Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
uncategorized

«Մի­ան­շա­նակ պետք է լի­նի մրցակ­ցու­թյուն, բայց այդ մրցակ­ցու­թյու­նը պետք է կար­գա­վոր­վի պե­տու­թյան կող­մից»

Վերջին շրջանում գնալով բարձրանում են բուժհաստատությունների կողմից տրամադրվող ծառայությունների գները: Քիչ չեն դեպքերը, երբ շտապօգնության մեքենայով հիվանդանոց հասցված և միայն օրվա կեսը մնացած հիվանդից ամբողջ օրվա համար են ծառայության գումար պահանջում: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա մասնավոր բուժհաստատությունները շատ հաճախ բանի տեղ չեն դնում անգամ ոլորտը կարգավորող առողջապահության նախարարության ու կառավարության կողմից ընդունված որոշումներին: Ստացվում է, որ հերիք չէ երբեմնի պետական հիվանդանոցային համալիրները դարձել են ինչ-որ մարդկանց սեփականությունը, հիմա էլ կարող են աշխատել ինչպես ուզում են, իսկ ծառայության համար այնքան գումար պահանջել, որքան իրենց սիրտն է ուզում: Կան հիվանդանոցներ, որտեղ մնալու մեկ օրվա արժեքը հինգ աստղանի հյուրանոցի գին արժե: Նման աբսուրդի պատճառները հասկանալու նպատակով բարձրացված հարցերին բուժհաստատությունների կողմից տրվում է նույնքան աբսուրդ պատասխան՝ «բա ռեմոնտ արած հիվանդանոց ա, բա ի՞նչ էիք ուզում»:

Այսինքն, կարելի է մտածել, որ 21-րդ դարում «ռեմոնտ» արած հիվանդանոց ունենալը դեռ ճոխություն է համարվում, ու կարող են ինչ գին ցանկանում են՝ կրակեն: Իսկ հիվանդատերն էլ, եթե ուզում են ոչ միայն իրենց հիվանդի կյանքը փրկել, այլև իրենց, ուստի պետք է առանց ավելորդ նյարդային ցնցումների մեջ ընկնելու, հաշտվեն բազում զրոներով ինչ-որ թիվ վճարելու մտքի հետ ու զբաղվեն այն ճարելու «սուրբ» գործով:

«Դավիդյանց» լաբորատորիայի տնօրեն Աշոտ Դավիդյանցը Oragir.info-ի հետ զրույցում անդրադառնալով մեր երկրում գործող բուժհիմնարկների գործունեությանը, նշեց, որ ցանկացածն էլ ունի իր ընթացիկ, զարգացման և կայացման խնդիրները, որոնք անընդհատ պետք է լուծվեն: Եվ, անկախ նրանից, թե բուժհաստատություններում ինչպիսի ներքին փոխհարաբերություններ են, պետք չէ, որ այն ազդի հաստատության կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա:

«Առողջապահությունն ինքնին բիզնես չէ, այլ հարց է բժշկությունը, որտեղ բիզնես հատվածը ուսումնասիրության առումով բավականին փոքր տեղ է զբաղեցնում: Հարց է ծագում, թե ինչու չպետք է վճարվի բժշկության ծառայությունը: Բժշկության մեջ ոչ մի նյութ կամ առարկա անվճար չէ, ուստի ուզենք, թե չուզենք, մենք պետք է առողջապահության ֆինանսավորման հարց քննարկենք»,- ասաց Ա. Դավիդյանցը:

Իր անձնական կարծիքով, եթե այս կամ այն հաստատությունը որոշում է կայացրել ինչ-որ ծառայության համար «իքս» չափով գումար գանձել, ապա կարող է, սակայն ոլորտը կառավարող գերատեսչությունը պետք է այն կարգավորողի դերում հանդես գալ: Եվ բացի բուժման համար անհրաժեշտ պրոտոկոլներից, նախարարությունը պետք է նաև գնային քաղաքականությունը կկարողանա կարգավորել: Իսկ դա կարգավորելու համար պետությունը պետք է մի փոքր այլ քաղաքականություն վարի և պետք է օրինակ՝ պետական պատվեր տրամադրի այն հաստատությանը, որը նույն բուժման համար ամենաողջամիտ գինն է առաջարկում: Եվ բացի այդ, պետք է այդ մասին հայտարարի բոլոր հնարավոր միջոցներով: Այդ ամենից հետո ապահովագրական ծառայությունները կամ անհատներն իրենք կորոշեն, թե հիվանդին ուղղորդե՞ն տվ յալ հաստատություն, թե՝ ոչ:

«Կոպիտ ասած՝ «Վոլցվագենն» էլ է լավ մեքենա, և անպայման չի «Մերսեդես» քշել: Միանշանակ պետք է լինի մրցակցություն, բայց այդ մրցակցությունը պետք է կարգավորվի պետության կողմից, թե՛ մասնագիտական-բժշկական, թե՛ ֆինանսական լծակներով: Այսինքն, պետության կարգավորիչ դերը պետք է խորհրդատվական լինի, և օգուտ բերի թե՛ հիվանդին, թե՛ բուժհաստատությանը, ով ծառայություն է վաճառում: Այսինքն, պետության կարգավորիչ դերն առաջին հերթին պետք է լինի բնակչության համար: Ի դեպ, նախարարի հետ հանդիպման ժամանակ ես պատրաստվում եմ բարձրացնել բուժհաստատությունների գովազդի հարցը: Ի դեպ, պետք չէ շատ խելոք երևալու համար փորձել նոր բաներ փնտրել, քանի որ շատ-շատ բաներ վաղուց գրված են: Պարզապես հարկավոր է այդ ամեն ինչը վերցնել, հարմարեցնել դրանք հայկական մտածելակերպին ու մոտեցումներին և կյանքի կոչել: Եվ ինչո՞ւ օրինակ ուրիշ երկրում արտադրված բժշկական սարքավորումը վերցնում և իրենց ցուցումներով օգտագործում ենք, իսկ մեթոդներից չենք ցանկանում օգտվել, բայց հարց է ծագում՝ ինչու է պետք այդ ամենի վրա ժամանակ ծախսել»,- ասաց Ա. Դավիդյանցը:

Արմինե Գրիգորյան