Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
Video

Ադրբեջանական դպրոցում 5 տղաներ 3 տարի բռնաբարել ու տեսանյութերով շանտաժի են ենթարկել համադասարանցուհուն.

Ադրբեջանում համագյուղացի ու համադասարանցի 5 տղաներ 3 տարի շարունակ բռնաբարել են աշակերտուհու և կատարվածը տեսանկարահանել՝ հետագա շանտաժների համար: Դեպքը տեղի է ունեցել Բեյլագանի շրջանում: Ահա թե ինչ է օրերս լրագրողներին պատմել բռնաբարված ու բոլորի կողմից մերժված աշակերտուհին:

«Առաջին անգամ դա տեղի է ունեցել 9-րդ դասարանում: Դասերից հետո բոլորը գնացին, իմ դասարանցի Մուրադը բռնեց ձեռքս ու ասաց, որ սպասեմ, Ռասիմն ուզում է ինձ հետ խոսել: Ես փորձեցի դուրս գալ, բայց Ռասիմը բռնեց մազերիցս ու խփեց վզիս: Ասաց՝ արա ինչ կասեմ: Մուրադը դուռը փակեց: Ես նրան խնդրում էի դուռը բացել ու օգնել ինձ, սակայն նա ասաց, որ ամեն ինչ Ռասիմի ասածով է լինելու: Ես լալիս էի ու աղաչում, որ չնկարեն ինձ, բայց Ռասիմը նկարում էր: Նա ինձ հետ ոչ ավանդական սեռական հարաբերություն ունեցավ, հետո անդադար սպառնում էր, որ եթե իր ասածները չանեմ, տեսանյութը կտարածի

Դրանից հետո նա այդ տեսանյութը ցույց էր տվել իմ մյուս համադասարանցի Քամիլին: Քամիլն եկավ ու ասաց, որ եթե ես նրա հետ սեռական կապի մեջ չմտնեմ, իմ նկարներն ու տեսանյութերը կհրապարակի: Ես վախից անում էի այն, ինչ ասում էին:
Քամիլը ևս ինձ հետ ոչ ավանդական սեռական հարաբերություն ունեցավ ու տեսանկարահանեց ամեն ինչ: Նույն սպառնալիքներով ինձ բռնաբարում էին դասարանի 5 տղաներ:
Ես ամոթից ոչ ոքի ոչինչ չէի ասում, մինչև որ Ռասիմը տեսանյութը հրապարակեց Youtube-ում: Ու թեև այն շատ շուտ ջնջել էին, բայց իմ մայրն ու տատիկն ամեն ինչ մասին հասցրել էին տեղեկանալ:
Դրանից հետո դպրոցում ինձ տեսնել չէին ուզում: Աղջիկներն ինձ անբարոյական էին համարում ու դուրս պրծած լիրբ: Ոչ ոք չէր ուզում ինձ լսել: Ես էլ դպրոց չգնացի: Նստեցի տանն ու մտածում է միայն ինքնասպան լինելու մասին:
Իմ դեմ էր անգամ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը: Նա ասում էր, որ ես եմ մեղավոր և պետք է ամեն ինչի մասին պատմեի հենց առաջին դեպքից հետո: Ինձ բռնաբարել են 3 տարի, սակայն ես դա իմ ներսում եմ պահել, միայն օրագրիս մեջ էի գրում, որ իմ մեռնելուց հետո կարդային: Այդ օրագիրը միշտ սեղանիս վրա էի թողնում, մտածում էի, որ գոնե մայրս կկարդար ու ինձ կօգներ, բայց այդպես չեղավ»:
Աշակերտուհու մայրն, ով այժմ դստեր հետ հեռացել է գյուղից, լրագրողներին պատմել է հետևյալը. «Ես ամուսնացել եմ 1995-ին, ծնվել է աղջիկս: Երբ նա սովորում էր 5-րդ դասարանում ես նրան գրպանի փող էի տալիս, Ռասիմը նրան վախեցնում էր ու վերցնում գումարը: Ես բողոքեցի ուսուցիչներին, 2 անգամ խոսել եմ Ռասիմի ծնողների հետ: Հենց նա է առաջինը բռնաբարել իմ աղջկան, նկարել ու տարածել: Բայց այդ մարդը դեռ ազատության մեջ է: Նա շատ աղջիկների է առաջարկել իր հետ սեռական կապի մեջ մտնել դպրոցում: Ուսուցիչներն են ինձ պատմել: Նրանք ամեն ինչ տեսել ու իմացել են, սակայն ոչինչ չեն ձեռնարկել:
Աղջկաս հետ կատարվածի մասին ես ոչինչ չեմ կասկածել, ինքս էլ ընտանիքում խնդիրներ ունեի: Այնինչ ուսուցչուհիները հետո ինձ պատմել են, որ նա ամբողջ ժամանակ լացել է ու ոչ մեկի հետ չի շփվել: Հետո հասկացա, որ աղջիկս միայն ինքնասպանության մասին է մտածում: Երբ ամեն ինչ պարզվեց, ամբողջ ընտանիքն իմ դեմ դուրս եկավ: Նրանք պահանջում էին, որ ես՝ որպես մայր, վերջ դնեմ իմ աղջկա կյանքին: Նրանք ասում էին, որ ես դա անեմ անցավ, ասենք՝ մեծ քանակությամբ քնաբեր տամ, կամ էլ գազի արտահոսքով խեղդեմ: Բայց ինչ էլ լիներ, նա իմ երեխան է, և մի գիշեր ես ճամպրուկներս հավաքեցի ու աղջկաս հետ փախա գյուղից, որովհետև այնտեղ համագյուղացիների հետ մնալն արդեն իսկ շատ վտանգավոր էր: Ամուսինս էլ պահանջում էր, որ դուրս անեմ տնից աղջկաս: Ասում էր՝ թող բոլորը տեսնեն, որ մենք դրան տնից վռնդել ենք, այդ ժամանակ ես քո մոտ կմնամ: Երբ ես հրաժարվեցի, նա հեռացավ ինձնից
Երբ ես դիմեցի ոստիկանություն, Ռասիմի ծնողները եկան իմ աղջկա հետ ամուսնանալու առաջարկով: Բայց ես չհամաձայնեցի, նրան մի ամսից դուրս կանեին, հենց որ ես ցուցմունքս ետ վերցնեի: Նրանք ինձ անգամ կաշառք են առաջարկել դրա համար՝ 30 հազար մանաթ»:
Ինչպես նշում են ադրբեջանական աղբյուրներն, այս հանցաքի մեջ կասկածվող բոլոր 5 անձինք դեռևս ազատության մեջ են: Ադրբեջանում Երեխաների միության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք մինչև վերջ են գնալու և հասնելու են արդարադատության:

Մանրամասները՝ այստեղ