ այո, պարզապես դրանով զբաղվել է պետք, պետք է ստեղծել համապատասխան հանձնաժողով, որի մեջ ներգրավված կլինեն մասնագետներ և՛ օրենսդրական բարեփոխումների, և՛ աշխատանքային օրենսգրքի, և՛ մշակույթի ոլորտից:

«Առաջին հերթին նախարարությունը պետք է մշակի մշակույթի տեսլական: Այդ տեսլականը պետք է հասկանալի լինի ոչ միայն մշակույթի գործիչների, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացու համար, որովհետև մշակույթը չի կարելի ընկալել հասարակությունից, պետությունից անջատ: Այդ տեսլականով պետք է պարզ դառնա, թե ինչի է մեզ պետք մշակույթը: Շատ պարզ պետք է երևա՝ ինչ ենք մենք ձեռք բերում, երբ ուշադրություն ենք դարձնում մշակույթի վրա և ինչ ենք կորցնում, երբ ուշադրություն չենք դարձնում: Մշակույթն ու կրթությունը պետք է ձեռք ձեռքի գնան»,– նշեց նա:

Զրուցակցիս խոսքով, հեղափոխությունից, կառավարության կազմավորման նոր փուլից հետ իրենց ոլորտում առանձնապես ոչինչ չի փոխվել: Աշխատում են այնպես, ինչպես նախկինում. «Չեմ կարծում, որ կտրուկ ինչ–որ բան է փոխվել: Մշակույթի հետ պետք է շատ նուրբ վարվել: Նախկին կառավարությունը կապիտալիզացիա տերմինը առաջ բերեց, ըստ որի՝ յուրաքանչյուր մշակութային օջախ ինքը պետք է վաստակեր իր գումարը: Ես դրա կողմնակիցը չեմ, բայց սա որոշակի գաղափարախոսություն է: Ինչ կատարվեց արդյունքում: Փոխանակ այդ մեխանիզմը գործի դրվեր, թատրոնները սկսեին գումար աշխատել ու նոր միայն պետությունը նվազեցներ թատրոններին տրվող գումարը, արվեց հակառակը:

Սկզբից նվազեցրին գումարները, առաջ բերվեց այդ թեզը, հետո կառավարությունը դարձավ ժամանակավոր, նկատի ունեմ նախորդ կառավարությունը: Արդյունքում կապիտալիզացիան չաշխատեց, ֆինանսավորումը կրճատվեց, իսկ թատրոնները փաստի առաջ կանգնեցին: Բայց ինչ–որ բանից հրաժարվելուց առաջ պետք է նորը բերես աշխատեցնես, ապացուցես դրա արդյունավետությունը և նոր միայն հրաժարվես նախկին մեխանիզմից»,– նշեց նա՝ հավելելով, թե մշակույթի այս նախարարի բառապաշարի մեջ կապիտալիզացիա տերմինը չկա, ինչն իր համար ողջունելի է:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում