Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

Սահմանադրական ծուղակ Նիկոլի համար. Ահա, թե ինչ դավադրություն է կազմակերպվում

Այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն հրաժարվեց թեկնածու առաջադրել մայիսի 1-ին նշանակված վարչապետի ընտրություններին, խոսում է մի բանի մասին, որ, բոլոր դեպքերում, որոշում է կայացվել տապալել վարչապետի ընտրությունը՝ հասնելով իրավունքի ուժով Ազգային Ժողովի արձակմանը, որպիսի պայմաններում ՀՀԿ-ն փաստացի կպահպանի իշխանությունը՝ դրա ամբողջական հետևանքներով հանդերձ:

Սահմանադրական նորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ ՀՀԿ-ն ընտրել է իր համար ամենաիդեալական տարբերակը:

Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Սա նշանակում է, որ չի բացառվում, որ ՀՀԿ-ն կարող է անգամ բոյկոտել ու չներկայանալ մայիսի մեկին նշանակված նիստին, որպիսի պայմաններում վարչապետի ընըտրությունը չի կարող կայանալ, քանի որ մնացած այլ ուժերը չեն կարող ապահովել նիստի քվորում, այսինքն՝ 53 ձայն:

Սակայն ինտրիգը միայն սրանով չի ավարտվում: ՀՀԿ-ն բոլոր դեպքերում թույլ չի տա, որպեսզի Նիկոլը դառնա վարչապետ, քանի որ վարչապետ դառնալուց հետո առնվազն մեկ տարի որևէ մեկը չի կարող ՀՀ սահմանադրության 115-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով անվստահություն հայտնել Նիկոլին, քանի որ հիշատակված նորմի համաձայն՝ Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Այդուհանդերձ, անգամ այս պայմաններում և այս համատեքստում վերլուծենք այն իրավիճակը, երբ Նիկոլը, ինչ-որ ձևով մայիսի մեկին ընտրվում է վարչապետ:
Այդ դեպքում նա պարտավոր է լինելու սահմանադրության 150-րդ հոդվածով սահմանված կարգով 5 օրվա ընթացքում Հանրապետության նախագահին առաջարկել փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:
Բացի այդ, նույն հոդվածի ուժով պետք է կազմավորվի կառավարությունը 15 օրյա ժամկետում, իսկ Սահմանադրության 151-րդ հոդվածով սահմանված կարգով կառավարության կազմավորումից հետո 20 օրա ընթացքում Վարչապետը Ազգային ժողով պետք է ներկայացնի կառավարության ծրագիրը:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Իսկ սա նշանակում է, որ եթե Նիկոլը մայիսի 1-ին ընտրվում է վարչապետ, ապա մինչև մայիսի 15-ը պետք է ձևավորի կառավարություն, իսկ մինչև հունիսի 5-ը Ազգային ժողով ներկայացնի իր կառավարության ծրագիրը:
Ազգային Ժողովն առնվազն մեկ տարի չի կարող անվստահություն հայտնել Նիկոլին: Կարող է միայն անվստահություն հայտնել նրա կողմից ներկայացված ծրագրին:
Այս դեպքում հարց է առաջանում, եթե հանրապետականները պետք է Նիկոլին ընտրեն վարչաչետ, սակայն ընդամենը 20 օր հետո անվստահություն հայտնեն նրա կողմից ներկայացված ծրագրին, ապա ո՞րն է մայիսի 1-ին Նիկոլին ընտրելու նրանց տրամաբանությունը:

Հետևաբար, նրանք շատ ավ գիտակցում են, որ եթե Նիկոլին ընտրեն վարչապետ, ապա մեկ տարի Նիկոլին ոչ մեկ չի կարող անվստահություն հայտնել;
Ահա այս պայմաններում էլ նրանք գտել են ամենաիդեալական տարբերակը, որից ցանկանում են օգուտ քաղել:

Հույս ունեմ, այս հաշվարկներն ունի նաև Նիկոլը, որից պետք է հետևություններ անի:

Իսկ ես գնալով համոզվում եմ, որ նոր իշխանության թիվ մեկ խնդիրներից մեկն է պետք է լինի նոր սահմանադրության ընդունումը, իսկ այս սահմանադրության հեղինակներին էլ պետք է դատել՝ մեր երկիրն այսպիսի քաղաքական կատակլիզմի առջև կանգնեցնելու համար:

Ն.Ն.

Մանրամասներն Այստեղ