Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Վոլոդյա Ավետիսյան. «Մինչև այսօր մարդիկ փողով են բերդից դուրս գալիս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 21–ից Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց սկսած ՀՀ ՊՆ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի խորհրդի անդամ Վոլոդյա Ավետիսյանն ու իր ազատամարտիկ զինակից ընկերները նույնպես մայիսի 1–ին հետևել են ԱԺ արտահերթ նիստին, որի ժամանակ պատգամավորները պետք է ժողովրդի առաջադրած վարչապետի թեկնածուին ընտրեին:

«Ազգի այս պոռթկումը ոչ թե երեկ կամ այսօր է սկսվել, այլ այն սկիզբ է առել 1996 թվականից, երբ Վազգեն Մանուկյանի հաղթանակից հետո նրան, ինչ–ինչ պատճառներով թույլ չտվեցին իշխանության անցնել: Հենց այդտեղից սկսվեց ժողովրդի դժբախտությունը: Դրան հաջորդեցին հոկտեմբերի 27–ի դեպքերը, հետո մարտի 1–ի դեպքերը, իսկ այսօրվա այս պոռթկումը այն ժամանակվանից է կուտակվել: Հանրապետականն ասում է՝ մենք ձեզ սպանենք, դուք ձայն մի հանեք, մենք ձեզ կեղեքենք, թալանենք, դուք ձայն մի հանեք, ձեր երեխաները լավ ապագա չունենան, դուք հանդուրժեք, քանի որ դա նորմալ է, այդպես պետք է լինի, որովհետև մենք այդպես ենք ուզում: Արյան մեջ թաթախված ձեռքերով բռնապետական ռեժիմ են ուզում մեր ազգին պարտադրել և Փաշինյանին էլ մեղադրում են, թե ինչու է ժողովրդին ոտքի հանել: Բայց Փաշինյանը ժողովրդին չի հանել փողոց, այլ ինչպես համայն աշխարհի 10 միլիոն հայերը, նա նույնպես, լինելով ժողովրդի մի մասնիկը, ոտքի է կանգնել այս բռնապետական ռեժիմը տապալելու համար»,– ասաց Վ. Ավետիսյանը:

Պահեստազորի գնդապետի կարծիքով Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազգը տեսավ և զգաց միասնականության ուժն ու իր երկրի տիրոջ զգացում ունենալու հզորությունը: Նա հիշեցրեց Արփինե Հովհաննիսյանի արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածը, երբ նույնիսկ այդ ժամանակ շատ օրենքների որոշ հոդվածներ այդպես էլ չգործեցին:

«Այն ժամանակ, երբ ես դեռ բանտում էի, Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարն էր, բազմիցս նամակով դիմել ենք նրան, պարզելու, թե ինչու օրենքի այս կամ այն հոդվածը չի գործում: Այդ համակարգում ամեն ինչ կոռումպացված է, փողով է: Մինչև այսօր մարդիկ փողով են բերդից դուրս գալիս, երբ կարող են առանց գումար տալու, օրինական ձևով դուրս գալ: Կոռուպցիայի մեջ խեղդված, ուզում են կոռուպցիայի դեմ պայքարել, հանձնաժողովներ են ստեղծում: Այս ամեն ինչը ձևականություններ են և ներկա իշխանությունները պետք է երեկվանից արդեն հրաժարական տված լինեին: Իմ կարծիքով` ազգիս այսքան տառապանք պատճառելու համար պետք է բոլորը պատասխան տան իրենց արածների համար»,– ասաց Վ. Ավետիսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն ոտքի են կանգնել բոլոր, անգամ Սյունիքի մարզի բնակիչները: Եվ բոլորի միակ պահանջը ՀՀԿ–ի հրաժարականն է:

«Պետք չի սպասել մինչև հաջորդ փուլի ժամկետը: Միևնույն է, դա էլ նրանց չի փրկելու: Չնայած ես չեմ կարծում, որ ՀՀԿ–ականներն այդքան խոհեմություն ունենան, բայց այդ մեկ շաբաթն էլ նրանց չի փրկելու: Նրանք պետք է գնան և ես խորհուրդ կտամ, որ մեր ազգին այս վիճակին հասցնելու համար, քանի դեռ նրանց հոդվածներն ավելի չի խորացել ու շատացել, օր առաջ հրաժարական տան»,– ասաց Վ. Ավետիսյանը:

Հարցին, թե արդյոք դա չի հակասո՞ւմ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած այն հավաստիացումներին, որ վենդետա չի լինելու, «Հանուն Հայաստան պետության» ճակատի խորհրդի անդամը պատասխանեց:

«Դա վենդետա չէ: Օրենքի առջև բոլորս ենք պատասխանատու: Վաղը Նիկոլը լինելու է վարչապետ, նույնը մենք նրանից ենք պահանջելու և նա էլ է օրենքի առաջ պատասխանատու լինելու: Եվ երբ որ տեսնենք ճանապարհից շեղվում է, նույնը նրանից ենք պահանջելու: Այն ժամանակ նույնպես փողոց էլ կփակենք, իր նստավայրն էլ կփակենք, բայց կրկին թույլ չենք տա, որ Նիկոլն էլ ճանապարհից շեղվի: Այստեղ խնդիրը անձինք չեն, այլ այն երևույթները, որոնց պատճառով ջլատվել ու հյուծվել է մեր երկիրը: Եվ այսօր դրա դեմ է պայքարում ժողովուրդը: Ու եթե 1996 թվականին ժողովուրդն ինչ–որ տեղ աչք փակեց այդ ժամանակների իշխանությունների սխալների վրա, ապա հիմա, երբ համբերության բաժակը լցվել է, այլևս համբերելու ժամանակ չկա: Ու քանի որ բարեկամ–հարևան կոչվող հարաբերությունների պատճառով բոլոր ղեկավարներն էլ շեղվելու հատկություն ունեն, պետք է Նիկոլն էլ մեկ բան իմանա, որ օրենքը պետք է գործի բոլորի համար, թե՛ նրա հոր, թե՛ նրա եղբոր, թե՛ բարեկամի համար: Արդարություն, հավասարություն օրենքի առաջ` այդ եղանակով մենք պետք է կառուցենք, ազատ, ապահով, ինքնիշխան պետություն»,– ասաց Վ. Ավետիսյանը:

Նա շնորհակալություն հայտնեց նաև իր ազգակիցներին և խոնարհվելով նրանց առջև, նշեց, որ մոտ է այն օրը, երբ իրականություն կդառնա բոլոր հայերի երազանքը: Ու եթե հայ ազգը համախմբված ևս մի քանի օր էլ պայքարի, հաջորդ հազարամյակների ընթացքում կապրի ծաղկող Հայաստանում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում