Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Գ. Եղիազարյանը՝ ՀՀԿ–ականներին. «Մի՛ շարժվեք «Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, այդ ջուրն առաջինը ձեզ է սրբելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 1–ի հատուկ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար ձայներ՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար: ՀՀԿ–ն քվեարկությունից առաջ հայտարարեց, որ դեմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը: Զուգահեռ՝ այսօր ողջ հանրապետությունում նոր թափով վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության տոտալ գործողությունները:

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ ՀՀԿ–ականներն ապացուցեցին, որ իրենք այս տարիների ընթացքում մտածել են միայն իրենց բարօրության մասին:

«Նրանք անտարբեր են Հայաստանի նկատմամբ և պատրաստ են նույնիսկ սահմանային խժդժություններով ժողովրդի ուշադրությունը շեղել: Իսկ ինչո՞ւ եմ ես այդպես մտածում: Ձեզ բավարա՞ր չէր Սամվել Ֆարմանյանի պաթետիկ ելույթն առ այն, որ թուրքական տանկեր են շարժվում, տեխնիկա է շարժվում դեպի սահման և այսօր առաջնայինն այդ քննարկումները պետք է լինեն: Այսինքն՝ սրանով իսկ կարող ենք համարել, որ ցանկացած սահմանային խժդժություն սրանք են հատուկ ստեղծում: Այլ բան մտածել չի լինում: Այսինքն՝ հանուն իրենց աթոռների, պաշտոնների և հանուն իրենց մահացած ՀՀԿ–ի, պատրաստ են ամեն ինչի: Այդ թվում պատրաստ են որոշակի գործողությունների, որոնք ուղիղ սպառնալիք են մեր զինվորների համար»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Նրա դիտարկմամբ՝ ՀՀԿ–ական պատգամավորներն ուղղակի մի իրողություն պետք է հասկանան. «Իրենց առաջնորդի տրամաբանությունն այսօր իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Նա դեռ կարծում է, թե իշխանության վերադառնալու հնարավորություն կա: Պարո՛ն Սարգսյան, թողե՛ք այդ «իլյուզիաները»: Ի վերջո՝ ժողովուրդը ձեզ ատելով ատում է: Եվ, փաստորեն, դուք և ձեր համախոհներն եք պատճառը: Դուք և ձեր համախոհները քանդեցիք, ավերեցիք Հայաստանի Հանրապետությունը: Մի՛ արեք դա, մի՛ շարժվեք «Մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, որովհետև այդ ջուրը առաջինը ձեզ կսրբի ու կտանի: Կրկին հորդորում եմ՝ մի՛ արեք դա: Դուք տասը տարի ո՛չ արտաքին քաղաքականություն եք ունեցել, ո՛չ էլ՝ ներքին: Նույնիսկ չեք պատկերացրել, թե ինչ է դա: Իսկ հիմա վերջին ակորդն եք տալիս: Մի թշնամացրեք ժողովրդին պետական կառույցների հետ, մեր երկիրը տասնամյակներ հետ մի՛ գցեք: Միևնույն է՝ դուք դրանով ոչ մի բանի չեք հասնելու: Ձեր «գնացքը» գնացել է: Յուրաքանչյուրը գիտի, թե դուք ինչ եք արել, ում համար եք աշխատել: Ձեզանից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքը սկզբում կկոտրվի ձեր և ձեր համախոհների գլխին: Վեր կացե՛ք և «Ճանաչեք Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը» կոչով հանդարտեցրեք ձեր պատգամավորներին ու խամաճիկներին: Միակ ելքը սա է: 1915 թ. Ստամբուլում Շաքրիի, Շուքրիի գիշերաժողովներն ուժային կառույցների ղեկավարների հետ մի՛ անցկացրեք: Նրանց թյուրիմացության մեջ մի՛ գցեք: Հանձնվե՛ք:

Վեր կացեք ու ձեր թիմակիցներով հայտարարեք, որ հլու եք ժողովրդի կամքին. Նիկոլ Փաշինյանը վարչապետ է: Հակառակ դեպքում՝ կտուժի ողջ հայ ազգը, ով առանց այդ էլ մինչև օրս տուժել է ձեր ձեռքից: Հիշե՛ք ձեր անցյալը, բանասեր լինելով հանդերձ, դարձել եք ՊՆ նախարար (իրականում նախարարը Սամվել Բաբայանն է), գաղափար չունենալով անվտանգության և ՆԳ ծառայություններից, ղեկավարեցիք այդ կառույցները, լինելով պետական կառավարման գործընթացներից շատ հեռու մարդ, ոչ բարով, միանձնյա ղեկավարեցիք ՀՀ–ն:

Այժմ ամենակարևորը. մի մտածեք, որ Հայաստանը հետ գցելով, հեռվից կառավարելով ու սաբոտաժի ենթարկելով պետական կառույցները, դուք հայ ժողովրդին ցույց կտաք, թե ձեր ժամանակ ամեն ինչ շատ ավելի բարվոք էր: Մի՛ արեք դա: Հավաքե՛ք ձեր համախոհներին, թող նրանք Ազգային ժողովում հայտարարեն, որ քվեարկության արդյունքները կեղծվել են: Քվեարկե՛ք ժողովրդի ընտրյալի օգտին, բարձրաձայնե՛ք դա, թողե՛ք Հայաստանը բնականոն շնչի»:

Գուրգեն Եղիազարյանը շեշտեց՝ բոլորի համար էլ պարզ էր, թե ով էր կանգնած այդ 56 պատգամավորների թիկունքում. «Փառք Աստծո՝ հանձին Ֆելիքսի, մի մարդ գտնվեց: Նա հասկացավ, որ այսպես շարունակել չի լինի: Օգտվե՛ք առիթից՝ դեռ 24 ժամ ունեք: Մի կազմակերպեք ՀՀԿ–ական պատգամավորների դեմարշը ժողովրդի դեմ: Արագ սթափվե՛ք: Ձեր իսկ ուղիղ խնդիրն է վայրկյան առաջ լուծել այդ հարցը: Կծկվել եք ձեր բոստանում և այնտեղից հրահանգներ եք իջեցնում: Իջեցրեք վերջին հրահանգը, որովհետև ձեր մարդկանց դեմքը ինձ հիշեցրեց Նյուրնբերգյան դատավարությունը, այնտեղ նստած ֆաշիստական պարագլուխների դեմքը: Հայաստանը տոնում է Նիկոլի հաղթանակը, հասկացե՛ք դա: Հայտարարե՛ք ձեր ճիվաղներին ու թող ժամ առաջ ընդունեն իրենց պարտությունը: Հայաստանը մի՛ բերեք ողբերգական իրավիճակի՝ առաջին ու վերջին մեղավորը դուք եք»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում