Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Politics

Քաղաքագետ. «Ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն ցույց կտա մկանները»

Հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված բացահայտումների բարոյական կողմը, որը շատ մեծ ազդեցություն թողեց հանրային գիտակցության վրա, հասկանալի պատճառներով մեծ հարված էր նաև Հանրապետական կուսակցության համար: Oragir.info-ի հետ զրույցում  նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Փաստացի այդ բացահայտումը զգալիորեն թուլացրեց ՀՀԿ–ն, զրկեց նրանց գոնե բարոյական դիրքորոշումներով հանդես գալու հնարավորությունից. բոլորի համար էր պարզ, որ այդ արարքները կատարվել են անպատժել իության մթնոլորտում և հնարավոր չէր, որ նախկին իշխանությունները տեղյակ չլինեին: Ըստ էության, այս ամենը չի կարող չազդել ՀՀԿ–ի հետագա ճակատագրի վրա: ՀՀԿ–ականները, բնականաբար, չէին ասելու, որ տեղյակ էին: Հասկանալի է, որ այդ դեպքում հարվածը շատ ավելի մեծ կլիներ` կնշանակեր, որ կոծկել են: Դրա համար պետք է զարմանան ու ցույց տան, որ այդ ամենից տեղյակ չեն եղել: «Տուշոնկա» գողանալն, իհարկե, յուրահատուկ երևույթ է, և նման գողությունը միգուցե զարմացրել է ՀՀԿ–ականներին, բայց սա ցույց է տալիս այն անպատժելիության մթնոլորտը, որը տիրել է նախկինում»,–ասաց քաղաքագետը:

Հարցին, թե ՀՀԿ–ն այլևս հանձնվա՞ծ է, արդյո՞ք որևէ դիմադրություն այդ ուժի կողմից պետք չէ սպասել, քաղաքագետը պատասխանեց. «ՀՀԿ–ն պետություն է` պետության մեջ: ՀՀԿ–ն շարքային կուսակցություն չէր: Կուսակցություն էր, որը ներծծված էր ողջ պետական օրգանիզմի մեջ: Եթե մարդիկ մտածում են, որ մեկ մեծ հարվածով և մեկ քայլով հնարավոր է այդ կուսակցությանն ամեն ինչից զրկել, ապա միամիտ են և սխալվում են: Նման կուսակցությունները չափազանց երկար են գոյատևում: Անկախ ամեն ինչից` գալիք ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն ցույց կտա իր մկանները: Այլ խնդիր է, որ բարոյական տեսակետից այդ կուսակցությունն այլևս քանդված է և մեծ հեղինակություն չունի: ՀՀԿ–ի կողքին կուտակված են մեծ գումարներ և ռեսուրսներ ունեցող մարդիկ: Հասկանալով, թե իրենց ինչ է սպասվում, այդ մարդիկ պետք է պաշտպանվեն: Նրանք ևս նախապատրաստվելու են ընտրություններին»:

Իսկ հարցին, թե հանրային նման ընկալման պարագայում ի՞նչ շանսեր ունի ՀՀԿ–ն, ինչպե՞ս և ի՞նչ ակնկալիքով է մասնակցելու ընտրություններին, Եվանդ Բոզոյանը պատասխանեց.

«Հանրության մեջ կա մի զանգված, որը չի ընդունում այս փոփոխությունները. հաշվի առնենք, որ ՀՀԿ–ի շարքերում տասնյակ հազարավոր մարդիկ կան, ովքեր շաղկապված են շահերով, երկար ժամանակ ունեցել են պետական իշխանություն, իշխանությունն էլ ունեցել է իր շրջապատը: Եթե այս ամենն իրենք կարողանան կոնսոլիդացված պահել, ապա բավականին լուրջ ուժ է: 1990թ. ընտրությունների ժամանակ, երբ կոմունիստական գաղափարախոսությունը ջախջախված էր, թվում էր, թե ամբողջ ազգը պաշտպանում է Հայոց համազգային շարժմանը, բայց խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայները հավաքվեցին մոտավորապես 50/50 հարաբերակցությամբ: Ճիշտ է, այսօր հասարակության մեծ մասը ողջունում է փոփոխությունը, բայց կա նաև զգալի մաս, որը զգուշորեն է վերաբերվում: Միգուցե չեն արտահայտվում, չունեն հրապարակային արտահայտվելու բանաձևեր, բայց կան ու ունեն իրենց շահերը: Շատերը, այսպես ասած, խաբնվում են ու կարծում, որ ՀՀԿ–ն վերջնականապես մահացած է, բայց դա իրականությանը չի համապատասխանում:

Մինչև ընտրությունները ՀՀԿ–ն կպահպանի իր դիրքերը: Իհարկե, կա Կոմկուսի ու ՀՀՇ–ի փորձը: Այդ ուժերն, ի վերջո, կամաց–կամաց վերացան. Կոմկուսը նախ 50 տոկոս հավաքեց, հաջորդ ընտրություններին` 10, հետո էլ երկար ժամանակ գոյություն ուներ, բայց ժամանակի ընթացքում վերացավ: ՀՀՇ–ի դեպքում փլուզումն անսպասելի էր, որովհետև ՀՀՇ ներկայացուցիչների զգալի մասը «Երկրապահ» դարձավ: Ուժեղացնելով այն` իրենք փաստացի կերպարանափոխվեցին: Պահպանվեց միայն իրենց քաղաքական թևը ` առանց ռեսուրսային լծակների: ՀՀԿ–ն այդպիսի շանս չունի, այսինքն` ՀՀԿ–ն չի կարող ինտեգրվել նոր իշխանությանը: ՀՀԿ–ի անդամները հասկանում են, որ գնալու այլ տեղ չունեն և ստիպված են ինքնուրույն կոնսոլիդացվել` մանավանդ, որ ունեն հսկայական ռեսուրսներ և դրանք պահպանելու խնդիր»:

Քաղաքագետի խոսքով` այդ համատեքստում նոր իշխանության հիմնական առաքելությունը արդար ընտրություններին նախապատրաստվելն է : Ըստ նրա` միայն դրանից հետո հնարավոր կլինի լեգիտիմ իշխանություն ձևավորել: 

 

Բացի նշվածից, նոր իշխանության համար քաղաքագետն այլ կարևոր հարցեր առանձնացրեց, որոնց թվում է սոցիալ-տնտեսական բլոկը:

«Հասարակության մեջ փոփոխությունների առումով մեծ սպասում կա: Իհարկե, արդարության մթնոլորտը կհաստատվի, մարդիկ կհասկանան, որ կաշառքն ինստիտուցիոնալ բնույթ չի կրելու, վարկաբեկված մարդիկ կառավարության մեջ չեն լինելու, հավատ կունենան, սակայն մեկ տարվա մեջ տնտեսական արագ զարգացում չի լինի: Ներդումներ լինում են այնտեղ, որտեղ կա կայունություն: Բիզնես միջավայրի համար դա կարևոր գործոն է, ինչը Հայաստանում դեռ չկա, կլինի միայն ընտրություններից հետո: Իսկ ընտրություններից առաջ պետք է ձևակերպվեն քաղաքական այն հիմնական սուբյկետները, որոնք կտան ՀՀ-ի զարգացման նոր տեսլականը»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան