Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Գագիկ Մակարյան. «Ովքեր սիրել են ստվերում աշխատել, պետք է կա՛մ ինքնամաքրվեն, կա՛մ պատժվեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով տեղի ունեցող գործընթացները չեն կարող տնտեսական վնաս հասցնել: Ու չնայած որոշակի կարճաժամկետ հատվածում բիզնեսը որոշ խոչընդոտների կարող էր հանդիպել, սակայն առկա դրական տրամադրությունները և սպասելիքները միանշանակ օգնելու են, որպեսզի ընդհանուր առմամբ տնտեսական առումով դրական ցուցանիշներ գրանցվեն:

«Հասարակությունը շատ ոգեշնչված է և աշխատուժի արտադրողականությունը, վստահ եմ, ավելի բարձր կլինի, քանի որ ապագայի առումով սպասելիքները բավականին դրական են: Բիզնեսները երկարաժամկետ պլաններ չեն կառուցում, ինչը պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Մասնավորապես, նրանք միշտ կասկածով են վերաբերվել ապագային: Նույնիսկ դեպքեր կան, երբ ձեռնարկություններն իրենց գործունեությունը սառեցնում էին և սպասում, որպեսզի ընտրություններն ավարտվեն: Այսինքն, իրենք միշտ ենթադրել են, որ կախված են ոչ թե բիզնես–միջավայրից, այլ ինչ–որ մեկից կամ համակարգից՝ լինի նախագահ, կառավարություն, Ազգային ժողով, թե համայնքապետարաններ, համայնքապետեր, որոնք ինչ–որ կերպ անընդհատ նրանց վրա ազդել կամ ներքաշել են տարբեր պրոցեսների մեջ, որի պատճառով բիզնեսի ներկայացուցիչներն անընդհատ անհանգստություն են ունեցել»,– ասաց Գ. Մակարյանը:

Գործատուների հանրապետական միության նախագահը նաև հույս հայտնեց, որ թավշյա հեղափոխությունը կփոխի բիզնեսի խաղի կանոնները: Եվ այլևս հարկ չի լինի ինչ–որ մեկի «դաբրոյով» գործունեություն ծավալել: Մասնագետի կարծիքով դա բավականին էական է, քանի որ հենց այդ էր այն հիմնական խոչընդոտը, որը նախկինում թույլ չէր տալիս ոչ միայն բիզնես–դաշտի զարգացումը, այլև ներդրումների ծավալների աճ:

«Այսինքն, այլևս բիզնեսի ներկայացուցիչները կարող են ավելի վստահաբար ներդրումներ իրականացնել, վարկեր վերցնել, երկարատև պլաններ մշակել և իրականացնել միջազգային ու տեղական շուկայում: Սա նաև շանս է երկրում մնալու, Հայաստան վերադառնալու և տեղում գործունեություն ծավալելու համար: Տնտեսությունը կարող է զարգանալ նաև նախորդ կառավարության կողմից սկսած ստվերի դեմ պայքարի շնորհիվ: Եվ դա ոչ թե պայքարն առավել լայնամասշտաբ դարձնելու, մթնոլորտի փոփոխությամբ պայմանավորված: Չի բացառվում, որ նման փոփոխությունները հանգեցնեն նրան, որ բոլորը հասկանան, որ այլևս չեն կարող ստվերային գործունեություն ծավալել»,– ասաց Գ. Մակարյանը:

Նման լավատեսական սցենարով ընթանալու հիմքում կարող է լինել նաև հայրենասիրական մղումը, քանի որ դրական տրամադրությունների և սպասումների նման մթնոլորտում ստվերում աշխատելը կարող է ընկալվել որպես հայրենիքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում:

«Չի բացառվում, որ մարդիկ, ելնելով իրենց ազնվության, հայրենասիրության և այլ զգացումներից, պարզապես հրաժարվեն ստվերում գործել: Իսկ նրանք, ովքեր միշտ սիրել են ստվերում աշխատել, հիմա կհասկանան, որ օրենքները, մոտեցումները, կանոնակարգերը, միջավայրն այլևս ուրիշ որակ են ստացել, և իրենք կա՛մ պետք է գնան ինքնամաքրման ճանապարհով, կա՛մ պետք է պատժվեն: Բիզնեսը ստվերից դուրս գալով, չի բացառվում, բյուջեի մուտքերն աննախադեպ աճեն, ինչը կառավարությանը հնարավորություն կտա այլ սոցիալ–տնտեսական ծրագրեր իրականացնել: Եվ այն կարող է լինել ոչ թե նոր ներդրումների, այլ ստվերը հարկային դաշտ բերելու շնորհիվ»,– ասաց Գ. Մակարյանը:

Խոսելով կապիտալի արտահոսքի մասին, ինչը նույնպես կարող է վնաս հասցնել երկրի տնտեսությանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը նշեց, որ նման քայլերը կանխելն այնքան էլ դժվար չէ:

«Կան գումարների արտահոսքը կանխելու տարբեր ձևեր: Եվ ինչպես հիմա բանկում որոշակի գումարային չափից ավելի շրջանառություն իրականացնելու ժամանակ են հաշվետվություն ներկայացնում, այնպես էլ բիզնեսի պարագայում կարող է լինել, որպեսզի ներքին կապիտալի արտահոսք տեղի չունենա: Այսինքն, այստեղ խնդիրը զուտ վերահսկողության դաշտում է, որի համար ես առանձնապես չեմ անհանգստանում»,– ասաց Գ. Մակարյանը:

Եթե խոշոր բիզնեսը տեսնի, որ հաշվեհարդար և գույքի զավթում չի իրականացվում, բոլոր վախերը կփարատվեն, իսկ դրա համար նա խորհուրդ տվեց նորընտիր վարչապետին յուրաքանչյուր բիզնեսի ներկայացուցչի հետ առանձին–առանձին հանդիպել և ծանոթանալ նրանց վախերին ու սպասումներին:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում