Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Էդգար Վարդանյան. «ՀՀԿ–ի պահվածքն ավելի հուժկու պայքարի մղեց». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 1-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկությունից հետո Հայաստանում քաղաքացիական անհնազանդության գաղափարը միավորել է գրեթե բոլորին:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ Հանրապետական կուսակցության պատգամավորներն ապացուցեցին, որ Հայաստանի ժողովուրդը ամբողջությամբ մերժում է նրանց:

«ՀՀԿ–ից յուրաքանչյուր պատգամավորի ելույթ ավելի էր զայրացնում մարդկանց: Յուրաքանչյուր ելույթ ավելի շատ մարդ էր ներգրավում շարժմանը: Արդյունքում այսօր աննախադեպ երևույթի ականատես եղանք: Երևի չեմ սխալվի՝ ասելով, որ համաշխարհային պատմության ամբողջ ընթացքում այսպիսի բոյկոտ և քաղաքացիական անհնազանդություն, կարծես թե, երբևէ չի եղել: Այն, ինչ ունենք այսօր, նաև պայմանավորված էր հենց Հանրապետական կուսակցության խմբակցության դիրքորոշմամբ ու նրանց ելույթներով: Իրենց պահվածքով նպաստեցին, որ մարդիկ էլ ավելի հուժկու պայքար մղեն և էլ ավելի մեծ շերտեր միանան այս անհնազանդության արշավին: Այն, ի վերջո, վերջնականապես դարձավ տոտալ և ազգային»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Հարցին, թե խաղալով ժամանակի վրա, այս պարագայում ՀՀԿ–ն կկարողանա՞ երկար դիմադրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նրանք կկարողանան դիմադրել: Նրանք երևի թե վաղուց հասկացել են, որ անիմաստ է այս ամենին դիմադրելը: Ուղղակի, օգտվելով այն առիթից, որ անձեռնմխելի են և կարող են կոճակ սեղմել, սեղմեցին: Ավելին չէին կարող անել, բայց պետք է քվեարկեին ու քվեարկեցին այնպես, ինչպես քվեարկեցին: Դա այն մաքսիմումն էր, ինչն իրենք կարող էին անել: Նրանք չեն վերահսկում իրավիճակը, չեն կառավարում և չեն կարող կառավարել երկիրը: Բայց կոճակը կարող էին սեղմել: Նման պահվածքով երկարացրեցին պրոցեսը: Նրանց կողմից արված քայլը հակապետական էր, որովհետև իրենց վարքով փաստացի խորացրեցին ճգնաժամը: Նրանք որևէ լուծում չտվեցին: Եվ եթե մտածում էին, որ պետք է ինչ–որ կերպ լուծեն հարցը, կատարեցին հակառակ քայլը»:

Քաղաքագետը մեջբերեց՝ ՀՀԿ–ից հայտարարում էին, որ այսօր այնպիսի իրավիճակ է, որը չի բխում Հայաստանի շահերից. «Նման դիրքորոշումներից հետո տրամաբանորեն պետք է հետևեր Նիկոլ Փաշինյանին ընտրելու քայլը, որպեսզի այս վիճակը շտկվեր: Բայց իրենք կատարեցին հակառակը: Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող համոզված չլինել, որ իրավիճակը շտկելու միակ ճանապարհը այն է, որ ժողովրդի ընտրած թեկնածուն պետք է վարչապետ դառնա և որոշ օրենսդրական փոփոխություններից հետո կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իրենք ևս համոզված են, բայց շատ բարդ է հասկանալ նրանց մոտիվացիան: Եթե իրենք քվեարկեին Նիկոլ Փաշինյանի օգտին, կարող էին մնալ քաղաքական դաշտում: Իրենց նկատմամբ վերաբերմունքն էլ այսքան ծայրահեղ վատ չէր լինի: Ընտրությունների ժամանակ, իհարկե, չէին կարող մեծամասնություն ստանալ: Ամեն դեպքում, որպես փոքրամասնություն կարող էին 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու հնարավորություն ունենալ և մնալ քաղաքական դաշտում: Բայց իրենք այս քայլով դուրս մղվեցին քաղաքական դաշտից և ոչ միայն քաղաքական դաշտից. իրենք ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ իրենց բնականոն գործունեությունը Հայաստանում արդեն անհնար է դառնում: Խնդիրը սա է»:

Իսկ թե ինչու նման ձևով քվեարկեցին, քաղաքագետը երկու տարբերակ առանձնացրեց. «Միգուցե կարող ենք ենթադրել, որ ժամանակ են շահում, որ իրենց գործերը կարգի բերեն ու ինչ–որ կերպ հեռանան Հայաստանից: Երկրորդը միգուցե խորը հոգեբանական հարցն է: Այսինքն՝ նրանք խորը հոգեբանական տրավմա են ապրում ու չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ամբողջությամբ ձախողել են, պարտվել են, ժողովուրդը տոտալ իրենց մերժում է և իրենք իրենց ամբիցիաները չեն կարողանում կառավարել: Որպես նման պահվածքի դրսևորման պատճառ՝ նշված երկու ֆակտորներն եմ հնարավոր համարում»:

Նշենք, որ շրջանառվում է մի տարբերակ, ըստ որի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համար վարչապետի նախընտրելի թեկնածու է Արմեն Գևորգյանը: Հարցին, թե այս տարբերակը բացառվո՞ւմ է, քաղաքագետն արձագանքեց. «Եթե գոնե մի փոքր ռացիոնալ մտածողության հատիկ է մնացել ՀՀԿ–ի ներսում, ուրեմն՝ նրանք պետք է հրաժարվեն նման մտքից: Ակնհայտ է, որ դա էլ ավելի է սրելու իրավիճակը: Եթե նման միտք է ծագել նրանց ուղեղներում, ապա այն իսկզբանե տապալված է»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում