Այսուհետ Mamul.am-ի նման լրատվամիջոցեին հավատալը անթույլատրելի է
Հասմիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոր պարզաբանումներ են ի հայտ եկել Mamul.am-ում տեղադրված նյութ վերաբերյալ, թե իբր Գագիկ Ծառուկյանը իր աշխատակիցներին ստիպել էր գնել իր ներկրած «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները, այն էլ շուկայականից 60% բարձր գնով, ապա աշխատավարձից պահումներ անելով վճարել մեքենայի համար:
Իրականում եղել է ճիշտ հակառակը: «Մուլտի Գրուպ» կոնցեռը, ընդառաջելով մի շարք աշխատակիցների խնդրանքին, առանց կանխավճարի, մաքսազերծված և միանգամայն նոր ավտոմեքենաներ է վաճառել նրանց, և դա արել է շուկայանից ցածր գներով, մասնավորապես՝ ԼԱԴԱ 2107 մակնիշի ավտոմեքենա՝ 2,5 մլն դրամ, ԼԱԴԱ 2109 մակնիշի մեքենա՝ 2,7 մլն դրամ և ԼԱԴԱ 2121 Նիվա մակնիշի ավտոմեքենա՝ 4 մլն դրամով: Աշխատակիցների խնդրանքով տեղի ունեցած գործարքի արդյուքնում նրանցից յուրաքանչյուրը ամսեկան վճարելով 60-ից 80 հազար դրամ, ձեռք է բերել միանգամայն նոր, և շուկայականից ցածր արժեքով ավտոմեքենա՝ արտոնյալ պայմաններով:
Այն պայմաններում, երբ մարդիկ իրենք են ցանկացել գնել մեքենա և նրանց տրվել է այդ հնարավորությունը ու առավել ևս ցածր գներով, փորձել մեղադրել մի մարդու, ով փորձել է օգնել իր աշխատակիցների, ուղղակիորեն անթույլատրելի է:
Ժողովրդավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկը խոսքի ազատությունն է, սակայն խոսքի ազատության պայմաններում չպետք է վարկաբեկվեն այնպիսի գործիչների անուններ, ովքեր մշտապես օգնել են մարդկանց:
Ուստի այս պայմաններում, երբ մամուլը սկսում է բացահայտ ապատեղեկատվություն տարածել, ի դեմս Mamul.am-ի, ապա կամ պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից, կամ էլ հարցը պետք է լուծվի դատական ատյանների միջոցով:
Այսուհետ Mamul.am-ի նման լրավտամիջոցին հավատալը անթույլատրելի է, որի գործը միայն զրպարտություն և ապատեղեկատվություն տարածելն է: