Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Էմիլ Օրդուխանյան. «ՀՀԿ–ն կարող է ստանձնել կառուցողական ընդդիմության գործառույթը ԱԺ–ում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ պաշտոնաթող Սերժ Սարգսյանը հանդիպել էր Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Հայտարարություն էր տարածվել, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Միաժամանակ ասվում էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կուսակցության ղեկավար մարմիններում կուսակցության նախագահի փոփոխության վերաբերյալ քննարկումներ սկսելու շուրջ:

Առանց նախապայմանների քննարկումներ անելը կարո՞ղ է խոսել այն մասին, որ ժողովուրդը վերջնական հաղթանակի է հասել, թե դեռ պետք է սպասել և «զենքերը» վայր չդնել: Սրան ի պատասխան քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ այդ ամենը թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ է, այս ամենը պահանջում է թավշյա հանգուցալուծում՝ առանց որևէ էքսցեսների: Ըստ քաղաքագետի՝ սա անձերի միջև պայքարի և արժեքների հեղափոխություն չէ: Նշում է, որ իրականության հետ պետք է հաշվի նստեն բոլոր կողմերը ու չփորձեն էմոցիոնալ կամ այլ մոտիվացիաներով ազդեցություններ ունենալ:

«Իրողությունը պարզ է՝ երկիրն արդեն մոտ երկու շաբաթ այս վիճակում է և հանգուցալուծում է պահանջում: Գուցե նաև սրանով էր պայմանավորված այդ հանդիպումը և առանց նախապայմանների բանակցությունների շուրջ իշխանության խաղաղ փոխանցման մասին զրուցելը: Հաշվի առնելով նաև միջազգային հանրության ուշադրությունը այս իրողությունների վրա, միևնույն ժամանակ նաև խոշոր գերտերությունների դեսպանների պաշտոնական կարծիքներն ու ողջունելը՝ ժողովրդավար ճանապարհով Հայաստանում իշխանության փոփոխման իրատեսական հնարավարության ստեղծման մասին: Նույնիսկ միջազգային հարթակում ոչ ոք չի կարողանում այս գործընթացները համեմատել այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխության փորձերի հետ: Սա որակական բարձր նիշ ունեցող քաղաքացիական վարքագծի դրսևորում է՝ պայմանավորված հեղափոխական գործընթաց է, բացառապես խաղաղ և ոչ բռնի սկզբունքով: Ամենաիրատեսական և ողջամիտ լուծումը պետք է լինի այս գործընթացի թավշյա ավարտը»,– նկատեց նա:

Անդրադառնալով ՀՀԿ–ի նախագահի փոփոխության մասին ակնարկին և մեր այն հարցին, թե ՀՀԿ–ականների կողմից այս պահին ինչ–որ «վտանգ» կարելի՞ է սպասել, Օրդուխանյանը նշեց, թե չգիտի այդ հրաժարականը կլինի, թե ոչ, բայց եթե լինի, կլինի օբյեկտիվ ու տրամաբանական: Ըստ նրա, այս պահին իշխող ուժի առաջնորդը որպես պետության ղեկավար հրաժարական է տալիս, նշելով նաև, որ սխալվում էր և ճիշտ էր հեղափոխության առաջնորդը: Օրդուխանյանի համոզմամբ, սա չի կարող չանդրադառնալ նաև կուսակցության վրա: Կուսակցությունն էլ պետք է վերադասավորվի, վերակազմավորվի ու արդիականանա:

«Իսկ ինչ վերաբերում է կուսակցության անվանափոխությանը, մենք այսպիսի երևույթներ շատ ենք տեսել մեզ մոտ: Բայց եթե անձինք մնալու են նույնը, ձևական, արտաքին ֆորմալ փոփոխությունը կլինի առանց բովանդակային փոփոխության, անօգուտ կլինի: Մեր հասարակության մեջ բոլորն իրար ճանաչում են, առավել ևս՝ քաղաքական դաշտում: Կարծում եմ ՀՀԿ–ն էլ կունենա առողջ զանգված: Տարիներ շարունակ այս ուժը ինստիտուցիոնալացման ուղի է անցել, թող արդիականանա: Քանի որ ժողովրդավարությունը պահանջում է քաղաքական պլյուռալիզմ, կարող է նաև մասնակցել արտահերթ ընտրություններին:

Իրենք միշտ մեղադրել են, որ կառուցողական ընդդիմություն չկա: Գուցե իրենք ստանձնեն այդ կառուցողական ընդդիմության ֆունկցիան խորհրդարանում: Քաղաքականության մեջ տագնապ վիճակ չի կարող լինել: Միշտ պետք է փոփոխություն լինի: Մի ուժն այսօր իշխող է, վաղը կարող է դառնալ ընդդիմադիր»,– ասաց նա:

Դիտարկմանը, թե սա բացառիկ էր և տարիներ շարունակ նման բան չէինք էլ ակնկալում, պատասխանեց, թե սա որակական բարձր նիշ ունեցող գործընթաց է: եվ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ողջունում է սա: Քաղաքագետի խոսքով, մենք չտեսանք որևէ պետություն քննադատի կամ բացասական ֆոնի ներքո ներկայացնի այս ամենը:

Անդրադառնալով նաև երեկ Կարեն Կարապետյանի և Շիրակի մարզպետի հրաժարականների մասին կեղծ լուրերին, դրանց հեղինակների և տարածման պատճառներին, Օրդուխանյանը նշեց, թե այսօր տեղեկատվական պատերազմի շրջան է:

«Սոցցանցերով ու լրատվամիջոցներով են նման բաներ տարածվում: Վերջինները նաև տարբեր ուժերի ազդեցություններ են կրում: Սա կարող է միտված լինել հասարակության տրամադրություններն ուսումնասիրելուն: Ինֆորմացիան գցում են, տեսնում են արձագանքն ինչպիսին է, հինգ րոպե հետո հերքում են կամ հաստատում: 21–րդ դարին հատուկ տեղեկատվական պատերազմների դրսևորում է»,– նշեց նա:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում