Երեկ՝ հանրահավաքին, որպես Ռոբերտ Աբաջյանի պապիկ ներկայացած մարդն իրականում նրա պապիկը չէ և ընդանհրապես կապ չունի Ռոբերտի հետ
Aravot.am-ը գրում է.
Երեկ հանրահավաքի ժամանակ Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապի անունով ներկայացած մեկը բարձրացավ հարթակ եւ ելույթ ունեցավ: Նա պատմեց, որ երազում Ռոբերտին է տեսել, վերջինս ուզել է մասնակցել հանրահավաքի, ասել է՝ մի օրով եկել եմ:
Այդ ելույթը լսելուն պես Ռոբերտ Աբաջյանի իրական պապն ու հարազատները խիստ բարկացել են՝ իրենց անունից ինչ-որ մեկը փորձում է խաղ խաղալ:
Aravot.am-ի հետ զրույցում Ռոբերտ Աբաջյանի եղբայրը՝ Ռուբենն ասաց. «Աբսուրդ է դա: Հանրահավաքից հետո գնացել եմ այնտեղ, դերասան Հայկոն էր այնտեղ, ասել եմ՝ դա իրենց կողմից բացթողում էր: Հարցրեցի՝ դրա համար պատասխանատու մարդ կա՞ր, ասացին՝ չէ: Ես չգիտեմ իմաստը որն էր դրա, PR ինչ-որ շոու-մոու են ուզում արդեն կազմակերպեն, բայց դե սիրուն բան չեն անում համենայնդեպս»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում