Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
Socity

Ինչպիսի՞ն է հայկական մամուլն այսօր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհը տոնեց մամուլի ազատության օրը։ Միավորված ազգերի կազմակերպությունը 1993 թ.–ին մայիսի 3–ը սահմանել է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: Դրանից հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3–ին նշվում է ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օրը:

Որքանո՞վ է հայկական մամուլն իսկապես ազատ և անկախ, իսկ լրագրողները՝ անկաշկանդ։ Թե լրագրողները որքանով են իրենց ազատ զգում կամ որքանով են մամուլը համարում այդպիսին և թե ինչ բացեր են տեսնում մասնագիտական գործունեության մեջ, «Փաստ»–ը փորձեց պարզել իր գործընկերներից։

«Հենարան», Սերինե Գաբրիելյան

«Անկեղծորեն կարծում եմ, որ այսօր Հայաստանում բավականին մեծ է խոսքի ազատությունը: Լրատվամիջոցների մեծ թիվն ու տպաքանակը, ինքնին, դրա մասին են վկայում: Նախկինում խոսքի ազատությունը սահմանափակողները այժմ շատ լավ գիտակցում են, որ եթե քչաթիվ լրատվամիջոցներին հեշտ էր վերահսկել, հիմա արդեն դա չի արվում: Սակայն ասել, թե լիակատար ազատություն կա, իհարկե՝ սխալ կլինի: Հայաստանը փոքր երկիր է, ծանոթություններ, հարազատ, բարեկամ, այլ կապեր... այս ամենը կաշկանդում են հաճախ: Բայց վերջին օրերին համոզվեցինք, թե որքան պրոֆեսիոնալ լրագրողներ ու լրատվամիջոցներ ունենք: Հեղափոխության մեջ բավականին մեծ դեր խաղացին հենց պրոֆեսիոնալ լրագրողները, պրոֆեսիոնալ լրատվամիջոցներն` ընդհանրապես: Որպես բացթողում կարող եմ նշել գովազդային դաշտի ոչ այդքան զարգացած լինելը։ Լրատվամիջոցների բյուջեն հաճախ փոքր է լինում, հետևաբար շատ խմբագրություններ քիչ աշխատակիցներ ունեն, ու դու ընկնելով օպերատիվության ու քանակի հետևից՝ մոռանում ես որակը: Այսօր մեռնում են այնպիսի ժանրեր, ինչպիսիք են վերլուծությունը, ակնարկը, պամֆլետը, և հիմնականում տեղեկատվական ժանրի նյութերը՝ լուրերն են առաջ տարվում, հեղինակային միտքը հետընթաց է ապրում»:

Ա1+, Նարինե Իրիցյան

«ՀՀ–ում լրագրողն ազատ է այնքանով, որքանով հենց ինքն է ուզում լինել ազատ: Չեմ կիսում տեսակետները, թե իշխանական կամ որևէ այլ օղակ կարող է այնպես ազդել մասնագիտությամբ լրագրողի վրա, որ նա կաշկանդվի կամ ասելիքը մինչև վերջ ասել չկարողանա, կամ ուղղակի խեղաթյուրի այն: Լրագրողն ինքն է ընտրում, թե որ ճանապարհով է գնում և ինչ «այցեքարտով» է ներկայանում հասարակությանն ու իր գործընկերներին: Ազատության պատկերացումը յուրաքանչյուր լրագրողի համար խիստ սուբյեկտիվ է. որպես լրագրող ես ազատ եմ այնքան ժամանակ, քանի դեռ պահպանում եմ լրագրության ոսկե կանոնները՝ անաչառությունն ու բազմակողմանիությունը: Ինձ համար մասնագիտական ազատությունը կավարտվի այնտեղ, որտեղ կսկսվեն մանիպուլյացիան, կեղծիքն ու ծառայամտությունը:

Մեր ոլորտում բացթողումներ շատ ունենք, սակայն դրանց մասին նախընտրում եմ խոսել մասնագիտական նեղ շրջանակներում, քանի որ երբեմն դրանք խիստ անձնավորված են ու իրավիճակային: Միայն մեկ–երկու ընդհանուր դիտարկում կարող եմ անել՝ այն, որ լրագրությունը որոշ կայքերում (ինձ թույլ չեմ տա դրանք անվանել ԶԼՄ) նույնականացվում է բամբասանքի հետ, այն, որ կան մարդիկ, որոնք մեր բնագավառում հայտնվում են լրտեսի կարգավիճակով կամ լրագրությունը, դիտարկելով որպես փեշակ, սկսում՝ ով, երբ, ինչպես կարող է «փող աշխատել»: Ամեն դեպքում, լրագրությունն այն մասնագիտությունն է, որը պետք է շատ սիրել, նրբանկատ լինել ու ամեն անգամ նորովի բացահայտել»:

1in.am, Արամ Սարգսյան

«Մամուլն ընդհանուր առմամբ ազատ է, բայց անկախ չէ ֆինանսապես։ Կախված է նրանից, թե որ լրատվամիջոցում է աշխատում լրագրողը։ Մամուլի ազատությունը մեծապես կախված է քաղաքականությունից, քաղաքական համակարգից։ Լրագրողները հիմնականում ազատ են, բայց անկախ չեն տվյալ լրատվամիջոցի լրատվական քաղաքականությունից։ Բայց տարբեր լրատվամիջոցներում տարբեր է»։

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում