Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 700–ով նվազել է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2018 թվականի մարտ ամսին պաշտոնապես գրանցված գործազուրկների ցուցանիշը հայտնի է: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից «Փաստ»–ը տեղեկանում է, որ մարտին պաշտոնապես գրանցված գործազուրկների ցուցանիշը Հայաստանում կազմել է 68800 մարդ:
Ի տարբերություն ընթացիկ տարվա հունվար և փետրվար ամիսների՝ մարտ ամսվա տվյալները դրական արդյունք են գրանցել: Նկատենք, որ ըստ նույն պաշտոնական տվյալների, հունվար ամսին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 70000 մարդ: Իսկ փետրվար ամսին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 69500 մարդ:
Ստացվում է, որ մարտին, փետրվարի համեմատ, պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 700–ով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում