Այլոց անուններով քողարկվելու ժամանակը անցել է...
Էդվարդ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱԱԾ ստուգումները այս օրերի ամենաարդիական և քննարկվող թեմաներից է։ Մարդիկ իրենց ոգևորությունները արտահայտում են ստատուսներում,մեկնաբանություններում՝ կարծիք հայտնելով,թե ԱԱԾ-ն ում պետք է խուզարկի հաջորդը ։
Թվում է թե ամեն ինչ նորմալ է, բայց արի ու տես, որ հայտնի անձանց կողմից վերահսկվող որոշ պարբերականներ, կայքեր ինչպես նաև ֆեյսբուքյան ստատուս գրողներ, որսալով առիթը վերջին օրերին ակտիվացել են և իրենց հոդվածներում գրելով X ընկերությունում անցկացվող ստուգումների մասին անտեղի շահարկում են նաև Գագիկ Ծառուկյանի անունը։ Ու դա այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանն իր հայատարարություններում բազմիցս նշել է, որ իրեն պատկանող ընկերությունների դռները բաց են ստուգումներ իրականացնող անձանց առջև։
Այս դեպքում մնում է, մեկ տարբերակ «վերահսկողները» զգալով, որ վաղ թե ուշ հերթը իրենց է հասնելու, սկսել են այլոց անուններով քողարկվել:Այլ խոսքով ասած վերջին օրերի պարբերականների հնարավոր թիրախների ցանկի հրապարակումների հենց վերջիններիս խուճապային տրամատրությունների ապացույցն է:
Եվս մեկ փաստարկ, որը վերահաստատում է վերոնշյալը, սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից բազմաթիվ առաջարկներ կան «վերահսկողներին» պատկանող ընկերություններում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ, բայց այդ մասին նշյալ «ազնիվ» լրատվամիջոցները, որևէ կերպ չեն անդրադառնում, տպավորություն ստեղծելով, որ ոչ տեսնում են, ոչ լսում:
Ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նրանց վախը: