Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
Socity

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները պահանջում են Փաշինյանին հանձնել նրա դիպլոմը

Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ստորագրահավաք են կազմակերպել եւ ԵՊՀ-ի ղեկավարությունից պահանջում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել նրա դիպլոմը: Արդեն բավականաչափ մեծ թվով ուսանողներ են թողել իրենց ստորագրությունները, նրանք հայտարարությամբ են հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է.

«1995 թվականին ԵՊՀ ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանին հեռացրել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի հինգերորդ կուրսից: Համալսարանի ղեկավարության պատճառաբանությունը դասապրոցեսից բացակայություններն էին:

Այն, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայ մամուլի պատմության մեջ առանցքային դեր ունի` կասկած անգամ լինել չի կարող: Նիկոլ Փաշինյանը մեր ժամանակի լավագույն լրագրողներից է, իսկ վերջինիս հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթը արդեն երկու տասնամյակ հայաստանյան ամենապահանջված լրագրերից մեկն է:

Եվ քանի որ միջազգային փորձում էլ առկա են դեպքեր, երբ համալսարանից հեռացված ուսանողին տարիներ անց բացառության կարգով հանձնում են դիպլոմ, մենք` ներքոստորագրյալներս, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանից, վերջինիս միջնորդությամբ ԵՊՀ ղեկավարությունից խնդրում ու պահանջում ենք Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հանձնել Երեւանի պետական համալսարանի դիպլոմ:

Մենք արժանի ենք համարում, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լինի մեր ֆակուլտետի շրջանավարտ: Ստորեւ ներկայացնում ենք ստորագրությունների մի մասը.

Ռուբեն Բանուչյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
ՀայԱրփի Բաղդասարյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Լիաննա Թորոսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մոնիկա Մամյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Նորայր Շողիկյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Աննա Գալուստյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Արսեն Խաչատրյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Կարեն Մարտիրոսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մերի Հայրապետյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Քրիստինե Սեդրակյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մարիամ Տերբալյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մհեր Թարոյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Աննա Սահակյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Լուսին Մինասյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Գրետա Այվազյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Արմինե Զաքարյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Նանե Ավետիսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Իզաբելլա Հովսեփյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Աստղիկ Քեշիշյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Միլենա Խաչիկյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Իննա Թումանյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Ջեմմա Սարդարյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Թեհմինե Առաքելյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Գայանե Հարոյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Գայանե Հովսեփյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Ոսկեհատ Պողոսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Վերոնիկա Բեկնազարյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Սառա Հարությունյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մարի Արշակյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Կարինե Շահգալդյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Արեւ Փանոսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Ելենա Սարգսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Սոնա Մկրտչյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Լիլիթ Քասինյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Անահիտ Գալոյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մարիամ Պետրոսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Մարիամ Մարգարյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ., 2-րդ կուրս
Լուսինե Պողոսյան - ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին՝ հաղորդավարուհի Գայանե Փայտյանն էր անդրադարձել դիպլոմի հարցին եւ առաջարկել, որ ԵՊՀ-ն, 22 տարի անց վերադարձի Փաշինյանի դիպլոմը: Վերջինս նշել էր, որ Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ Ժուռֆակ-ի վերջին կուրսից հեռացրել են սկզբունքայնության ու արդարամտության պատճառով՝ տպագրված մի հոդվածի համար, որը դուր չի եկել այն ժամանակվա դեկան Գառնիկ Անանյանին: «Էնքան ինտելեկտ, գրագիտություն ու խելք, որ Նիկոլն ունի, էնքան գիրք, որ Նիկոլն էր կարդում, շատերի համար անհասանելի երազանք կարող է լինել։ Ես եմ տեսել դա, մեր ամբողջ կուրսն ու ԵՊՀ-նա տեսել»,- գրել էր Գայանե Փայտյանը։