Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact
Lifestyle

Հանցագործ աշխարհի ժարգոնի առաջացման պատմությունը

Այս տարվա խորհրդանիշը, ըստ Արևելյան հորոսկոպի, համարվում է աքաղաղը (петух): Քրեական ժարգոնից հասկացողներն արդեն սկսել են սրամիտ կատակներ անել այդ առթիվ, քանզի հանցագործ աշխարհում петух են կոչում ամենաստորին շերտի կալանավորներին:

Գողական գաղտանլեզուն միշտ հետաքրքրություն է առաջացրել հասարակության լայն շրջանակների մոտ: Եվ դա հասկանալի է, քանի որ այն բավական յուրահատուկ արտահայտչամիջոց է, խորհրդավոր բարբառ: Այդ լեզվից մի շարք հայտնի փոխառությունների մասին պատմում է բանտային կյանքի հետազոտող, գրող, Ֆիմա Ժիգանեց կեղծանվամբ հայտնի Ալեքսանդր Սիդորովը:

Ազատազրկման վայրերում «козел» և «петух» որակումները սարսափելի վիրավորական են համարվում: «Козел»-ի հետ ամեն բան պարզ է․ դա գարշահոտ կենդանի է, որը նաև եղջյուրներ ունի, և դրա նմանները բանտարկյալների շրջանում միշտ ամոթալի երևույթների հետ են ասոցացվում: Սկզբում «козел» էին կոչում պասիվ միասեռականներին, իսկ նախորդ դարի 60-70-ականներին՝ գաղութի ադմինիստրացիայի օգնականներին: Իսկ ինչո՞ւ «петух»: Ֆոլկլյորում դա բավական դրական կենդանի է: Օրինակ «գործ տվողներին» անվանում են «հավ»: Դա հասկանալի է: Բայց որ մեղքի համար է աքլորն արժանացել այդքան վիրավորական արտահայտության բախտին: Պարզվում է, որ պասիվ միասեռականներին ազատազրկման վայրերում այդպես վաղուց են անվանում, չնայած, «ԳՈՒԼԱԳ»-ի ժամանակ նրանց նաև «певень» կամ «пивень» էի կոչում, որը «петух»-ի հոմանիշներից է: Ի դեպ, այսօր որպես «петух»-ի հոմանիշ բանտերում օգտագործում են նաև «պինչ» տերմինը, որն առաջացել է պինչեր ցեղատեսակի շան անվանումից:

Ալեքսանդր Սիդորովի խոսքերով՝ բանտային ժարգոնը յուրատեսակ բառերի հավաքածու է, որում կան բոլոր հնարավոր փոխառությունները: Խորհրդային իշխանության գալով ազատազրկման վայրերում հայտնվեցին և՛ ինտելիգենտները, և՛ սպիտակ սպաները, և՛ վաճառականներ, և՛ հոգևորականներն ու հասարակ գյուղացիները: Եվ յուրաքանչյուր սոցիալական շերտ իր ներդրումն ունեցավ այդ բառապաշարի զարգացման գործում, որում ներառվեցին և՛ պրոֆեսիոնալ տերմիններ, և՛ անսովոր փոխաբերություններ:

Օրինակ՝ «толкать порожняк» արտահայտությունն առաջացել է հանքափորներից և նշանակում է դատարկ խոսակցություն վարել: Порожняк-ը հենց դատարկ, չբեռնված վագոն է, որն օգտագործվում է հանքերում: Մյուս օրինակը․ «волына», որը նշանակում է ատրճանակ: Դա կազակական բառ է, որը նշանակում է զենքի համար նախատեսված գոտի:

«Жиган»-ը դա որոշակի տարածաշրջանին հատուկ բարբառային բառ է: Դրա արմատը «жиг» և «жег»-ն են, որոնք իմաստային առումով նշանակում են այրել, վառել, այրվածքի նմանվող տպավորություն թողնել: Ի սկզբանե «жиган»-նն ասոցացվում էր կրակի հետ: Այդպես էին կոչում հնոցպաններին, օղի թորողներին, և ընդհանրապես մարդկանց, ովքեր ինչ որ չափով մրոտված էին: Հետո սկսեցին այդպես կոչել խաբեբաներին, հմուտ խարդախներին: Ցարական Ռուսաստանի քրեական աշխարհում ժիգաններին հարգում էին, նրանք տեղի բարձրագույն կաստայի մասնիկն էին համարվում:

Սիդորովի խոսքերով՝ ժարգոնային բառերը երբեմն վերցվում են օտար լեզուներից: Օրինակ՝ «халява» բառն առաջացել է լեհ կալանավորներից: Լեհական այդպիսի ասացվածք կա․ «Видно пана по халяве»: «Халява»-ն, դա ճոքավոր կոշիկի սրունքը գրկող հատվածն է: Խարդախները հատուկ լայն սրունքով ճթքավոր կոիկներ էին կարել տալիս իրենց համար, և դրանցով շրջում շուկաներում: Մինչ հանցակիցը շեղում էր վաճառողին, գողը գաղտնի կերպով մթերքը լցնում էր կոշիկի մեջ, այլ կերպ ասած՝ скидывал на халяву: Հնարավոր է հենց այդտեղից էլ առաջացել է ժարգոնային այդ բառի ժամանակակից նշանակությունը՝ անվճար, նվիրած:

«Фраер» (Freier)-ը գերմաներեն է և նշանակում է փեսացու: Ցարական Ռուսաստանում խաբեբաներն այդպես էին կոչում այն հեղինակավոր մարդկանց, չինովնիկներին, ովքեր հաճախակի օգտվում էին մարմնավաճառների ծառայություններից: Ֆրայերները հեշտությամբ կարող էին դառնալ խարդաների սխեմայի զոհը: Դա կարող էր լինել հետևյալ կերպ․ մարմնավաճառուհու հետ նույն սենյակում գտնվելու պահին, «գործի» ամենապատասխանատու ժամանակ կարող էր սենյակ մտնել այդ աղջկա․․․ ամուսինը: Ի դեպ՝ օրինական ամուսինը: Նա իր համախոհ-մարմնավաճառուհու հետ միանգամից աղմուկ է բարձրացնում: Ֆրայերը, որպեսզի զերծ մնա խայտառակվելուց և փրկի հեղինակությունը, խաբեբաներին էր տալիս իր մոտ եղած ողջ գումարն ու ծլկում էր այդտեղից՝ չստուգելով անգամ եղածի իսկությունը:

Հետաքրքրական է, որ նման խարդախության մեջ ներգրավված կնոջն անվանում էին «хиписницей» կամ «хипишницей» (հայերեն՝ խիպիշ): Այդպես եբրայերեն կոչվում է այն հովանոցը, որի տակ, հրեական հարսանիքի ժամանակ, կանգնում են հարսն ու փեսան:

ժամանակի ընթացքում սկսեցին ֆրայեր կոչել ոչ միայն խիպիշի զոհերին ու հասարակաց տների այցելուներին, այլև տարատեսակ անհաջողակներին: «ԳՈՒԼԱԳ»-ում ֆրայերը սովորական քաղբանտարկյալն է, ինտելիգենտը: Գաղութի բնակիչները նրանց արհամարում էին: Իսկ ահա 1960-80 ականների քաղբանտարկյալներին ու այլախոհներին կալանավորները հարգում էին համոզմունքների և անկոտրուն կամքի համար: Դրան նպաստում էր նաև քրեական տարրերի շրջանակներում հակակոմունիստական տրամադրությունները: Իսկ «фраер» այլևս չէր նշանակում «հարիֆ» կամ «լոխ», ինչպես առաջ էր: Այսօր արդեն ֆրայերները դարձել են գողերի, նրանց ջատագովների, քրեական կյանքը սիրողների մի տեսակ:

Օրենքով գողերը սեփական բառապաշարն ունեն: Նախկինում նրանց կամ թագադրում էին կամ մկրտում՝ կախված նրանց դավանած կրոնից: Օրինակ Դեդ Հասանը եզդի էր, այդ պատճառով նրան ոչ թե մկտրել էին, այլ թագադրել: Այսօր արդեն այլ կերպ են վարվում: Որոշվել է, որ չպետք է տարանջատել մկրտությունը՝ թագադրումից: Այժմ ընդունված է ասել, որ այդ մարդու վերաբերյալ «հարցերը լուծվել են», այսինքն օրենքով գող են դարձրել: Ահա այսպիսի հետաքրքիր տերմինաբանություն:

Եվս մեկ հետաքրքիր նկատառում․ ավանդույթի համաձայն՝ օրենքով գողը պարտավոր է որտեղ էլ որ լինի, դրական պատասխան տա այն հարցին, թե ինքը համարվո՞ւմ է օրենքով գող: Դա վերաբերվում է ընդհուպ մինչև ոստիկանանական բաժանմունքում գտնվելուն: Այդպիսով հանցագործը փաստացի հաստատում է, որ ղեկավարում է կազմակերպված հանցավոր խումբը:

Ընդհանրապես օրենքով գողերը պահպանում են ավանդույթները, բայց փորձը ցույց է տալիս, որ վերջին շրջանում դա նրանց միայն վնասում է: Ի՞նչ անել այդպիսի իրավիճակում: Շաքրո Մոլոդոյն օրինակ, կտրականապես հրաժարվեց տեսախցիկների առաջ շփվել իրավապահ մարմինների հետ: Իսկ որոշ գողեր այլ կերպ են վարվում․ սադրիչ հարցերին նրանք պատասխանում են․ «Ես մերոնց մոտ եմ»: Դա նշանակում է ես իմ մարդկանց մոտ եմ, գողերի մոտ: Ով թեմայի մեջ է, հասկանում է: Իսկ կողմնակի մարդիկ ընդհանրապես կարող են չհասկանալ այդ խոսքը:

Տեսակետ կա, որ ռուսական քրեական ժարգոնը շատ փոխառություններ ունի եբրայերենից: Այն հիմնականում տարածվել է Օդեսայից: Երկու գլխավոր գողական կենտրոնները եղել են Օդեսան և Ռոստովը: Իրականում այդ երկու քաղաքներն էլ ընդգծվավ հրեական բնակչություն ունեին: Ռոստովում ավելի շատ հրեա կար, քան Մինսկում ու Կիևում: Այստեղից էլ ժարգոնային խոսքի մեջ տարածվել է եբրայական փոխառությունները, չնայած դրանք հարմարեցվել են ռուսերենին:

Սիդորովը նշում է նաև, որ կապված երբայերենից արված փոխառությունների հետ, մեծ են շփոթեցնող բառերը: Օրինակ․ շատ մասնագետներ կարծում են, որ «параша» բառը, այսինքն խցի արտաքնոց բնութագրող բառը, եկել է հենց եբրայերենից: Բայց ամեն ինչ շատ ավելի պարզ է․ հոկտեմբերի 27-ին նշվում է սլավոնացիների «Параскева Грязниха» կոչվող տոնը: Աշուն, ցեխ, անձրև: Праскева-ն դա նույն Прасковья անունն է, փաղաքշական՝ Параша: Հենց այդ տոնի ժամանակ առկա ցեխի ու կեղտոտության պատճառով էլ խցի արտաթորանքի համար նախտեսված դույլը կամ տարան կոչում են «параша»: Արդյունքում առաջացել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են «нести парашу», «да это параша!»: Եբրայերենում «параша» բառը (շեշտը վերջին վանկի վրա), նշանակում է ղեկավարում, ուղղորդում: Դա ամենևին կապ չունի ռուսական ժարգոնում օգտագործով բառի իմաստի հետ:

Նույնը վերաբերում է նաև ботать по фене բառակապակցությանը: Այն նշանակում է «խոսել գողական ժարգոնով»: Դրանում հրեական արմատներ են փնտրում, բայց պետք էր այլ ուղղությամբ նայել: Հնում կովերի պարանոցից զանգ էին կախում, որը կոչվում էր ботало: Հենց այդտեղից էլ առաջացել է ботать՝ խոսել (զնգզնգալ) ժարգոնային բառը:

Քրեական տերմինաբանության մեջ շատ բառեր եկել են Արևելքից: Դրանցից մեկն էլ «шмонать» բառն է: Դրա արմատը թյուրքական «աշմալաշ»՝ խուզարկել, թալանել, թափ տալ բառն է: Իսկ «ашманать» բառը հանդիպում է Վսեվոլոդ Կրեստովսկու՝ «Պետերբուրգյան հետնախորշեր» վեպում: Հետո արդեն դրանից առաջացել է այնպիսի հայտնի բառեր, ինչպիսիեք են «шмонать» և «шмон» (շմոն):

Blognews.am