Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Պարզաբանում են՝ փոխանակ ժամանակին պատասխանեին ընդամենը երկու հարցի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շաբաթ օրը «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում գործող գներին: Ի մասնավորի, գրել էինք. «Օրերս խմբագրություն դիմած քաղաքացիները դժգոհում էին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում բարձրացել են ծառայությունների գները: Այն էլ՝ մոտ 20 տոկոսով»:

Ի պատասխան հրապարակման, «Աստղիկ» բկ–ն հանդես է եկել, ի պատիվ իրենց, ոչ թե հերքմամբ, այլ պարզաբանմամբ: Մասնավորաբար նշվում է, որ ««Աստղիկ» բկ–ում գնային փոփոխություններ եղել են ավելի քան երեք ամիս առաջ և որևէ առնչություն չունեն նյութում նշված պատճառների հետ: Գնային փոփոխություններ կլինիկայում լինում են ժամանակ առ ժամանակ, դրանք կարող են բարձրանալ կամ իջնել (օրինակ, վերջերս կենտրոնում իջեցվեցին սրտի վիրահատությունների գները) և հիմնականում կախված են շուկայական փոփոխությունների և առողջապահական ոլորտի զարգացումների հետ, քանի որ ցանկացած զարգացում ենթադրում է ոլորտի նորարարությունների ներդրում, ինչն էլ, բնականաբար, ծախսեր է պահանջում: Այնուամենայնիվ, «Աստղիկ» բկ–ն հնարավորինս պահում է ՀՀ առողջապահական ոլորտի սպասարկման միջին գները` հաշվի առնելով բնակչության վճարունակությունը, և, իհարկե, գին–որակ համադրությունը, քանի որ Աստղիկ բկ դիմած հաճախորդներին, որպես կանոն, առաջարկվում է սպասարկման լավագույն որակը` լավագույն սարքավորումներով և լավագույն մասնագետների կողմից, դա է պատճառը, որ այսօր «Աստղիկ» բկ–ն միակն է ՀՀ առողջապահական ոլորտում, որ ստացել է ISO որակավորում միջազգային TUV ընկերության կողմից և ձգտում է ստանալ JCI որակավորում»:

Այսպես ասենք. չհավատալու որևէ պատճառ չունենք: Ուղղակի մի քանի դիտարկում: Նախ, փաստենք, որ բժշկական կենտրոնը հաստատում է գների բարձրացումը: Երկրորդ՝ հոդվածում գների բարձրացման որևէ ժամկետ նշված չէ, ավելին՝ նշված չէ նաև որևէ պատճառ (առավել ևս՝ պատճառներ): Ընդհակառակը, մեջբերելով մեզ դիմած քաղաքացիներից մեկի կեսկատակ–կեսլուրջ խոսքերը, թե՝ «Էս էլ հեղափոխության օգուտը. սրանց բերեցին օրինական դաշտ, հիմա էդ քսան տոկոսներն էլ մեր ջանից են հանում», հատուկ շեշտել ենք, որ թանկացումը չի կարող այդ պատճառով լինել. «Պարզվում է, որ բուժհաստատությունները ԱԱՀ–ով չեն հարկվում, ինչի մասին են վկայում նաև նշյալ կենտրոնի կողմից տրված կտրոնները, ուր ԱԱՀ տողում գրված է 0»: Միևնույն ժամանակ նշել ենք, որ թանկացումների պատճառները շատ ավելի խորքային են: Թե ինչն են բժշկական կենտրոնում գնահատել որպես «նշված պատճառներ», կամ ինչ են հասկացել գրվածից, թողնում ենք ընթերցողի երևակայությանը: Եթե իրենց իսկ նշած՝ «ոլորտի նորարարությունների ներդրում»–ը կենտրոնում խորքային պատճառ չեն գնահատում, արդեն մտորելու տեղիք է տալիս: Երևի թե որևէ նյութի արձագանքելիս հարկ է, որ առավել մանրամասն և ուշադիր ընթերցեն, այլ ոչ ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի պես, երբ միայն վերնագրից կամ առավելագույնը մի երկու տողից եզրակացություններ են անում:

Հիմա ավելի կարևորի մասին: Բժշկական կենտրոնը մեր նյութին արձագանքել է թերթի լույս տեսնելուց բառացիորեն երկու–երեք ժամ անց, շաբաթ օրով: Հրաշալի օպերատիվություն է: Հիմա մեջբերենք մեր հրապարակած նյութի վերջաբանը. «Թե ինչու են բարձրացել գները, փորձեցինք պատասխան ստանալ «Աստղիկ» բժշկական կենտրոնից: Մի կերպ գտան մեկին, ով կարող է պատասխանել, վերջինս խնդրեց գրավոր ուղարկել հարցը, ուղարկեցինք: Անցել է մի քանի օր, իսկ պատասխան չկա: Երևի դժվար է պատասխանել՝ իրոք գները բարձրացե՞լ են, թե՞ ոչ: Կարծում ենք՝ ավելի դժվար է պատասխանել երկրորդ հարցին՝ ինչո՞ւ են բարձրացել»: Հիմա, եթե հնարավոր է 2–3 ժամում արձագանքել հրապարակմանը, ի՞նչն էր խանգարում մեր ուղարկած գրավոր երկու հարցին պատասխանել 4–5 օրվա ընթացքում: Ի վերջո, դարձյալ նույն մի քանի տողն էին գրելու, որն անփոփոխ տեղ էր գտնելու հրապարակման մեջ: Մենք ընդամենը հարցրել էինք՝ ճի՞շտ է, որ թանկացումներ են եղել, և, եթե այո, ինչի՞ հետ են կապված այդ թանկացումները: Եվ վերջ: Կարծում ենք՝ լուրջ վերլուծությունների և ուսումնասիրությունների կարիք չուներ այս երկու հարցի պատասխանը: Իսկ օպերատիվ պատասխանելն այս պարագայում կենտրոնի շահերից էր բխում, սակայն ստացվեց, որ լրատվամիջոցն ավելի շահագրգռված էր իրենց պատասխանով հրապարակել նյութը, քան հենց իրենք: Ինչևէ, մենք անկեղծ ուրախ կլինենք, եթե կենտրոնի պարզաբանման մեջ նշված ինքնագովեստները բացարձակ իրականություն լինեն: ինչ վերաբերում է գին–որակ համադրությանը, դա արդեն առանձին թեմա է, դրա մասին կենտրոնից օգտվողները պետք է ասեն…

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում