Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Ինչպես են թալանում հայկական երկաթուղին կամ Երևան-Թբիլիսի-Օդեսա տրանզիտ

Որոշ ժամանակ առաջ անդրադարձել էինք «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության խնդիրներին և նշել, որ ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում: Հայաստանյան գործարարներից մեկը, որի ընկերությունը տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով ծառայություններ է մատուցում երկաթուղուն, օրեր առաջ հայտարարել էր, որ երկաթուղու որոշ աշխատակիցներ Հայաստանի ԱԱԾ-ի անունից իրենց ահաբեկում են, բիզնեսին տիրանալու նպատակով: Խնդիրը դեռևս չի լուծվել և գործարարը պատրաստվում է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է գործարար, «Շին Արտս» ՍՊԸ գլխավոր տնօրեն Սամվել Սահակյանի հետ:

-Պարոն Սահակյան, մամուլի հրապարակումներից տեղեկացանք, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հետ ձեր վեճը շարունակվում է ու որոշել եք հունիսի 7-ին այդ թեմայով հարց ուղղել ՌԴ նախագահ Պուտինին: Իրավիճակն այդքան անհուսալի՞ է:

Ոչ մի անհուսալի բան չկա, դա մենք մի ամիս առաջ տեսանք Հանրապետության հրապարակում: Ավելին, այն ինչ այս օրերին կատարվում է հանրապետությունում, նկատի ունեմ մեծ հնչեղություն ստացած հետաքննություններն ու ստուգումները, հույս են տալիս, որ մեր ընկերության և ՀԿԵ ղեկավարության միջև ծագած վեճը նույնպես իր համապատասխան լուծումը կստանա: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ խնդիրը միայն մեր ընկերությունը չէ: Խնդիրը մեր՝ ստրատեգիական նշանակություն ունեցող հայկական երկաթուղու թալանն է, որ իրականացվում է մի քանի հոգու կողմից: Սա առավելապես հայ-ռուսական միջպետական հարաբերությունների, Հայաստանում և հայ ժողովրդի մոտ Ռուսաստանի միջազգային և գործընկերային հեղինակության հարց է: Ավելին, ՀԿԵ երեկվա ու այսօրվա բարձր ղեկավարությունը՝ Ռեբեցն ու Վալկոն են խնդիրը դրել այդ հարթության մեջ, իրենց ապօրինությունները ռուսական ու հայկական հատուկ ծառայությունների՝ ԷֆԷսԲե-ի ու ԱԱԾ-ի անվան տակ քողարկելով:

-Ձեզ շարունակու՞մ են վախեցնել հատուկ ծառայություններով:

Ոչ, արդեն չեն վախեցնում, ուղղակի մեր բոլոր բիզնեսները վերջնականապես խլեցին մեզանից: Խնդրի մասին բարձրաձայնելուց հետո մեզ հրավիրել են ՀՀ ԱԱԾ, ժամերով «զրուցել» են, բայց դրանից ոչինչ չփոխվեց: Փաստացի մինչև 2018 թվականի վերջը գործող բոլոր պայմանագրերով մեզ վստահված ծառայությունները մատուցելու հնարավորություն մեր ընկերությունն արդեն չունի: Փոխարենն այդ ծառայություններն ապօրինի մրցույթների արդյունքում հայտնվել են այլ՝ իրենց կողմից ստեղծված կամ վերահսկվող ընկերությունների ձեռքում: Դա այն դեպքում, երբ մեր ընկերությունը նույն այդ ծառայությունները երկաթուղուն մատուցում է մոտ քսան տարի և այդ ընթացքում մեր գործընկերների կողմից ո՛չ մի բողոք, ո՛չ մի նույնիսկ նամակ չենք ստացել, որ խոսի մեր կողմից մատուցվող ծառայությունների վատ որակի կամ այլ թերացումների մասին: Մեր մուտքը երկաթուղու վարչական շենք արգելված է՝ մեզ անհասկանալի պատճառներով: Միգուցե շենքն արդեն վալկոները, դարբինյանները, անտոնյանները կամ վեներագերասիմովնաները սեփականաշնորհել են: Իհարկե, մենք համոզված ենք, որ այդ սահմանափակումներով փորձ է արվում մեզ հեռու պահել ՀԿԵ-ում կատարվող թալանի մասին տեղեկատվությունից: Բայց դա թույլ քայլ է, որովհետև չարաշահումներն ու թալանն այնքան մեծ է ու անթաքույց է կատարվում, որ անզեն աչքով էլ տեսանելի է: Ավելին, մեր ընկերության անվտանգության աշխատակիցները շարունակում են հետևել մեր գործունեության հետ կապված երկաթուղու բոլոր գործարքներին և նորանոր աղաղակող խախտումներ են հայտնաբերում: Մի օրինակ բերեմ: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀԿԵ պատկանող մոտ 350 բեռնատար վագոն վերջին տարիներին վերանորոգման պատրվակով ուղարկվել են Վրաստան, որտեղից դրանց մոտ 90 տոկոսը վաճառվել է Ուկրաինային: Հայաստան է վերադարձել մի 25-30 վագոն: Այլ բան է, որ հայկական երկաթուղին փաստացի զրկվել է իր վագոնային պարկի մի ահռելի մասից ու, օրինակ, Վրաստանից բեռնափոխադրումներ անելու համար մենք հիմա նույն վագոնները ստիպված ենք վարձակալել վրացական կողմից, բայց նույնիսկ այդ վաճառքը կատարվել է ծիծաղելի էժան գներով: Սա ի՞նչ է, եթե ոչ պետական դավաճանություն ու սաբոտաժ, որ կատարվում է Հայաստանի նկատմամբ ռուս չինովնիկների կողմից: Հենց այդ պատճառով ենք պատրաստվում հարցը բարձրացնել նաև Վլադիմիր Պուտինի մակարդակով, որպեսզի զսպի ԷֆԷսԲե-ի անունից հայկական երկաթուղում ռեկետ անողներին: Իսկ Հայաստանի ԱԱԾ նախկին ու ներկա այն աշխատակիցները, որոնք ամեն ինչ արեցին, որ մեր բիզնեսը խլեն մեզանից, պատասխան են տալու մեր նոր վաչապետի առաջ: Ոչ ոք իրավունք չունի մեր պարտաճանաչ վճարված հարկերից թոշակ ու աշխատավարձ ստանալ ու հետո էլ խլել մեր բիզնեսը:

Այդ նպատակով փաստերի մի ամբողջ փաթեթ էլ ներկայացվելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Vesti.am