Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Հայաստանի 10 ամենաձախողված ղեկավարները ...

Պատմության ընթացքում Հայկական անկախ պետականությունների ամենաձախողված ղեկավարների տասնյակ Այս ցուցակում մենք հաշվի ենք առնում ղեկավարմանը նախորդած վիճակը, անձնական ունակությունները, գործունեությունն ու թողած ժառանգությունը։

10) Վարազդատ թագավոր...

Հայաստանի թագավոր, Արշակունյաց արքայատոհմ, 374-378 թթ․

Վարազդատ թագավորը, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին համարելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376 թ. սպանել է տալիս նրան խնջույքի ժամանակ։ Սակայն Մուշեղի սպանությունից հետո Մամիկոնյանների հնարավոր պատասխանը կանխելու համար որևէ քայլեր չեն ձեռնարկվում, ինչը բերում է երկրում ամենահզոր նախարարական տներից մեկի հետ անխուսափելի բախման։ 377 թ. Վարազդատը ընդունում է Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը, երկիրը կորցնում է իր անկախությունը։ 378 թ. պարտություն կրելով պարսկական կալանքից ազատված Մանվել Մամիկոնյանից` նա հարկադրաբար հեռանում է Հռոմ։

9) Գի Լուսինյան կամ Կոնստանդին Գ...

Կիլիկյան Հայաստանի թագավոր, 1343-1345 թթ․

Կոստանդինն ի սկզբանե դժկամությամբ էր ընդունում հայկական գահին բազմելու հեռանկարը՝ հույս ունենալով ամրանալ բյուզանդական արքունիքում՝ լինելով դրա Արևելյան զորավարը։ Սակայն Հովհաննես 5-րդի դեմ պայքարում ձախողվելով՝ նա ի վերջո համաձայնեց դառնալ Հայաստանի թագավոր։ Իր իշխանավարության շրջանում, սակայն, չկարողացավ վեր կանգնել հայկական գահի հանդեպ անտարբերությունից՝ խորացնելով արևմտամետ քաղաքականությունն ու վաստակելով «լատինամոլի» համբավ։ Նրա գահակալման շրջանում ավելի սրվեցին ներքին հակասությունները՝ թուլացնելով պետությունը ներսից։ Դրա հետ մեկտեղ Եգիպտոսի հետ հակասություններն ավելի խորացան։ Սրվեց շրջակա մահմեդական պետությունների ատելությունը հայկական թագավորության հանդեպ։ Ներքին ու արտաքին անորոշությունների ու հակասականության պայմաններում 1344 թ. հայկական իշխանական դասը կազմակերպեց թագավորի սպանությունը։

8) Կոստանդին Ե (V) ...

Կիլիկյան Հայաստանի թագավոր, 1362-1373 թթ․

Կոստանդինը Կիլիկյան Հայաստանի ամենաանշուք թագավորներից մեկն էր, որը, ըստ պատմիչների տեղեկությունների, խնդիր էր դրել զուտ փրկել սեփական անձն ու հափշտակած ունեցվածքը, ինչի արդյունքում քանիցս իր գահն առաջարկել է Կիպրոսի թագավորին, նշյալ շրջանի ամենահայտնի քրիստոնյա միապետերից մեկին՝ Պետրոս 1-ին։ Վերջինիս 1369 թ․ մահը, սակայն, խառնեց Կոստանդինի ծրագրերը՝ նրան հակելով Եգիպտոսի մամլյուքների հետ հաշտություն գտնելու հույսին։ Տարիներով պայքարելով մամլյուքների դեմ և կրելով արևմտամետի համբավը՝ Կոստանդինն այժմ էլ հայկական գահն առաջարկում է Եգիպտոսի սուլթանին։ Հետաքրքիր է, որ եթե այլ ժամանակներում երկրի իշխաններն էին ուղիներ որոնում փոխելու թագավորին և, դիմելով օտար պետություններին, խնդրում էին իրենց համար նոր թագավոր ուղարկել կամ էլ ընդհանրապես վերացնել հայոց թագավորական իշխանությունը, այսժամ Կոստանդինն ինքն է հանդես գալիս նման քայլով։ Սա ցույց է տալիս թագավորի՝ հայոց թագավորական գահի հանդեպ արհամարհանքը, դրա հանդեպ ցուցաբերած անբարյացակամությունն ու նեղ-անձնական շահերին անկախ պետականությունը զոհաբերելու պատրաստակամությունը։ Դրան հակառակ՝ կիլիկյան իշխանները փորձում էին համապատասխան առաջնորդ գտնել, որը կկարողանար պահպանել ու վերականգնել հայոց թագավորական իշխանությունը։ Այդպիսի պայմաններում է 1373 թ․ սպանվում է Կոստանդին 5-րդը՝ որպես քաղաքական ժառանգություն թողնելով երկու հիմնական ուժային կենտրոնների հետ հարաբերությունների սրումը ու ներքին կենտրոնախույս ուժերի հզորացումը, թագավորության անկման տեմպի աննախընթաց արագացմանը։

7) Սերժ Սարգսյան ...

Հայաստանի Հանրապետության նախագահ, 2008-2018 թթ․

Սերժ Սարգսյանի նախագահության տարիները նշանավորվում են պետության տնտեսական ու քաղաքական կյանքի ակնհայտ ճահճացմամբ։ Նա իշխանության է հասել վիճահարույց նախագահական ընտրությունների արդյունքում։

Սարգսյանի իշխանավարության շրջանում աղքատության մակարդակը աճեց մոտ 2%-ով։ Անկում ապրեց ՀՆԱ-ի ցուցանիշը՝ 2008 թ․ 11,7 մլրդ դոլարից 2017 թ․ հասնելով 11,6 մլրդ դոլարի։ Նրա նախագահության խարանը, սակայն, կարելի է համարել բնակչության թվաքանակի նվազումը, երբ Հայաստանը ընդմիշտ լքեցին ավելի քան 350 հազար քաղաքացիներ։ Պետական պարտքը աճեց աննախադեպ պրոգրեսիայով՝ 2008 թ․ 1,9 միլիարդ դոլարից 2017 թ. հասնելով 6,8 միլիարդ դոլարի՝ երկիրը կանգնեցնելով դեֆոլթի վտանգի առաջ։ Այս անմխիթար ցուցանիշները, ի դեպ, արձանագրվեցին տարածաշրջանային համեմատաբար խաղաղ և համաշխարհային տնտեսական զարգացումների բարենպաստ պայմաններում, որոնք հայոց պատմության մեջ շատ հազվադեպ են հադիպել։ Դրա փոխարեն Հայաստանում ավելի ամրակայվեց տնտեսական բրգաձև կոռուպցիան՝ դառնալով պետական կյանքի առանցքային բաղադրիչը։ Ստվերային խոշոր տնտեսության շարունակական աճի պայմաններում ասպարեզից սկսեց դուրս մղվել միջին ու մանր բիզնեսը։

Ներքաղաքական հարաբերություններում առանձնակի բացասական նշանակություն ունեցավ ընտրական գործընթացի անդառնալի խեղաթյուրումը, երբ ընտրական կոռուպցիան դարձավ հանրայնորեն ընդունելի երևույթ։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ դատապարտվեցին քրեական շինծու մեղադրանքներով։ Նրա նախագահության շրջանում Հայաստանն ապրեց քաղբանտարկյալների բումի շրջափուլը։ Քաղաքական ընդդիմությունը դարձավ լուսանցքային՝ որոշումների կայացման վրա զրոյական դերակատարությամբ։ Քաղաքական համակարգը հայտնվեց Սարգսյանի լիակատար վերահսկողության ներքո՝ առժամանակ բացառելով իշխանության փոփոխությունն ընտրությունների միջոցով։

Սարգսյանի կառավարման շրջանում Հայաստանը շարունակեց մեկուսանալ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից՝ հատկապես չօգտագործելով Իրանի հետ հարաբերությունները խորացնելու իրական ներուժը։ Շուրջ 3,5 տարի բանակցելուց հետո 2013 թ․ նա ոչ միայն չնախաստորագրեց Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը, այլև Կրեմլում մեկ երեկո անցկացնելուց հետո միանձնյա որոշեց, որ Հայաստանը պետք է միանա ՌԴ նախաձեռնությամբ ստեղծված ԵԱՏՄ-ին: Տապալումով ավարտվեց նրա նախաձեռնած «Ֆուտբոլային դիվանագիտություն»-ը, որի արդյունքում ոչ միայն չբացվեց հայ-թուրքական սահմանն ու չվերականգնվեցին դիվանագիտական հարաբերությունները, այլև Հայաստանը նախագահի մակարդակով համաձայնեց ստեղծել Ցեղասպանության հարցը քննող պատմաբանների հանձնաժողով։ 2018 թ․ մարտի 1-ին չեղարկվեցին կնքված հայ-թուրքական արձանագրությունները՝ կրկնակի բարդույթավորելով հայ-թուրքական հաշտության գործընթացն ու ավելի մշուշոտ դարձնելով դրա ապագան։

Սարգսյանի կառավարման շրջանում տեղի ունեցան ապրիլյան քառօրյա ռազմագործողությունները, որոնց արդյունքում հայկական կողմը ունեցավ տարածքային կորուստներ։ Հայկական երկու պետությունների համատեղ տարածքը 41743 քառ/կմ-ից նվազեց 41735 քառ/կմ-ի: Հարմար պահը չօգտագործվեց Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու համար։ Ավելին, առաջ քաշած սահմանային խախտումների հետաքննությունների մեխանիզմի ներդրման նախապայմանը կարճ ժամանակում մոռացության մատնվեց հայկական կողմի հստակ անհետևողականության արդյունքում։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներն անհերքելիորեն թուլացրին երկիրը և այն ավելի խոցելի դարձրին հակառակորդների համար։ Հայաստանը գրեթե բոլոր ցուցանիշներով հետ մնաց իր հարևաններից ու մրցակիցներից։ Սարգսյանը անվիճելիորեն հայոց պատմության մեջ ամենաձախողված ղեկավարներից մեկն է, որը չի զբաղեցրել ավելի բարձր հորիզոնական զուտ այն պատճառով, որ չի բերել երկիրը բառացի անկման։

Մանրամասները՝ այստեղ