Փորսուղը կրկին արևի տակ է դուրս եկել
Սարիբեկ Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Բոլորն էլ կհիշեն տխրահռչակ ձեռներեցների կոնֆեդերացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյան, ով ժամանակ առ ժամանակ հայտնվում էր լրատվականների տեսադաշտում, ինչ-որ սադրիչ գործողությունների էր դիմում, հետո նորից անհետանում՝ նոր պատվերի սպասելով: Հենց նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին անգամ իր մասին հիշեցնել է տվել և զրպարտել է Գագիկ Ծառուկյանին և նրա ղեկավարած քաղաքական ուժին:
Այս մարդու խոսքն անգամ լսելիս պարզ է դառնում, որ հասկացողության հետ խնդրներ ունի, ինչի մասին վկայում են նրա կողմից արտահայտված և իրականությունից կտրված մտքերը, ինչ-որ հորինված թեմաներից խոսելը և դա այնպիսի էնտուզիազմով է անում, կարծես թե եղելություն է պատմում: Նա ասուլիսի ժամանակ իր հորինված պատմության ընթացքում, ասեց, որ Ծառուկյանի հետ կապված խնդիրների վերբերյալ ԱԱԾ-ին է դիմել անգամ, սակայն ապարդյուն:
Կարծում ենք, որ ԱԱԾ-ն լավ կանի իրոք այդ թեմային ընթացք տա և պարզ կդառնա, որ այս բանսարկուն հերթական անգամ ինչ-որ մեկի հրահանգով կամ սեփական նախաձեռնությամբ, որոշել է ուշադրություն գրավել իր կողմ և զրպարտել մարդկանց: Հենց նույն ԱԱԾ-ն պետք է զրպարտանք տարածելու հոդվածով պատասխանատվության ենթարկի այս սափրագլուխ շանտաժիստին և այդ ժամանակ նրա քիթը վերջապես գետնին կառնի:
Հասկանալի է, թե ինչի է ձգտում այս սրիկան, հասկանալի է, որ սա հերթական սադրիչ գործողությունն է Ծառուկյանի դեմ ուղղված, բայց ի գիտություն պետք է նշենք, որ Ծառուկյանի նման հեռատես ու փորձառու գործիչը, ոչ մի դեպքում չի տրվելու այդ սադրանքներին:
Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն էլ լավ կանեն դատի տան դրան և վստահաբար կարելի է ասել, որ Տիգրան Հովհաննիսյանը իր ասածների վերաբերյալ ոչ միայն ապացույցներ չունի, այլ երկրորդ անգամ այն նույնությամբ կրկնելու ունակություն էլ չունի: Կարծում ենք սա ամբողջությամբ իրավապահների հսկողության տակ պետք է առնվի և նմանատիպ դեպքերը ապագայում բացառելու համար, լավ կլինի անգամ ազատազրկի այս ստախոս սրիկային: