Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
uncategorized

Արա Պապյան. «Եթե ՀՅԴ-ն չինքնամաքրվի, հաջորդ ընտրություններից հետո խորհրդարանում չի լինի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին հաճախ են տեղեկություններ շրջանառվում, թե լուրջ խմորումներ են հասունանում ՀՅԴ-ի ներսում, հատկապես արտերկրյա թևերի միջև Նշվում է, որ դա այդ կուսակցության՝ վերջին շրջանի պահվածքի դրսևորումն է: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արա Պապյանը թեև կարևորում է ՀՅԴ-ի դերը Հայաստանի ներքին քաղաքական կյանքում, սակայն համոզված է, որ եթե ՀՅԴ-ն չհասցնի ինքնամաքրվել, ապա առաջիկա խորհրդարանում ներկայացված չի լինի: «Կարծում եմ, որ ազգային գաղափարախոսություն ունեցող կուսակցության ներկայության կարիք ունենք խորհրդարանում, չնայած վերջին շրջանում ՀՅԴ-ն բավականին հեռացել է իր գաղափարախոսությունից սակայն այն ավանդաբար շարունակում է ընկալվել որպես այդպիսին: Եվ վերլուծելով անցած ընտրությունների արդյունքները, պարզ է դառնում, որ նրանք մի կերպ են հաղթահարել 5%-անոց անցողիկ շեմը: Դրան եթե ավելացնենք, որ խորհրդարան են անցել իշխանության աջակցությամբ, այսինքն նրանց օգտին նաև ձայներ լցոնելու միջոցով, ապա պարզ է դառնում, որ այս անգամ կարող է ընդհանրապես չկարողանան խորհրդարան անցնել: Բացի այս վերջին իրադարձությունների հետևանքով Դաշնակցությունը կրկին և՛ հետևորդներ է կորցրել, և՛ձայներ ու, բնականաբար, պետք է այս ամենից հետևություններ անեն»,- ասաց Ա. Պապյանը: Հիշեցնենք, որ ներկայիս խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացված է 6 պատգամավորով, որից երկուսը, սակայն, անկուսակցական են: Բացի այդ, ՀՅԴ-ն ամենքիր պատգամավորական ձայներ ունենալով հանդերձ , կոալիցիոն համաձայնագիր էր ստորագրել ՀՀԿ-ի հետ: Եվ գործընկերային հարաբերություններից ելնելով՝ ՀՅԴ-ն նախ դատապարտեց ժողովրդական շարժումը,սակայն երբ թավշյա հեղափոխությունը հասավ իր գագաթնակետին հրաժարվեց ՀՀԿ-ից և որոշում կայացրեց սատարել ժողովրդի կողմից ներկայացված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին «Անկեղծ ասած, ես այդպես էլ չհասկացա, թե իրենք ինչու սկզբում դժգոհության «կրակն» իրենց վրա վերցրեցին, հետո հրաժարվեցին ՀՀԿ-ի հետ համագործակցության հուշագրից, ապա անցան ժողովրդական շարժման կողմը, և այս անգամ արդեն Հանրապետականի կողմից որպես դավաճան ընկալվեցին: Այս ամենի արդյունքում ՀՅԴ-ի վարկանիշը բավականին անկում ապրեց: Եթե այս ամենից ՀՅԴ-ի ղեկավար կազմում տեղի չունենան արմատական փոփոխություններ և և ներկա ղեկավարությունը հրաժարական չտա, ապա վարկանիշի առումով որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունենա: Հիմա ՀՅԴ սփյուռքյան տարբեր կազմակերպություններից բարձրաձայնում են, որ ընդհանուր ժողով հրավիրելու անհրաժեշտություն կա , որը պետք է քննության առնի նախկին քաղաքականությունը, թե նախկին իշխանությանն աջակցելն ինչքանով էր արդարացված»,- ասաց Ա.Պապյանը: դարացված»,- ասաց Ա.Պապյանը: Քաղաքագետը թեև չի պնդում, որ եթե ան­գամ նման քայլեր ձեռնարկվեն և ՀՅԴ բյուրո­յի ղեկավարները հրաժարական տան, այս կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի լիարժեք կերպով վստահ լինել, որ նրանք կվերգտնեն իրենց կորցրած ընտրազանգվածը, սակայն կուսակցության ինքնամաքրումը բավականին կնպաստի ՀՅԴ վարկանիշի բարձրացմանը «Ես ուզում եմ հատկապես շեշտել, որ Դաշնակցություն կուսակցությունում կան բազմաթիվ հայրենանվեր ու գաղափարական անձնավորություններ, որոնց մի մասը դուրս է եկել կամ վտարվել է կուսակցությունից: Եվ գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ն վերածվել է ստալինա- բոլ շևիկյան կուսակցության որը չի հանդուրժում ո՛չ քննադատություն , ո՛չ այլակարծություն և վտարման սպառնալիքի տակ ստիպում է մտածել այնպես, ինչպես կուսակցության վերևի օղակկներն են մտածում: Բացի այդ ՀՅԴ-ն դավաճանել է նաև սեփական գաղափարախոսությանը և, լինելով սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցություն, կոալիցիա կազմեցին մի կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ, որն ավելի շատ նման է խոշոր բուժուազիայի արհմիության: Ստացվում է, որ ՀՅԴ-ն դավաճանել է սեփական սոցիալական և ազգային գաղափարախոսությանը, բայց ես հույս ունեմ, որ կուսակցությունն այնուամենայնիվ ընդհանուր ժողով հրավիրելու ուժ կգտնի, կվերլուծի իր անցած 10 տարին և կհանգի եզրակացության, իսկ ընտրությունների ժամանակ ժողովուրդն իր քվեով ցույց կտա, թե որքանով է այդ քաղաքական ուժն ընդունելի իր համար, բայց եթե նման քայլեր չանեն, վստահեցնում եմ, որ 5%-ը հաստատ չեն հաղթահարի»,- ասաց Ա. Պապյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում