Վստահ եմ՝ հաղթեց հայկական պետականությունը, հաղթեց Հայաստանը.Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԱԺ մյուս խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածու չառաջադրելուն։
«ՀՅԴ֊ն և Ծառուկյան Դաշինքը հայտարարեցին, որ քվեարկելու են ժողովրդի թեկնածուի՝ Նիկոլի օգտին։ ՀՀԿ֊ն հայտարարեց, իրենք թեկնածու չեն առաջադրելու և քվեարկելու են այլ թեկնածուի օգտին։
Վստահ եմ՝ հաղթեց հայկական պետականությունը, հաղթեց Հայաստանը»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։