Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Իշխանության «տղերքը» կվերահսկեն ընտրությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ օրս հայաստանյան հասարակական քաղաքական կյանքում ընտրությունների շուրջ հիմնական խոսակցությունները ընդդիմությունը տարել է ընտրությունների վերահսկողության ելակետից։ Անշուշտ հայաստանյան ընտրություններն աչքի են ընկել տարատեսակ կեղծիքներով ու ընտրակաշառքներով, որոնք էլ իրենց հերթին հարուցել են ընտրվածների լեգիտիմության պակաս՝ սրանից բխող հետևանքներով։
Միաժամանակ մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրություններում, չնայած ակնհայտ կեղծիքներին, այնուամենայնիվ, ընդդիմությունը չի իրականացրել փաստացի վերահսկողություն և, որ ամենակարևորն է, հավաքել անհրաժեշտ քանակության ապացուցողական նյութեր։ Արդյունքում ստացվել է մի իրավիճակ, երբ ընտրակեղծիքների մասին գիտեն բոլորը, սակայն որևէ մեկը չի կարող դա ապացուցել ո՛չ դատարանում, ո՛չ էլ հստակ փաստերով, ինչի հետևանքով պետք է արձանագրել, որ ընտրակեղծիքների մասին ընդդիմության պնդումները մնացել են հռետորաբանության շրջանակներում։
Այս կապակցությամբ վերջին շրջանում տարբեր քաղաքական շրջանակների կողմից առաջ քաշվեց ընտրությունների լիակատար վերահսկողության գաղափարը, որը պետք է առաջնային գործիք դառնար իշխանափոխության ու ընդհանրապես, թափանցիկ ընտրական գործընթացների համար։
Սակայն առաջիկա խորհրդարանական ընտրություններն այս տեսանկյունից փոքր–ինչ առանձնանում են։ Մինչ այս, անցած տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ բուն ընտրության օրը և ընտրական գործընթացում կատարվող կեղծիքներն ու խախտումներն օբյեկտիվորեն հասել են նվազագույն մակարդակի։ Այս փաստի հետ համաձայնվեցին նաև ընդդիմադիր ուժերը։ Սա, իհարկե, չէր նշանակում, թե ընտրությունները ազատ և թափանցիկ էին և չկային ընտրակեղծիքներ ու ընտրակաշառք, սակայն վերջիններիս համար մշակվել էին նոր մեխանիզմներ, որոնք չեն առնչվում ընտրական գործընթացի հետ։ Սակայն սա այլ դիտարկման թեմա է։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում, սակայն, ռեյտինգային ընտրակարգի կիրառման հետևանքով, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, ընտրությունների վերահսկման և խախտումների բացառման գործառույթը հայտնվելու է իշխանության ձեռքում։ Որպես կանոն, ժողովրդավարական համակարգերում հենց այդպես էլ լինում է, և իշխանությունն է ապահովում ընտրությունների սահուն ընթացքը, հայաստանյան իրականության մեջ, սակայն, իշխանությունը հանդես է գալիս հիմնական ընտրակեղծարարի դերում։ Սակայն ներկայում արդեն իշխանության ռեյտինգային թեկնածուները հարկադրված են լինելու պայքարել միմյանց դեմ՝ մանդատ ստանալու համար։ Սա ինքնին նշանակում է, որ գլխավորապես իշխանության թեկնածուները, որոնք ներկայանալու են երկրի առաջատար կուսակցության թեկնածուներ և պայքարելու են մանդատի համար, այդ պայքարը նրանք առավելապես մղելու են միմյանց դեմ, ինչը նշանակում է, որ հենց նրանք են լինելու շահագրգռված՝ հարաբերականորեն մաքուր ընտրություններ անցկացնելու համար։ Սա, իհարկե, չի նշանակում, թե տեղ չեն ունենալու ընտրակաշառքն ու ընտրակեղծիքները կամ վարչական ռեսուրսի կիրառումը, սակայն այս մեթոդների կիրառմամբ ենթադրենք իշխանության երկու թեկնածուները հավասարակշռելու են միմյանց և ընտրական գործընթացի կեղծիքներն ու խախտումները տեղափոխվելու են ընտրատեղամասից դուրս։
Սակայն սա արդեն այլ դիտարկման նյութ է։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: