Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
Politics

Լարիսա Ալավերդյանի համար քաղաքական դաշտը գայթակղիչ չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որոշել է չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ փորձագիտական և հասարակական դաշտում իրեն ավելի լավ է զգում, քան քաղաքականում: Նա իրեն ավելի ուժեղ և կայուն է զգում, թե՛ որպես ՀԿ գործադիր տնօրեն և թե՛ որպես Արցախի հարցերով փորձագետ:
Բոլոր ուժերին, ովքեր արդեն հասցրել են իր հետ համագործակցելու առաջարկ անել, հասարակական գործիչը պատասխանել է, որ ինքն իր ունակություններն ու հմտությունները կարող է ներդնել միայն ու միայն որպես փորձագետ՝ ծառայելով ազգին ու պետությանը:
«Եվ եթե որևէ քաղաքական ուժ ինձ որպես փորձագետ հրավիրի, ես սիրով կընդունեմ, բայց քաղաքական դաշտում ես ինձ ուղղակի չեմ տեսնում»,– «Փաստին» ասաց Լ. Ալավերդյանը:
Խոսելով ներկայում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների մասին, նշեց, որ տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ քաղաքական դաշտը դեռևս կայացման ճանապարհին է:
«Նախ՝ բոլոր քաղաքական միավորումները խոսում են ինչի մասին ասես, բացի նրանից, թե արդյո՞ք նրանք ընդհանուր գաղափարախոսության, ընդհանուր մեթոդների, թե ձևերի շուրջ են միավորվում: Իմ կարծիքով՝ ներկա միավորումներ կամ դաշինքներ ստեղծելը գործընթացներ են, որտեղ «նմանը զնմանին կգտանե» տարբերակով են փորձում իրար գտնել: Երկրորդը՝ գաղափարախոսության ներկապնակը շատ միապաղաղ է, քանի որ բոլորը հանդես են գալիս ազատական գաղափարախոսությամբ, բայց դժվար է պատկերացնել, որ այդ տեսանկյունից ներկայացող բոլոր խավերը ազատական գաղափարախոսության ջատագովներ են»,– ասաց Լ. Ալավերդյանը:
Նրա կարծիքով՝ միապաղաղությունն արտահայտվում է նաև նրանով, որ բոլոր զրույցները գնում են պահի տակ եղած կամ արդեն իսկ հասունացած խնդիրների շուրջ միավորվելուն: Երկրի կառավարման համակարգի փոփոխությունը՝ կիսանախագահականից անցումը խորհրդարանականին, Լ. Ալավերդյանի կարծիքով, կարող է խթանել կուսակցական համակարգերի զարգացմանը, որի արդյունքում, բայց՝ ապագայում, մենք կկարողանանք ունենալ գաղափարախոսությունների բազմազանություն և կուտակված հարցերի լուծման տարբերակված մոտեցումներ:
«Ես դժվար եմ պատկերացնում, որոշ նախկին պետական գործիչների գործունեությունը քաղաքական, այն էլ՝ ընդդիմադիր դաշտում: Նրանց համար է՛լ է դժվար լինելու իրականացնել իրենց քաղաքական ծրագրերը: Այս երկու ուղղություններն էլ բոլորովին տարբեր ունակություններ, հմտություններ և մինչև անգամ անձնական պատմություններ պահանջող երևույթներ են, և ես կարծում եմ, որ մենք առայժմ տեսնում ենք խմբերի ստեղծում, ոչ թե քաղաքական ուժերի»,– ասաց Ալավերդյանը:
Խոսելով նոր ձևավորված որոշ ուժերի հանդեպ իր ունեցած դրական վերաբերմունքի մասին, նշեց, որ իր կարծիքով «Ելք» դաշինքը միակն է, որը թե՛ խոսքի կուլտուրայի և թե՛ գաղափարներ առաջարկելու տեսանկյունից ավելի շատ ինտելեկտուալ դաշտում է հանդես գալիս:
«Այսինքն, դա բոլորովին նոր ուժ է, և եթե Արամ Սարգսյանը միացել է այդ ուժին և կիսում է նրանց գաղափարները, ապա դա շատ ողջունելի է: Սակայն, դժվարանում եմ, կանխատեսել, թե արդյո՞ք նրանք կարող են գործոն դառնալ այս ընտրությունների ընթացքում և արդյունքում»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: