Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
Socity

Դարվին. համադամասերի «ստամոքսային» հետաքրքրությունները

Մենք գիտենք, որ...

Դարվինը հանրահայտ գիտնական է և բնագետ: Նա էվոլ յուցիայի տեսության հեղինակն է: Նրան շատ հետաքրքրում էր բնությունը, և նա հետազոտում էր այն գիտության նկատմամբ հետաքրքրությունից ելնելով:

Իրականում այնքան էլ այդպես չէ: Դարվինին բնությունը հիմնականում հետաքրքրում էր գաստրոնոմիական նպատակներով: Դեռևս Քեմբրիջում, որտեղ առանց որոշակի ձգտման սովորում էր աստվածաբանություն, նա դարձավ «Համադամասերների ակումբի» անդամ: Ակումբի անդամները հավաքվում էին շաբաթը մեկ անգամ և աշխատում էին ուտել այն, ինչ սովորաբար ռեստորաններում չի լինում: Սովորաբար դրանք լինում էին ուտելու համար չնախատեսված կենդանիների մսից պատրաստված ուտեստներ: Տարիների ընթացքում Դարվինը ընդհանրապես կորցրեց հետաքրքրությունը աստվածաբանության նկատմամբ, բայց իր հետաքրքրությունը էկզոտիկ կերակուրների նկատմամբ չկորցրեց: Օրինակ, երբ նա «Բիգլ» նավով ճանապարհորդում էր, կերել է զրահակիր (Cingulata): Զրահակիրը, ըստ նրա խոսքերի, համով շատ նման է բադի մսին: Շոկոլադագույն կրծողի միսը Չարլզը համարել է իր կերածներից ամենահամովը:

Դարվինի որդին՝ Ֆրենսիսը, պատմել է, որ նրա նամակներից իմացել է, օրինակ, որ ծեր դարչնագույն բվին հայրը նկարագրել է որպես աննման կերակուր: Պատագոնիայում Դարվինը հաճույքով համտեսել է պումայի միսը ռագուի տեսքով, և սկզբից նրան թվացել է, թե հորթի միս է ուտում: Հետագայում՝ 1833 թվականին, նույն Պատագոնիայում նա երկար ժամանակ փնտրում էր հազվագյուտ տեսակի մի պանդա՝ իհարկե ոչ հետազոտելու, այլ ճաշակելու համար, երբ հանկարծ հասկացավ, որ արդեն այդ տեսակի պանդա ճաշակել է Պորտ–Դիզայիրի մոտ, սակայն այն ժամանակ իրեն թվացել է, թե դա թռչնամիս է, քանի որ նրան ծառի վրայից էին կրակոցով վայր գցել:

Մի անգամ, ճաշակելով ինչ–որ թռչնի միս, նրան թվացել է, թե դա ջայլամ է կամ սովորական նանդու: Եվ հանկարծ նա հասկացել է իր սխալը, բայց մինչև կհասկանար դա, ամանի մեջ ոչինչ չէր մնացել: Լավ է, որ գլուխը, վիզը, փետուրները և մաշկի որոշ մաս պահպանվել էր: Դարվինը անհապաղ թռչնի մնացորդները ուղարկում է Լոնդոնի կենդանաբանական ընկերություն: Փաստորեն, նա նոր տեսակ էր հայտնագործել, և ի պատիվ հայտնագործողի այն կոչվեց Rhea Darwini (Դարվինի նանդու): Գալապագոսներում Դարվինը սնվում էր իգուաններով, իսկ Ջեյմս կղզում նա ցնծում էր փղային կամ գալապագոսյան կրիայի (Chelonoidis elephantopus) համից: Դեռ չգիտակցելով, թե ինչ կարևոր օղակ է հանդիսանալու կրիան նրա` հետագայում առաջարկած էվոլ յուցիայի տեսությունում, նա հրամայում է «Բիգլ» նավի մեջ բարձել այդ կրիաներից մոտ 40 հատ: Ամբողջ ճանապարհին Դարվինը վայելում էր այդ կրիաների միսը, իսկ նրանց դատարկ զրահները նետում ծովը:

Ներկայում էլ Դարվինի ծննդյան օրը՝ փետրվարի 12–ին, բնագետները, ի հիշատակ նրա, կազմակերպում են, այսպես ասած, «Ֆիլում–խնջույք», որի իմաստն այն է, որ մատուցվեն տարբեր կենդանիների մսից պատրաստված ուտեստներ:

Ամեն ինչ ճիշտ է, ժողովրդական խոսք է, որ մաշկիդ (լեզվիդ) վրա պետք է զգաս ամեն ինչ, և միայն այդ դեպքում կհասկանաս կյանքը: Զարմանալի է, բայց տվյալներ չկան Դարվինի կողմից մարդու միս ուտելու մասին: Դա քիչ հավանական է, քանի որ նա կապիկի միս հաստատ կերել է, իսկ այ, իր ստեղծած տեսությունից, որ մարդը և կապիկը մոտ ազգականներ են, երևի եզրակացրել է, որ երկուսի միսն էլ նույն համը ունի: Դե, իսկ մեր իրականության մեջ, այսպես կոչված «համադամասերները», որոնց արդեն կոկորդիլոսի մսով էլ չես զարմացնի, հազիվ թե օգտակար մի բան անեն, էլ չենք ասում գյուտերի մասին...

Կամո Խաչիկյան