Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Երկրում մթնոլորտ է փոխվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան ներքաղաքական դաշտում իրադարձությունները շատ արագ են զարգանում: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իրավիճակն, այնուամենայնիվ, բարդ է: Ամբողջ Հայաստանում վերսկսվել են քաղաքացիական անհնազանդության խաղաղ բնույթ կրող ակցիաները: Պատճառն, ըստ էության, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարություններն են: Անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի չեղարկված հանդիպմանը, Կ. Կարապետյանը մասնավորապես հայտարարել էր, որ հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Ն. Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ, մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով. «Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ»:

Նիկոլ Փաշինյանն էլ իր պարզաբանումն էր ներկայացրել, որտեղ մասնավորապես նշել էր. «Ես ի սկզբանե ասել եմ, որ բանակցությունները կարող են ընթանալ միայն մեր նշած 4 կետերի շուրջ, որից 1–ը՝ Ս. Սարգսյանի հրաժարականն արդեն իրագործված է: Իրադարձություններն ու ՀՀԿ–ի այս լռությունը ստիպում են մտածել, որ ՀՀԿ–ն ուզում է Ս. Սարգսյանի հրաժարականն օգտագործել՝ ՀՀԿ–ին իշխանության պահելու մեջ: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս կոռումպացված համակարգը սկսի գործել: Ս. Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի հաղթանակը չի կարող մնալ կիսատ ճանապարհին»: «Ազատության» հետ զրույցում էլ նա նշել է, որ Կ. Կարապետյանը լավ չի հասկացել, թե իրենք ինչ են ասում. «Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի ԱԺ խմբակցության կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչ այդ պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նախ նշեց. «Սա մի իրավիճակ է, որի հանգուցալուծումը կարող է լինել արտահերթ ընտրությունների մասին համատեղ պայմանավորվածությունը, բացի այդ, նաև համատեղ պայմանավորվածությունը՝ անցումային շրջան ապահովելու մասին: Նշվածը մեզ անցնցում կտանի դեպի այնպիսի խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքները որևէ մեկի մոտ որևէ կասկած չեն առաջացնի: Մենք արդյունքում կունենանք լեգիտիմ Ազգային ժողով, որը կձևավորի լեգիտիմ կառավարություն: Մենք կունենանք լեգիտիմ վարչապետ, որը պատշաճ ձևով կներկայացնի Հայաստանը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում»:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, ՀՀԿ–ն կարծես այլ ուղղությամբ է գնում, և իշխանությունն անցնցում հանձնելու պահանջը չի կատարում, քաղաքագետը արձագանքեց. «Համենայն դեպս, պարզ էր, որ թե՛ ՀՀԿ–ն, թե՛ ընդհանրապես ողջ իշխանական համակարգը փորձում էր դասավորվել Կարեն Կարապետյանի՝ որպես նոր առաջնորդի անձի շուրջ: Հասկացանք նաև, որ դրա հետ կապված խիստ բացասական դիրքորոշում կա: Իսկ օրվա վերջում էլ Կ. Կարապետյանը հայտարարեց, որ պատրաստ են քննարկել նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին»:

Քաղաքագետը շեշտեց, որ կարևոր է նաև այն փաստը, որ այս գործընթացների նկատմամբ բավականին բարենպաստ դիրքորոշում կա նաև միջազգային հանրության կողմից: «Բոլորը հուսով են, որ այս ամենը կլուծվի շատ արագ և բանական սահմաններում: Համենայն դեպս կարծում եմ, որ այդ ամենին հասնելու համար ոչինչ չի խանգարում: Ըստ իս՝ հիմնական պայմանավորվածությունների ուրվագծերը մենք արդեն այսօր կունենանք»:

Ռուբեն Մեհրաբյանը չի կարծում, որ ՀՀԿ–ին կհաջողվի իրավիճակը դասավորել այնպես, որ հնարավոր ընտրությունների ժամանակ իր օգտին և արդեն հայտնի միջոցներով կկարողանա որևէ արդյունքի հասնել:

«Ես այլևս չունեմ այդ մտավախությունը: Երկրում մթնոլորտ է փոխվել: Ընտրակաշառքն ու ահաբեկումը այլևս չեն աշխատելու: Չի աշխատելու նաև ադմինիստրատիվ ռեսուրսը: Հետևապես՝ հուսով եմ, որ քաղաքական ուժերին վերադասավորվելու ժամանակ կտրվի: Այս թվում նաև «Ելք» դաշինքին, որի խմբակցության ղեկավարը մինչ այս պահը դեռ Նիկոլ Փաշինյանն է: Կարծում եմ՝ իրենք կունենան այնքան հեռատեսություն, որ դաշինքը կպահպանեն նաև ընտրությունների ընթացքում, ինչի միջոցով կգնան ու կձևավորեն վստահություն վայելող ու լեգիտիմ Ազգային ժողով»,– եզրափակեց քաղաքագետը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում