Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Ժորա Ֆարյան. «Մեր Շուշին, մեր անցած պատերազմն իզուր չէր՝ սա նոր Հայաստան է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուշիի առանձնակի գումարտակի 3–րդ դասակի հրամանատար, ազատամարտիկ Ժորա Ֆարյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին:


– Պարո՛ն Ֆարյան, երբ Շուշին ազատագրելուց հետո ձեզ հարցրել էին, թե ի՞նչ կուզենայիք այդ վայրկյանին, պատասխանել էիք. «Կուզեի հայտնվել Աբովյան փողոցում ու տեսնել՝ ժողովուրդը ոնց է ուրախանում»: 26 տարի հետո թե՛ Աբովյան փողոցում , թե՛ ողջ Հայաստանում ու Սփյուռքում կրկին ուրախություն է: Այս անգամ ի՞նչ ապացուցեց ժողովուրդը:

– Զուգահեռներ անցկացնելը դժվար կլինի: Շուշիի ազատագրումից, պատերազմի հաղթանակից հետո այնքան ժամանակ անցավ, այնքան դեպքեր ու իրադարձություններ եղան, որ շատ մարդիկ, ովքեր երբեք չեն հուսահատվում, հուսահատվեցին: Մարդիկ մտածում էին՝ վերջ, Հայաստանն այլևս չի կարող գոյություն ունենալ այնպես, ինչպես հարկն էր: Անկախ ամեն ինչից, ես այդ հուսահատվողների շարքում չէի: Ես առավոտից մինչև երեկո իմ ընտանիքի հետ Հանրապետության հրապարակում էի: Ես հպարտ եմ: Մեր երիտասարդներն ամբողջ աշխարհին ապացուցեցին, որ մենք ապրելու իրավունք ունենք: Ինչու չէ՝ նաև աշխարհին են սովորեցնում ինչպես ապրել: Մեր երիտասարդները մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան մենք: Մեր իրավիճակում հեշտ էր: Վերցնում էինք ավտոմատը, գիտեինք՝ ով է թշնամին: Նրան պետք էր ոչնչացնել, որ ինքը քեզ չոչնչացնի: Հիմա խոսքը, այսպես ասած, ներքին թշնամու մասին էր, որը նստած էր ժողովրդի մեջ: Բոլորը խոսում էին հայրենասիրությունից, բայց Նիկոլն իր ընկերներով ու երիտասարդներով ապացուցեց, որ պայքարի այս ձևն ամենաճիշտն էր: Երիտասարդները շատ ուժեղ են՝ գտան այն միակ ձևը, որ փրկեն հայկակական քաղաքակրթությունը:

– Այն, որ ունենք հրաշալի երիտասարդներ, ապրիլյան պատերազմն արդեն ապացուցել էր: Ներքաղաքական դաշտում նրանց պայքարն ինչպիսի՞ն էր:

– Ասում էինք, որ մեր փրկությունը լինելու է նաև նրանց շնորհիվ, ովքեր ապրիլյան պատերազմն իրենց ուսերին տարան, նաև այն բոլորի, ովքեր գնացին նրանց օգնելու: Կառավարությունը պետք է սարսափեր հենց նրանցից, ովքեր վերադառնալու էին այդ ծառայությունից: Հնարավոր չէր լինելու նրանց խաբել: Նրանք տեսել են բանակը թալանելը, ամեն ինչ անելը, որ ոչ մի դրական բան չլինի: Բայց նրանք վերադառնալու էին ու ստեղծելու էին այդ ամենը: Նրանց մոտ ստացվեց ու շատ լավ է ստացվում:

Հիմա երիտասարդներն էին որոշում ինչ անել: Ընկերներով այս օրերին խոսում էինք: Ասում էինք՝ երկար ժամանակ մենք էինք ասում՝ ինչ անենք, հիմա երիտասարդները մեզնից ավելի լավ են ասում: Հիմա մենք էլ զինվորի նման պետք է ենթարկվենք նրանց: Որտեղ կասեն՝ այնտեղ էլ կկանգնենք: Փաստորեն, մեր Շուշին, մեր անցած պատերազմն իզուր չէր: Մնացածը ժամանակը ցույց կտա, բայց կատարվածն արդեն փրկություն է:

– Այս օրերին շատ շահարկվեց սահմանի թեման: Հակառակորդի կուտակումներ և այլն: Անկախ այդ լուրերից՝ մարդիկ հետ չկանգնեցին իրենց պայքարից: Ի՞նչ եք կարծում՝ այդ տեղեկություններն այս անգամ ինչու միանշանակ չընկալվեցին:

– Երբ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ փորձել է վեր կենալ ու մարդ հավաքել, այս 25 տարիների ընթացքում իրենք միշտ են շահարկել դա: Այո՛, իրականում ադրբեջանցիներն իրենց տանկերը, տեխնիկան և ամբողջ զորքը ոտքի են հանում: Նույնը, ի դեպ, արել են նաև Վրաստանը, Թուրքիան ու Իրանը: Բայց մարդկանց պետք է բացատրել. երբ հարևան պետությունում որևէ ներքին խնդիր է առաջանում, կամ սրված իրավիճակ է լինում, պետությունը պարտավոր է զորքերը բերել մարտական բարձր պատրաստվածության աստիճանի: Այս ամբողջը լավ բացատրվեց, դրա համար որևէ մեկը չվախեցավ սահմանային, իբրև թե, կուտակումներից: Բոլորը հասկացան: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը կիրառեց այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց միջոցով ուղերձները շատ լավ էին տեղ հասնում: Իսկ սահմանային կուտակումներից փորձեց օգտվել ՀՀԿ–ն, բայց դա չաշխատեց, որովհետև ճիշտ տեխնոլոգիաներ օգտագործվեցին, որոնց օգնությամբ ինֆորմացիան ճիշտ էր տեղ հասնում: Մենք ևս բացատրեցինք, որ այդ կուտակումներից վախենալ պետք չէ, սովորական երևույթ է, և դա աշխատեց: Իսկ ինչո՞ւ ՀՀԿ–ն չէր խոսում այն մասին, որ Վրաստանը, Թուրքիան ու Իրանն էլ են նույն կերպ վարվել: Սա պարտադիր էր ոչ թե նրա համար, որ պետք է հարձակվեին մեզ վրա, այլ որ տարբեր էքսցեսներից իրենք իրենց պաշտպանեին:

– Շատ է ասվել՝ ազատամարտիկները ըստ արժանվույն չեն գնահատվել: Այսօր նրանցից մի քանիսը նաև բանտերում են: Ո՞րն է ձեր կոչը նոր իշխանությանը:

– Պարզ է, որ լուրջ չի ընդունվի, որ հենց հիմա որևէ մեկը դռները բացի ու ասի՝ բոլորդ դուրս եկեք: Ելնելով նոր իրավիճակից՝ պետք է լինեն դատավարություններ, որոնց ընթացքում արածի ու չարածի վերաբերյալ դրական ու բացասական գնահատականներ կլինեն: Ես համոզված եմ, որ թե՛ իմ ընկերները, թե՛ մնացած բոլոր քաղբանտարկյալներն ամբողջությամբ օրենքով կազատվեն բանտերից: Սա նոր Հայաստան է, մենք վերադարձանք մեր իսկական հայկական արմատներին, հայը չի կարող արժանապատվություն չունենալ: Ամեն ինչ կարվի, բայց չենք շտապում: Պետք է թողնել, որ մարդիկ աշխատեն, պետք է աջակցել նրանց:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում